ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 հունիսի 2023 թվականի N 951-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
  i 
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշումը.
  i 
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Դիվանագետի էթիկայի կանոնները հաստատելու մասին» N 590 որոշումը.
  i 
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1638-Ն որոշումը.
  i 
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1639-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1299-Ն որոշումը.
  i 
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Դիվանագետի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1661-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 267-Ն որոշումը.
  i 
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1644-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 131-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2023 թ. հունիսի 16
Երևան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2023 թվական: