Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   26.06.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-164-Ն օրենք)

i

010.0285.201207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է ՀՀ Նախագահի
առարկությունով և առաջարկություններով
2007 թվականի դեկտեմբերի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 17.1-րդ հոդվածի 7-րդ կետում «որոշման պաշտոնական հրապարակման պահից 7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

i

1) 2-րդ կետի «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով, իսկ «և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.

2) 3-րդ կետի «վերաքննիչ» բառը փոխարինել «վարչական» բառով.

3) 5-րդ կետի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո` մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.

4) 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետում «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետում «, այն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 9-րդ կետում «ընդունման օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ կետում «որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 6-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 9-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

20 դեկտեմբերի 2007 թվականի

ՀՕ-285-Ն

 

 

pin
ՀՀ 18.12.2007
N ՀՕ-285-Ն օրենք