040.1650.281002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«28» հոկտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1650-Ն
 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցների պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
2. Մինչև պետական հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրվել Վայոց ձորի մարզպետարանի ու Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան ու նպատակը կրթական և մշակութային գործունեության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
համերգային գործունեություն,
հրատարակչական գործունեություն.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կրթական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:
i
5. Պետական որ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Վայոց ձորի մարզպետին և Երևանի քաղաքապետին:
6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.
գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1650-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |    Պետական հիմնարկի անվանումը     |   Վերակազմակերպված պետական ոչ   |
|Ը/Կ|                                   |     առևտրային  կազմակերպության  |
|   |                                   |             անվանումը           |
|___|___________________________________|_________________________________|
|   |Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի|                                 |
|   |            մարզպետարան            |                                 |
|   |                                   |                                 |
|   |Եղեգնաձորի մանկական երաժշտական     |Եղեգնաձորի երաժշտական դպրոց      |
|   |միջնակարգ կրթօջախ                  |                                 |
|___|___________________________________|_________________________________|
|   |      Երևանի  քաղաքապետարան        |                                 |
|   |                                   |                                 |
|1. |Սայաթ-Նովայի անվան N 2 երաժշտական  |Սայաթ-Նովայի անվան երաժշտական    |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|2. |Ա. Տիգրանյանի անվան N 3 երաժշտական |Ա. Տիգրանյանի անվան երաժշտական   |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|3. |Կ. Սարաջյանի անվան N 4 երաժշտական  |Կ. Սարաջյանի անվան երաժշտական    |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|4. |Տ. Չուխաջյանի անվան N 7 երաժշտական |Տ. Չուխաջյանի անվան երաժշտական   |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|5. |Ա. Հեքիմյանի անվան N 13 երաժշտական |Ա. Հեքիմյանի անվան երաժշտական    |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|6. |Ռ. Անդրեասյանի անվան N 18          |Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական  |
|   |երաժշտական դպրոց                   |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|7. |Ա. Աճեմյանի անվան N 19 երաժշտական  |Ա. Աճեմյանի անվան երաժշտական     |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|8. |Ղ. Սարյանի անվան N 1 արվեստի դպրոց |Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց   |
|___|___________________________________|_________________________________|
|9. |Մ. Մալունցյանի անվան N 2 արվեստի   |Մ. Մալունցյանի անվան արվեստի     |
|   |դպրոց                              |դպրոց                            |
|___|___________________________________|_________________________________|
|10.|Հ. Դանիելյանի անվան N 3 արվեստի    |Հ. Դանիելյանի անվան արվեստի      |
|   |դպրոց                              |դպրոց                            |
._________________________________________________________________________.