040.1320.251109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2009 թվականի N 1320-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 275-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 22,088.04 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2009 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 275-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «227,161.0» թիվը փոխարինել «249,249.04» թվով.
i
2) 1-ին կետի 1-ին ենթակետում «164012.1» թվերը փոխարինել «186,100.144» թվերով.
i
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 19-ի
N 1320-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 19-ի
N 275-Ա որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Հրատարակման |թիվը |Տարե- |Մեկ |Տարեկան |Մեկ |Գումարը |
|ը/կ|անվանումը |(հատ)|կան |համարի |ընդհանուր|մամուլի|(դրամ) |
| | | |տպա- |տարեկան|ծավալը |միջին | |
| | | |գրման |միջին |(մամուլ) |գինը | |
| | | |ենթակա|ծավալը | |(դրամ) | |
| | | |համար-|(մա- | | | |
| | | |ների |մուլ) | | | |
| | | |թիվը | | | | |
| | | |(հատ) | | | | |
|___|______________|_____|______|_______|_________|_______|___________|
|1. |«Հայաստանի | 400| 102| 24,51| 1000008| 120|120.000.960|
| |Հանրապետության| | | | | | |
| |պաշտոնական | | | | | | |
| |տեղեկագիր» | | | | | | |
|___|______________|_____|______|_______|_________|_______|___________|
|2. |«Հայաստանի | 400| 37| 18,711| 276922,8| 130| 35.999.964|
| |Հանրապետության| | | | | | |
| |գերատեսչական | | | | | | |
| |նորմատիվ | | | | | | |
| |ակտերի | | | | | | |
| |տեղեկագիր» | | | | | | |
|___|______________|_____|______|_______|_________|_______|___________|
|3. |«Երևանի | 400| 55| 0,85| 18700| 130| 2.431.000|
| |իրավական | | | | | | |
| |ակտերի | | | | | | |
| |տեղեկագիր» | | | | | | |
|___|______________|_____|______|_______|_________|_______|___________|
|4. |«Հայաստանի | 400| 4| 25,305| 40488| 140| 5.668.320|
| |Հանրապետության| | | | | | |
| |պաշտոնական | | | | | | |
| |տեղեկագիր» | | | | | | |
| |(ռուսերեն) | | | | | | |
|___|______________|_____|______|_______|_________|_______|___________|
|5. |«Քաղաքային և | 400| 5| 84,615| 169230| 130| 21.999.900|
| |գյուղական | | | | | | |
| |համայնքների | | | | | | |
| |նորմատիվ | | | | | | |
| |իրավական | | | | | | |
| |ակտերի | | | | | | |
| |ժողովածու» | | | | | | |
|__________________|_____|______|_______|_________|_______|___________|
| Ընդամենը | | | | | |186.100.144|
._____________________________________________________________________.
«: