040.1402.170902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» սեպտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 օգոստոսի 2002 թվականի N 1402-Ն
 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության մարզադպրոցները` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության մարզադպրոցների (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմակերպումը` այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:
3. Սահմանել, որ`
ա) վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեության իրականացումն է.
բ) վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
5. Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել Աշտարակի, Արմավիրի, Սիսիանի, Գյումրու, Գավառի, Եղվարդի և Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող շենքերը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով մարզադպրոցներին հանձնելու համապատասխան պայմանագրերի կնքումը:
i
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետներին և Երևանի քաղաքապետին:
8. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
 
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1402-Ն որոշման
 
i
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ
 
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
-------------------------
 
Աշտարակի մարզադպրոց
 
ՀՀ Արմավիրի մարզպետարան
--------------------------
 
Արմավիրի մարզային մանկապատանեկան մարզադպրոց
 
ՀՀ Սյունիքի մարզպետարան
--------------------------
 
Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց
 
ՀՀ Շիրակի մարզպետարան
--------------------------
 
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
---------------------------
 
Գեղարքունիքի մարզային մարզադպրոց
 
ՀՀ Կոտայքի մարզպետարան
---------------------------
 
Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց
Բյուրեղավանի մարզադպրոց
 
Երևանի քաղաքապետարան
----------------------------
 
Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի, նետաձգության և մականախաղի
մարզադպրոց
Շենգավիթի N 2 համալիր մարզադպրոց
Արաբկիրի N 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան
մարզադպրոց
Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
N 1 համալիր մանկապատանեկան մարզադպրոց
 
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1402-Ն որոշման
 
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ
 
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
--------------------------
 
Աշտարակի մարզադպրոց
 
ՀՀ Արմավիրի մարզպետարան
--------------------------
 
Արմավիրի մարզային մանկապատանեկան մարզադպրոց
 
ՀՀ Սյունիքի մարզպետարան
---------------------------
 
Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց
 
ՀՀ Շիրակի մարզպետարան
---------------------------
 
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
----------------------------
 
Գեղարքունիքի մարզային մարզադպրոց
 
ՀՀ Կոտայքի մարզպետարան
----------------------------
 
Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց
Բյուրեղավանի մարզադպրոց
 
Երևանի քաղաքապետարան
----------------------------
 
Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի, նետաձգության և մականախաղի
մարզադպրոց
N 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
N 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի
մանկապատանեկան մարզադպրոց
Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց
(ցամկը փոփ. 20.03.03 թիվ 276-Ն որոշում)