ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
5 մարտի 2024 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի հավելվածի`
i
1) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «քննության օրը, ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում:» բառերը փոխարինել «: Թեմաները հաստատվում են նախարարի հրամանով` քննությունից առնվազն երկու ամիս առաջ:» բառերով:
i
2) 13-րդ կետում «նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ և ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից:» բառերը փոխարինել «հանձնվում է նախագծային աշխատանք:» բառերով:
3) 13-րդ կետից հետո լրացնել 13.1. կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«13.1 Քննության կազմակերպման ընթացակարգը և նախագծային աշխատանքների ստուգման գործընթացը սահմանվում է նախարարի հրամանով:» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
3/5/2024
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մարտի 2024 թվական: