ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1501-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ» բառերով.
i
2) որոշման 1.3-րդ կետում և N 2 հավելվածի 1-ին կետում «քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների և էկոպարեկային ծառայողների» բառերով.
i
3) որոշման N 2 հավելվածի վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով.
i
4) որոշման N 2 հավելվածի N 1 ձևի վերնագիրը «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. սեպտեմբերի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 սեպտեմբերի 2024 թվական: