ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 14-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի ««Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 14-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«24. Աղիքային վարակիչ հիվանդությամբ պացիենտը հոսպիտալացման ենթակա է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանի:»,
i
2) հրամանի հավելվածի 32-րդ կետի 4-րդ ենթակետը «շիգելլոզով» բառից հետո լրացնել «և սալմոնելոզով» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 32-րդ կետի 8-րդ ենթակետը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2023 թվական: