Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0478.091117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017439

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2017 թվականի N 478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 24-ի «Ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 79-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի` ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանության (այսուհետ` Հավելված) վերնագրում, 2.5 և 2.7 կետերում «մեթոդաբանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «մեթոդիկա» բառով և դրա հոլովաձևերով:

2. Հավելվածի`

1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Սույն մեթոդիկան սահմանում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ) մատուցող անձի (այսուհետ` Անձ) կողմից ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին (այսուհետ` Սպառողներ) մատուցվող ծառայությունների սակագնային համակարգի մշակման սկզբունքները: Սույն մեթոդիկան չի տարածվում ջրօգտագործողների ընկերությունների, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար ոռոգման ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների վրա:».

2) 1.1, 2.1, 2.4, 2.5, 2.7, 2.9, 3.2, 3.3 և 3.4 կետերում «Ընկերություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Անձ» բառով և դրա հոլովաձևերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
06.11.2017
N 478-Ն
Որոշում