ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-8-Ն-3
2025 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ հավելվածի «Մեթոդաբանություն դատավորի գործունեության գնահատման» վերտառությամբ աղյուսակի «1. Դատավորի աշխատանքի որակ և արհեստավարժություն» գլխի «1.1 Դատական ակտը հիմնավորելու կարողությունը» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025 թ. հունվարի 23
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2025 թվականի հունվարի 23-ի
թիվ ԲԴԽ-8-Ն-3 որոշման
«ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
._________________________________________________________________________.
| 1. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ (առավելագույն |
| միավորը` 50) |
|_________________________________________________________________________|
|1.1. Դատական ակտը հիմնավորելու կարողությունը (առավելագույն միավորը` 20) |
|_________________________________________________________________________|
| |Ցուցիչ |Մեթոդ |Միավոր|Փաստաթղթավորված |
| | | | |տվյալների շրջանակ|
|__|____________________________|________________|______|_________________|
|1.|Գործում առկա ապացույցների |Գնահատման |10 |Միջանկյալ և |
| |հիման վրա փաստերը |ենթարկվող 10 | |եզրափակիչ դատական|
| |հաստատելու կարողություն |ակտերից 9-ը | |ակտեր |
| |(առավելագույն միավորը` 10) |թիվ 1 ցուցիչով | | |
| | |սահմանված | | |
| | |պահանջները | | |
| | |բավարարելու | | |
| | |դեպքում | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |Գնահատման |6 | |
| | |ենթարկվող 10 | | |
| | |ակտերից 2-ը | | |
| | |թիվ 1 ցուցիչով | | |
| | |սահմանված | | |
| | |պահանջները | | |
| | |չբավարարելու | | |
| | |դեպքում | | |
| | |առավելագույն 10 | | |
| | |միավորից հանվում| | |
| | |է 4 միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |3-5-ի դեպքում |3 | |
| | |հանվում է 7 | | |
| | |միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |6-ը և ավելիի |0 | |
| | |դեպքում հանվում | | |
| | |է 10 միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
|__|____________________________|________________|______|_________________|
|2.|Փաստերի և իրավունքի, դրանց |Գնահատման |10 |Միջանկյալ և |
| |համադրման վերաբերյալ |ենթարկվող 10 | |եզրափակիչ դատական|
| |ինքնուրույն վերլուծության |ակտերից 9-ը | |ակտեր |
| |կարողություն (առավելագույն |թիվ 2 ցուցիչով | | |
| |միավորը` 10) |սահմանված | | |
| | |պահանջները | | |
| | |բավարարելու | | |
| | |դեպքում | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |Գնահատման |6 | |
| | |ենթարկվող 10 | | |
| | |ակտերից 2-ը թիվ | | |
| | |2 ցուցիչով | | |
| | |սահմանված | | |
| | |պահանջները | | |
| | |չբավարարելու | | |
| | |դեպքում | | |
| | |առավելագույն 10 | | |
| | |միավորից հանվում| | |
| | |է 4 միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |3-5-ի դեպքում |3 | |
| | |հանվում է 7 | | |
| | |միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
| | |________________|______| |
| | |6-ը և ավելիի |0 | |
| | |դեպքում հանվում | | |
| | |է 10 միավոր, | | |
| | |ընդհանուրը | | |
| | |գնահատվում է. | | |
|__|____________________________|________________|______|_________________|
|3.|Դատական ակտի ծանրաբեռնումը |Յուրաքանչյուր |0,1 |Միջանկյալ և |
| |ակնհայտ ոչ վերաբերելի |գնահատման | |եզրափակիչ դատական|
| |հղումներով |ենթարկվող ակտի | |ակտեր |
| | |համար հանվում է | | |
| | |առավելագույն 20 | | |
| | |միավորից | | |
|__|____________________________|________________|______|_________________|
|4.|Մեղադրանքի սահմաններից, |Գնահատման | |Եզրափակիչ դատական|
| |հայցի առարկայի շրջանակից, |ենթարկվող ակտից | |ակտ, Մեղադրական |
| |վերաքննիչ բողոքի հիմքերից |ցուցիչ 4-ի | |եզրակացություն, |
| |առերևույթ դուրս գալը |պահանջներին | |հայցադիմում, |
| | |բավարարելու | |վերաքննիչ բողոք |
| | |դեպքում | | |
| | |առավելագույն 20 | | |
| | |միավորից հանվում| | |
| | |է` | | |
| | |1-3-ի դեպքում` |3 | |
| | |4-5-ի դեպքում` |5 | |
| | |6 և ավելիի | | |
| | |դեպքում` |10 | |
|__|____________________________|________________|______|_________________|
|5.|Դատական ակտի պատճառաբանական |Գնահատման | |Միջանկյալ և |
| |մասի և եզրափակիչ մասի միջև |ենթարկվող ակտից | |եզրափակիչ |
| |պատճառահետևանքային կապի |ցուցիչ 5-ի | |դատական ակտեր |
| |բացակայությունը |պահանջներին | | |
| | |բավարարելու | | |
| | |դեպքում | | |
| | |առավելագույն 20 | | |
| | |միավորից | | |
| | |հանվում է` | | |
| | |1-3-ի դեպքում` |3 | |
| | |4-5-ի դեպքում` |5 | |
| | |6 և ավելիի | | |
| | |դեպքում` |10 | |
._________________________________________________________________________.
«:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 23 հունվարի 2025 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունվարի 2025 թվական: