Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2017 թվականի N 2859-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և 3-րդ մասին համապատասխան`

1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնելու հայտարարություն հրապարակելու մասին որոշումն ընդունում է Երևանի քաղաքապետը` Տնօրենի թափուր պաշտոն առաջանալուց հետո, եռամսյա ժամկետում:».

i

2) որոշման N 1 հավելվածի 88-րդ կետը «Քաղաքապետի լիազորություններն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն ընթացակարգի 1-ին կետով նախատեսված որոշման ընդունումը)» բառերով.

i

3) որոշման N 1 հավելվածի 88-րդ կետի և N 2 հավելվածի 81-րդ կետի 2-րդ պարբերությունների «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից:» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի և (կամ) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
21.08.2017
N 2859-Ն
Որոշում