(ուժը կորցրել է 22.08.2022 թվականից` 09.06.2022 թիվ 831-Ն որոշում)
i
040.0679.110605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«11» հունիսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 մայիսի 2005 թվականի N 679-Ն
 
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի մեջ արտազատվող վնասակար քիմիական նյութերի ընդհանուր սահմանային թույլատրելի քանակությունը և դրանց որոշման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 25-ի
N 679-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
1. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` բացառապես պոլիմերային նյութերից բաղկացած 2 կամ ավելի շերտերից կամ բացառապես պոլիմերային նյութերից կամ դրանց հիմքով պլաստմասսայե նյութերից պատրաստված` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված հետևյալ պլաստմասսայե արտադրանքների վրա`
 
էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
     չմշակված մակերեսով, բայց որևէ  այլ մշակման չենթարկված     3917 21 100
 
պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
     չմշակված մակերեսով, բայց որևէ  այլ մշակման չենթարկված     3917 22 100
 
վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
     չմշակված մակերեսով, բայց որևէ  այլ մշակման չենթարկված     3917 23 100
 
պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և
     համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար           3923 10 000
 
էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ
     կոնաձևերը)`  փաթեթավորման կամ փոխադրման համար             3923 21 000
 
այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ
     կոնաձևերը)`  փաթեթավորման կամ փոխադրման համար             3923 29
 
պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման
արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար
3923 30
պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և
     խցանափակման այլ արտադրանքներ                              3923 50
 
     պլաստմասսաներից խոհանոցային և  ճաշի սպասքներ              3924 10 000:
 
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված` սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների (այսուհետ` պլաստմասսայե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, օգտահանմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Պլաստմասսայե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
սննդամթերքի հետ շփվող պլաստմասսայե արտադրանք` սննդամթերքի փաթեթավորման, պահման, փոխադրման, իրացման և օգտագործման համար նախատեսված արտադրանքներ,
պոլիմեր` նյութ, որը բնութագրվում է մեկ կամ ավելի իրար միացած այնպիսի քանակությամբ բաղկացուցիչ օղակների բազմակի կրկնությամբ, որը բավարար է բացահայտելու նյութի հատկությունների համալիրը, որն անփոփոխ է մնում բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի ավելացման կամ հեռացման դեպքում,
պլաստմասսա` նյութ, որն իրենից ներկայացնում է պոլիմերի կամ օլիգոմերի միացություն` տարբեր բաղադրամասերի հետ, որն արտադրանքների ձևավորման ժամանակ գտնվում է մածուցիկածորուն կամ բարձրաճկուն վիճակում, իսկ շահագործման ժամանակ` ապակենման է կամ բյուրեղային,
բաղկացուցիչ օղակ` ատոմների առանձնացվող խումբ, որի միջոցով կարելի է նկարագրել մակրոմոլեկուլի շղթան,
կրկնվող բաղկացուցիչ օղակ` միակ հնարավոր ամենափոքր բաղկացուցիչ օղակ, որը կրկնվում է բազմակի անգամ,
օլիգոմեր` նյութ, որի մոլեկուլները պարունակում են իրար հետ կրկնվող ձևով միացած բաղկացուցիչ օղակներ և, որի հատկությունների համալիրը փոփոխվում է բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի հեռացմամբ կամ ավելացմամբ,
մոնոմեր` նյութ, որի յուրաքանչյուր մոլեկուլը կարող է առաջացնել մեկ կամ մի քանի բաղկացուցիչ կամ կրկնվող բաղկացուցիչ օղակ,
արտազատվող (ներթափանցող) վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակություն` պլաստմասսայե արտադրանքներից արտազատվող վնասակար քիմիական նյութերի այն քանակությունը, որը հանդիսանում է հիմնական չափանիշ` այդպիսի արտադրանքի սանիտարահիգիենիկ անվտանգությունը գնահատելու համար,
նվազագույն երկարատև ամրություն MRS (ՄՊա)` խողովակների պատրաստման համար օգտագործվող նյութի հատկությունները որոշող լարվածություն, որն ստացվում է 20 օC ջերմաստիճանում` 50 տարի ծառայության ժամկետում ներքին հիդրոստատիկ ճնշման նկատմամբ խողովակների կայունության փորձարկումների տվյալների արտարկման միջոցով` 97,5% ներքին վստահելի միջակայքով և կլորացված մինչև R10 շարքի մոտակա ներքին արժեքը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված համապատասխան ստանդարտի,
անվանական արտաքին տրամագիծ d (մմ)` չափի պայմանական նշագիրը, որը համապատասխանում է նվազագույն արտաքին միջին տրամագծին,
արտաքին միջին տրամագիծ dմիջ. (մմ)` խողովակի արտաքին պարագծի չափվող մեծության և pi=3,142 արժեքի բաժանման քանորդը` կլորացված մեծացման կողմը` մինչև 0,1 մմ,
առավելագույն աշխատանքային ճնշում MOP (ՄՊա)` մշտական շահագործման դեպքում խողովակաշարում ջրի առավելագույն թույլատրելի ճնշում, որը հաշվվում է ըստ հետևյալ բանաձևի`
2MRS
MOP = __________ . C ,
                                C(SDR - 1)    t
որտեղ`
MRS-ն նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
SDR-ը ստանդարտ չափային հարաբերությունը,
Ct-ն ջերմաստիճանից կախված ջրի ճնշման անկման գործակիցն է,
ստանդարտ չափային հարաբերություն SDR` խողովակի անվանական արտաքին տրամագծի (d) հարաբերությունը պատի անվանական հաստությանը (e),
պատի անվանական հաստություն e (մմ)` խողովակի պատի նվազագույն թույլատրելի հաստությանը համապատասխանող պայմանական նշագիր, որը հաշվվում է հետևյալ բանաձևով և կլորացվում է մեծացման կողմը` մինչև 0,1 մմ`
d
e = ______,
2S + 1 որտեղ`
d-ն խողովակի անվանական արտաքին տրամագիծն է, մմ,
S-ը խողովակի սերիան է,
խողովակի սերիա S` նորմավորված արժեք, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
o~
S = ___, MOP որտեղ`
o~-ն խողովակի պատի թույլատրելի լարվածությունն է, որը հավասար է MRS/C, ՄՊա,
MRS-ը նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
MOP-ը առավելագույն աշխատանքային ճնշումն է, ՄՊա,
խողովակի անթափանցիկություն H (%)` նմուշի միջոցով անցնող լույսի հոսքի հարաբերությունն է լուսային աղբյուրի լույսի հոսքին` արտահայտված տոկոսով,
խցանափակման արտադրանքներ` տարայի խցանափակման համար օժանդակ խցանափակման միջոց,
խցան` տարայի վզիկի մեջ մտնող խցանափակման արտադրանք,
ամրության պաշարի գործակից` գործակից, որն ընտրում են խողովակի նախագծման ժամանակ: Պոլիէթիլենային ճնշումային խողովակի համար` 1,25 է, իսկ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակի համար` 2,0 կամ 2,5,
ճնշման իջեցման գործակից` Ct առավելագույն աշխատանքային ճնշման (MOP) իջեցման գործակից` կախված տեղափոխվող ջրի ջերմաստիճանից:
Ճնշման իջեցման գործակիցը պետք է ընտրել 1-ին աղյուսակից:
 
Աղյուսակ 1
.________________________________________________________________.
|Ջրի աշխատանքային|          Ճնշման իջեցման գործակիցը, Ct         |
|ջերմաստիճանը,   |_______________________________________________|
|Tաշխ.Cօ         |8,0 և  10,0 ՄՊա նվազագույն|25,0 ՄՊա նվազագույն |
|                |երկարատև  ամրությամբ      |երկարատև  ամրությամբ|
|                |պոլիէթիլենային խողովակների|պոլիվինիլքլորիդային |
|                |համար                     |խողովակների համար   |
|________________|__________________________|____________________|
|Մինչև  20       |                      1,00|                   -|
|________________|__________________________|____________________|
|21-25           |                      0,93|                   -|
|________________|__________________________|____________________|
|Մինչև  25       |                         -|                1,00|
|________________|__________________________|____________________|
|26-30           |                      0,87|                0,88|
|________________|__________________________|____________________|
|31-35           |                      0,80|                0,78|
|________________|__________________________|____________________|
|36-40           |                      0,74|                0,70|
|________________|__________________________|____________________|
|41-45           |                         -|                0,64|
.________________________________________________________________.
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պլաստմասսայե արտադրանքների իրացումը` առանց համապատասխանության գնահատման, արգելվում է:
i
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պլաստմասսայե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
7. Պլաստմասսայե արտադրանքների պատրաստման համար կիրառվող էթիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիէթիլեն), պրոպիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիպրոպիլեն), վինիլքլորիդի պոլիմերները (այսուհետ` պոլիվինիլքլորիդ) և այլ պոլիմերային նյութերը և (կամ) մոնոմերները, հավելանյութերը, գունանյութերը, տպագրական ներկերը, կապակցող նյութերը (սոսինձները) և այլ բաղադրիչներ պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով:
8. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա հատկությունները նմանակող մոդելային լուծույթների (այսուհետ` մոդելային լուծույթներ) մեջ արտազատվող` մարդու առողջության համար վնասակար քիմիական նյութերի (այսուհետ` վնասակար քիմիական նյութեր) ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված սահմանային թույլատրելի քանակությունները:
9. Պլաստմասսայե ապրանքներից սննդամթերքի կամ դրա մոդելային լուծույթների մեջ արտազատվող առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն 2-րդ աղյուսակով սահմանված թույլատրելի քանակությունները:
 
Աղյուսակ 2
.______________________________________________________________________.
|Պոլիմերային նյութի անվանումը|Որոշվող վնասակար  |Սահմանային թույլատրելի|
|                            |նյութի անվանումը  |քանակությունը, մգ/դմ3,|
|                            |                  |ոչ ավելի              |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիօլեֆիններ (պոլիէթիլեն,  |ֆորմալդեհիդ       |                   0,1|
|պոլիպրոպիլեն),              |                  |                      |
|ֆենոլֆորմալդեհիդային և      |                  |                      |
|ամինաֆորմալդեհիդային խեժեր  |                  |                      |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիստիրոլ և  ստիրոլի       |ստիրոլ            |                  0,01|
|համապոլիմերներ              |                  |                      |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիվինիլքլորիդ (ՊՎՔ)       |վինիլքլորիդ       |         0,01         |
|                            |                  | (1,0 մգ/կգ պատրաստի  |
|                            |                  |     արտադրանքի)      |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիկարբոնատ,               |ֆենոլ             |                  0,05|
|ֆենոլֆորմալդեհիդային խեժեր  |                  |                      |
|____________________________|__________________|______________________|
|Ակրիլոնիտրիլի համապոլիմերներ|ստիրոլ            |                  0,01|
|բութադիենի և  ստիրոլի հետ   |ակրիլոնիտրիլ      |                  0,02|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիմեթիլմետակրիլատ         |մեթիլմետակրիլատ   |                  0,25|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիամիդ 66                 |հեքսամեթիլենդիամին|                  0,01|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիամիդ 6                  |E-կապրոլակտամ     |                   0,5|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիէթիլենտերեֆտալատ        |ացետալդեհիդ       |                   2,0|
.______________________________________________________________________.
 
10. Պլաստմասսայե արտադրանքների հետ սննդամթերքը կամ մոդելային լուծույթները համապատասխան ջերմաստիճանաժամանակային պայմաններում շփվելուց հետո չի թույլատրվում`
ա) լուծույթի հոտի փոփոխություն` 1 բալլից ավելի,
բ) կողմնակի համի առաջացում,
գ) լուծույթի թափանցիկության և գույնի փոփոխություն:
11. Պլաստմասսայե արտադրանքների մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, առանց բշտիկների, դրանք չպետք է ունենան սուր (կտրող, ծակող) եզրեր, միջանցիկ անցքեր, եթե դրանք պայմանավորված չեն արտադրանքի գործառութային նշանակությամբ: Չի թույլատրվում պլաստմասսայե տարաների կամ խոհանոցային արտադրանքների հենվող մակերևույթի վրա դուրս եկած ձուլալցոն:
12. Պլաստմասսայե արտադրանքները (բացառությամբ պոլիմերային թաղանթներից պատրաստված սառը և սորուն սննդամթերքի համար նախատեսված արտադրանքների) պետք է կայուն լինեն (70+/-5) օC ջերմաստիճանի ջրի նկատմամբ (պահպանեն արտաքին տեսքը և գույնը, չձևախախտվեն և չճաքեն, չփոխեն ջրի գույնը), իսկ պահածոյացման բանկաների համար նախատեսված պլաստմասսայե կափարիչները պետք է կայուն լինեն (95+/-5) օC ջերմաստիճանում` կափարիչների մակերևույթին չպետք է առաջանան փչուկներ, ճաքեր, շերտատում, ինչպես նաև կափարիչի ամբողջությունը խախտող այլ թերություններ:
13. Չի թույլատրվում գունավոր պլաստմասսայե արտադրանքների գունանյութերի արտազատում, դրանք պետք է կայուն լինեն շփման նկատմամբ:
14. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն թթվային լուծույթների և լվացող միջոցների նկատմամբ:
15. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն կեղտոտման նկատմամբ, լավ լվացվեն և մակերևույթի վրա լվացումից հետո չպետք է առաջանան նկատելի փոփոխություններ:
 
Պլաստմասսայե տարաներին (տուփեր, արկղեր, զամբյուղներ, պարկեր և
պայուսակներ, շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ,
խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ)
ներկայացվող լրացուցիչ պահանջները
 
16. Պլաստմասսայե տարաների բռնակները պետք է ամուր լինեն և դիմանան`
ա) մեկ բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքները` տարողությունը 2 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
բ) 2 բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր բռնակը` տարողությանը հավասար ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
գ) պլաստմասսայե տարաների բռնակները պետք է դիմանան 3-րդ աղյուսակով նախատեսված ստատիկ բեռնվածքներին.
 
Աղյուսակ 3
.________________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3|Ստատիկ բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս|
|______________________________________|_________________________________|
|մինչև  0,5 ներառյալ                   |                         19,6 (2)|
|______________________________________|_________________________________|
|0,5-ից բարձր, մինչև  1,0 ներառյալ     |                         29,4 (3)|
|______________________________________|_________________________________|
|1,0-ից բարձր, մինչև  2,0 ներառյալ     |                         49,1 (5)|
|______________________________________|_________________________________|
|2,0-ից բարձր, մինչև  3,0 ներառյալ     |                         68,7 (7)|
|______________________________________|_________________________________|
|3,0-ից բարձր, մինչև  5,0 ներառյալ     |                       117,7 (12)|
|______________________________________|_________________________________|
|5,0-ից բարձր, մինչև  7,0 ներառյալ     |                       166,8 (17)|
|______________________________________|_________________________________|
|7,0-ից բարձր, մինչև  10,0 ներառյալ    |                       245,3 (25)|
.________________________________________________________________________.
 
17. Կափարիչներով կամ խցանափակման այլ միջոցներով հերմետիկ փակված պլաստմասսայե տարաները պետք է դիմանան 20 կՊա ներքին ավելցուկային ճնշմանը և պահպանեն հերմետիկությունը:
18. Պլաստմասսայե տարաները, կախված պոլիմերային նյութից և տարայի տարողությունից ջրով լցված վիճակում պետք է դիմանան 4-րդ աղյուսակով նախատեսված բարձրությունից 2-ից ոչ պակաս անգամ անկմանը` չենթարկվելով հերմետիկության խախտում առաջացնող մեխանիկական վնասման:
 
Աղյուսակ 4
._______________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի     |Պլաստմասսայե տարայի      |Անկման բարձրությունը|
|նյութը                  |տարողությունը, դմ3       |մ, ոչ պակաս         |
|________________________|_________________________|____________________|
|Պոլիէթիլեն ցածր ճնշման  |մինչև  1,0 ներառյալ      |                 1,2|
|                        |1,0-ից բարձր, մինչև  5,0 |                    |
|                        |ներառյալ                 |                 0,9|
|                        |5,0-ից բարձր, մինչև  10,0|                    |
|                        |ներառյալ                 |                 0,8|
|________________________|_________________________|____________________|
|Պոլիէթիլեն բարձր ճնշման,|մինչև  5,0 ներառյալ      |                 0,9|
|պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ|5,0-ից բարձր, մինչև  10,0|                    |
|                        |ներառյալ                 |                 0,8|
|________________________|_________________________|____________________|
|Կոշտ պոլիվինիլքլորիդ,   |մինչև  5,0 ներառյալ      |                 0,8|
|պոլիէթիլենտերեֆտալատ    |5,0-ից բարձր, մինչև  10,0|                    |
|                        |ներառյալ                 |                 0,7|
._______________________________________________________________________.
 
19. Պլաստմասսայե տարաները պետք է դիմանան առանցքի ուղղությամբ 5-րդ աղյուսակով նախատեսված սեղմման բեռնվածքներին, իսկ պլաստմասսայե խողովակապատյանները (պարկուճները) 49 (5) Ն(կգ)-ից ոչ պակաս սեղմման բեռնվածքին և չպետք է առաջացնեն ջրի արտահոսք:
 
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի տարողությունը,|Սեղմման բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս|
|               դմ3                |__________________________________|
|                                  |բանկաներ   |շշեր      |կանիստրներ |
|__________________________________|___________|__________|___________|
|Մինչև  0,5 ներառյալ               |   196 (20)|   98 (10)|          -|
|__________________________________|___________|__________|___________|
|0,5-ից բարձր, մինչև  1,0 ներառյալ |   343 (35)|   98 (10)|   245 (25)|
|__________________________________|___________|__________|___________|
|1,0-ից բարձր, մինչև  2,0 ներառյալ |   393 (40)|  147 (15)|   245 (25)|
|__________________________________|___________|__________|___________|
|2,0-ից բարձր, մինչև  3,0 ներառյալ |   491 (50)|  147 (15)|   294 (30)|
|__________________________________|___________|__________|___________|
|3,0-ից բարձր, մինչև  5,0 ներառյալ |   736 (75)|         -|   441 (45)|
|__________________________________|___________|__________|___________|
|5,0-ից բարձր, մինչև  10,0 ներառյալ| 1030 (105)|         -|          -|
._____________________________________________________________________.
 
Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքներին և խցանափակման
պլաստմասսայե արտադրանքներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
 
20. Պոլիմերային թաղանթից պատրաստված բռնակներով պարկերը և տոպրակները պետք է կայուն լինեն առավելագույն բեռնվածքին ավելացված 1 կգ, իսկ առանց բռնակի պարկերի և տոպրակների սեղմակները պետք է դիմանան 0,5 կգ-ից ոչ պակաս խզման ճիգին, եռակցման կարի քայքայման ամրությունը պետք է լինի թաղանթի (որից պատրաստված է արտադրանքը) ամրության 65%-ից ոչ պակաս, իսկ բռնակների (բացի ներհատված բռնակներից) եռակցման կարի խզման ճիգը` 10 (1,0) Ն(կգ)-ից ոչ պակաս:
21. Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքների եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակատումների և թույլ չտան ջրի արտահոսք:
Պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերը և տոպրակները, որոնք նախատեսված են վակուում և իներտ գազի միջավայրում և սննդամթերքի փաթեթավորման համար, պետք է լինեն հերմետիկ:
22. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները պետք է ապահովեն խցանափակված տարաների հերմետիկությունը:
23. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները (խցանները) պետք է կայուն լինեն 9 կգ/սմ2 ճնշման դիմադրության և (կամ) պաստերացման պայմանների` (60+/-5) օC ջերմաստիճանի նկատմամբ:
 
Պլաստմասսայե խողովակներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
 
24. Պոլիվինիլքլորիդային չպլաստիֆիկացված ճնշումային խողովակները, կախված ամրության պաշարի 2.5 (ՊՎՔ 100) և 2.0 (ՊՎՔ 125) գործակիցներից և MRS=25 ՄՊա նվազագույն երկարատև ամրությունից պետք է համապատասխանեն 6-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
 
Աղյուսակ 6
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը                          |Նորմը                      |
|_____________________________________________|___________________________|
|1. Մակերևույթի`                              |Խողովակների ներքին և       |
|   արտաքին տեսքը                             |արտաքին մակերևույթները     |
|                                             |պետք է լինեն հարթ:         |
|                                             |Խողովակների արտաքին, ներքին|
|                                             |և  կողային մակերևույթներին |
|                                             |չի թույլատրվում անզեն աչքով|
|                                             |նկատելի բշտիկներ, ճաքեր,   |
|                                             |փչուկներ, կոտրվածքներ:     |
|   գույնը                                    |Մուգ գորշ: Երանգները չեն   |
|                                             |սահմանափակվում:            |
|_____________________________________________|___________________________|
|2. Կայունությունը 20 օC ջերմաստիճանում ներքին|                           |
|հաստատուն ճնշման տակ, ժ, ոչ պակաս խողովակի   |                           |
|պատի սկզբնական.                              |                           |
|   42 ՄՊա լարվածության դեպքում               |                          1|
|   35 ՄՊա լարվածության դեպքում               |                        100|
|_____________________________________________|___________________________|
|3. Կայունությունը 60 օC ջերմաստիճանում ներքին|                           |
|հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս.       |                           |
|   ՊՎՔ 100 խողովակի համար` խողովակի պատի 10,0|                           |
|ՄՊա սկզբնական լարվածության դեպքում           |                       1000|
|   ՊՎՔ 125 խողովակի համար` խողովակի պատի 12,5|                           |
|ՄՊա սկզբնական լարվածության դեպքում           |                       1000|
|_____________________________________________|___________________________|
|4. Հարվածական ամրությունը` ըստ Շարպի (փշրված |                           |
|նմուշների քանակը), %, ոչ ավելի               |                         10|
|_____________________________________________|___________________________|
|5. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից |                           |
|հետո, %, ոչ ավելի                            |                          5|
|_____________________________________________|___________________________|
|6. Հոսունության սահմանը` 12 մմ-ից մեծ        |                           |
|տրամագծով (d) խողովակների ձգման դեպքում, ՄՊա,|                           |
|ոչ պակաս                                     |                         49|
|_____________________________________________|___________________________|
|7. Հարաբերական երկարացումը` 12 մմ-ից մեծ     |                           |
|տրամագծով (d) խողովակների խզման դեպքում, %,  |                           |
|ոչ պակաս                                     |                         25|
|_____________________________________________|___________________________|
|8. Փափկացման ջերմաստիճանը` ըստ Վիկի, օC, ոչ  |                           |
|պակաս                                        |                         78|
|_____________________________________________|___________________________|
|9. P տիպի փողալայնուկով խողովակի հավաքովի    |                           |
|հանգույցների կայունությունը 20 օC            |                           |
|ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման       |                           |
|դեպքում, փորձարկման ժամանակը, ժ, ոչ պակաս.   |                           |
|   ՊՎՔ 100 խողովակի համար`                   |                           |
|   4,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում |                          1|
|   3,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում |                       1000|
|   ՊՎՔ 125 խողովակի համար`                   |                           |
|   3,36 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում|                          1|
|   2,56 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում|                       1000|
|_____________________________________________|___________________________|
|10. Անթափանցիկությունը, %, ոչ ավելի          |                        0,2|
._________________________________________________________________________.
 
Սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ աղյուսակի 3-րդ կետով նախատեսված 60 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակների և 9-րդ կետով սահմանված 20 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում P տիպի փողալայնուկով յուրաքանչյուր չափի խողովակի հավաքովի հանգույցների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների և հավաքովի հանգույցների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` 12 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
25. Պոլիէթիլենային ճնշումային խողովակները, կախված նվազագույն երկարատև ամրություններից և ամրության պաշարի 1,25 գործակցից, պետք է համապատասխանեն 7-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
 
Աղյուսակ 7
._________________________________________________________________________.
|            Ցուցանիշի անվանումը         |Նորմն ըստ պոլիէթիլենի նվազագույն|
|                                        |երկարատև  ամրության (MRS), ՄՊա  |
|                                        |________________________________|
|                                        |  3,2  |  6,3  |   8,0  |  10,0 |
|________________________________________|_______|_______|________|_______|
|                   1                    |   2   |   3   |    4   |   5   |
|________________________________________|________________________________|
|1. Մակերևույթի`                         |Խողովակների ներքին և  արտաքին   |
|   արտաքին տեսքը                        |մակերևույթները  պետք է լինեն    |
|                                        |հարթ: Խողովակների արտաքին,      |
|                                        |ներքին և  կողային               |
|                                        |մակերևույթներին  չի թույլատրվում|
|                                        |անզեն աչքով նկատելի բշտիկներ,   |
|                                        |ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ,   |
|                                        |կողմնակի խառնուկներ             |
|                                        |________________________________|
|   գույնը                               |սև     |սև`  խողովակի           |
|                                        |       |մակերևույթի  շրջանագծով |
|                                        |       |դրա երկարությամբ        |
|                                        |       |հավասարաչափ բաշխված     |
|                                        |       |չորսից ոչ պակաս կապույտ |
|                                        |       |շերտերով, կամ կապույտ   |
|________________________________________|________________________________|
|2. Հարաբերական երկարացումը խզման        |              250               |
|ժամանակ, %, ոչ ավելի                    |                                |
|________________________________________|________________________________|
|3. Խողովակի երկարության փոփոխումը       |                3               |
|տաքացումից հետո, %, ոչ ավելի            |                                |
|________________________________________|________________________________|
|4. Կայունությունը, ներքին հաստատուն     |       |       |        |       |
|ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս,            |       |       |        |       |
|   20 օC ջերմաստիճանում խողովակի պատի   |       |       |        |       |
|սկզբնական հետևյալ  լարվածության դեպքում`|       |       |        |       |
|   6,5 ՄՊա                              |    100|     --|      --|     --|
|   8,0 ՄՊա                              |     --|    100|      --|     --|
|   9,0 ՄՊա                              |     --|     --|     100|     --|
|   12,4 ՄՊա                             |     --|     --|      --|    100|
|________________________________________|_______|_______|________|_______|
|5. Կայունությունը, ներքին հաստատուն     |       |       |        |       |
|ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս,            |       |       |        |       |
|   80 օC ջերմաստիճանում խողովակի պատի   |       |       |        |       |
|սկզբնական հետևյալ  լարվածության դեպքում`|       |       |        |       |
|   2 ՄՊա                                |    165|      -|       -|      -|
|   3,5 ՄՊա                              |      -|    165|       -|      -|
|   4,6 ՄՊա                              |      -|      -|     165|      -|
|   5,5 ՄՊա                              |      -|      -|       -|    165|
|   1,5 ՄՊա                              |   1000|      -|       -|      -|
|   3,2 ՄՊա                              |      -|   1000|       -|      -|
|   4,0 ՄՊա                              |      -|      -|    1000|      -|
|   5,0 ՄՊա                              |      -|      -|       -|   1000|
._________________________________________________________________________.
 
Սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակի 5-րդ կետով նախատեսված 80 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիէթիլենային ճնշումային խողովակների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` յուրաքանչյուր չափի համար` 6 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
 
Պլաստմասսայե արտադրանքների մակնշումը
 
26. Պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր միավորի (խցանափակման ապրանքների յուրաքանչյուր փաթեթավորման միավորի (տուփի, արկղի, պարկի և այլնի) հատակին կամ ներքևի մասում, իսկ խողովակների մակերևույթին յուրաքանչյուր 1 մ հեռավորության վրա, փորագրման, տպագրական, դրոշմագրման, դրոշմատպման կամ կաղապարման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը, գտնվելու վայրը,
բ) պոլիմերային նյութի (որից պատրաստվել է արտադրանքը) անվանումը և (կամ) մակնիշը,
գ) «Սննդամթերքի համար» կամ «Սորուն սննդամթերքի համար» կամ «Սառը սննդամթերքի համար» կամ «Տաք սննդամթերքի համար» բառերը կամ «Սննդ» հապավումը կամ 1-ին նկարին համապատասխան նշան:
 
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
 
Այնպիսի արտադրանքների համար, որոնք նախատեսված չեն սննդամթերքի հետ շփման համար, բայց դրանց ձևը և չափերը հնարավորություն են տալիս օգտագործել սննդամթերքի համար (օրինակ, դույլեր, թասեր, բաժակներ և այլն), պետք է նշված լինեն «Ոչ սննդամթերքի համար» բառերը կամ 2-րդ նկարին համապատասխան նշան կամ արտադրանքների կոնկրետ կանխանշանակումը,
 
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
 
դ) պլաստմասսայե տարաների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև դրանց տարողությունը,
ե) պոլիմերային նյութի երկրորդային վերամշակման հնարավորության նշանը` համաձայն 3-րդ կամ 4-րդ նկարների, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությունն ապահովող, դրա աղտոտումը բացառող և պլաստմասսայե արտադրանքների երկրորդային վերամշակման համար դրանց հավաքման նշանը` համաձայն 5-րդ նկարի:
 
_______________________________________
ԻՐՏԵԿ - 3, 4 և 5 նկարները չեն բերվում
 
27. Այն դեպքերում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պլաստմասսայե արտադրանքի վրա` դրա արտադրման ընթացքում, ինչպես նաև ոչ նկարազարդ պարկերի (տոպրակների) համար, թույլատրվում է մակնշման տվյալները տալ պլաստմասսայե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի մեջ ներդրվող պիտակների վրա:
28. Պլաստմասսայե արտադրանքների (բացառությամբ պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերի և տոպրակների) փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն «Փխրուն է: Զգույշ», «Վերև», ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված վարվելակարգային նշանները` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
 
Պլաստմասսայե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
 
29. Պլաստմասսայե արտադրանքները, բացառությամբ խողովակների, առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների պետք է փաթեթավորված լինեն այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն պլաստմասսայե արտադրանքների պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
Փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 30 կիլոգրամը:
Խողովակները փաթեթավորվում են կապոցների ձևով` դրանք ամրացնելով ոչ պակաս 2 տեղում, այնպես, որպեսզի ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-2,5 մ:
30. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման (խոշոր չափերի արտադրանքները, օրինակ` տակառները) պլաստմասսայե արտադրանքները փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:
31. Պլաստմասսայե արտադրանքները պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից, մինուս 50 օC-ից մինչև 50 օC ջերմաստիճանում:
Փաթեթավորված վիճակում պահման ժամանակ պլաստմասսայե արտադրանքները դարսվում են դարսակաշարերով` 3 մ-ից ոչ ավելի բարձրությամբ և ջեռուցման սարքերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
 
Պլաստմասսայե արտադրանքների արտադրման և օգտահանման ժամանակ շրջակա
միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները
 
32. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ, ինչպես նաև դրանց վրա բարձր ջերմաստիճանի (150օ-250 օC) ազդեցության դեպքում աշխատանքային գոտու օդում կարող են առաջանալ վնասակար թունավոր նյութեր:
33. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման համար օգտագործվող պոլիմերային նյութերից աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները) չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտի պահանջները:
34. Պլաստմասսայե արտադրանքների արտադրության մեջ կիրառվող պոլիմերային նյութերը վառվող, հրդեհավտանգ նյութեր են, իսկ դրանց օդակախույթները պայթյունավտանգ են:
 
Պոլիմերային նյութերի հրդեհավտանգավորության բնութագրերը ներկայացված են 8-րդ աղյուսակում`
 
Աղյուսակ 8
._________________________________________________________________________.
|Պոլիմերային նյութի  |Բոցավառման   |Ինքնա-       |Օդակախույթի|Օդակախույթի |
|անվանումը           |ջերմաստիճանը,|բոցավառման   |բոցավառման |բռնկման     |
|                    |օC, ոչ ցածր  |ջերմաստիճանը,|ներքին     |ջերմաստիճանը|
|                    |             |օC           |խտության   |օC, ոչ ցածր |
|                    |             |             |սահմանը,   |            |
|                    |             |             |գ/մ3       |            |
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլեն ցածր     |             |             |           |            |
|ճնշման (փոշի,       |             |             |           |            |
|հատիկներ)           |          280|      340-352|      36-42|           -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլեն բարձր    |             |             |           |            |
|ճնշման (հատիկներ)   |          300|          400|         41|           -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիպրոպիլեն և      |             |             |           |            |
|պոլիպրոպիլենի       |             |             |           |            |
|համապոլիմերներ      |      325-343|      325-388|       32,7|           -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիվինիլքլորիդ     |          390|          500|        380|         624|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիստիրոլ          |             |             |           |            |
|հարվածակայուն       |             |             |           |            |
|(հատիկներ)          |          343|          486|       27,5|           -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլենտերեֆտալատ|             |             |           |            |
|(հատիկներ)          |          390|          500|         40|           -|
._________________________________________________________________________.
 
35. Պլաստմասսայե արտադրանքների արտադրական գործընթացներում պետք է բացառել շրջակա միջավայրի աղտոտումը` վնասակար նյութերով, վերամշակվող նյութերով և թափոններով, որոնց քանակությունը չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի նորմերը:
36. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ առաջացած թափոնները, ինչպես նաև օգտագործման համար այլևս ոչ պիտանի արտադրանքները պետք է ենթարկվեն օգտահանման:
Արգելվում են պլաստմասսայե ապրանքների անկազմակերպ այրումը և թաղումը:
 
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
i
37. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պլաստմասսայե արտադրանքի կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(37-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
38. (38-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
39. Պլաստմասսայե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը:
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
41. Պլաստմասսայե արտադրանքներից վնասակար քիմիական նյութերի արտազատման քանակությունները պետք է որոշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
Եթե վնասակար քիմիական նյութերի արտազատումների ընդհանուր քանակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, ապա առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունների որոշումը պարտադիր չէ:
42. (42-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
43. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:
(43-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
44. (44-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
45. (45-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
46. Պլաստմասսայե արտադրանքների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
47. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
._________________________________________________________________________.
|Ստանդարտի նշագիրը|       Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող       |
|(բաժինը, կետը)   |                   ստանդարտի անվանումը                 |
|_________________|_______________________________________________________|
|        1        |                             2                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.005    |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.         |
|                 |Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր          |
|                 |սանիտարահիգիենիկ պահանջներ                             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12.3.030    |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.         |
|                 |Պլաստմասսաների վերամշակում. Անվտանգության պահանջներ    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 8032        |Նախընտրելի թվեր և  նախընտրելի թվերի շարքեր             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11262       |Պլաստմասսաներ. Ձգելիության փորձարկման մեթոդ            |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12302       |Տոպրակներ պոլիմերային թաղանթից. Ընդհանուր տեխնիկական   |
|                 |պայմաններ                                              |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 18599       |Խողովակներ ճնշումային պոլիէթիլենից. Տեխնիկական         |
|(8-րդ բաժին)     |պայմաններ                                              |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 14192       |Մակնշում բեռների                                       |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 24157       |Խողովակներ պլաստմասսայե. Հաստատուն ներքին ճնշման       |
|                 |դեպքում կայունության որոշման մեթոդ                     |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27078       |Խողովակներ ջերմապլաստ. Տաքացումից հետո խողովակների     |
|                 |երկարացման փոփոխության որոշման մեթոդներ                |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50825     |Խողովակներ և  միացնող մանրակներ չպլաստիֆիկացված        |
|(ԻՍՕ 2507)       |պոլիվինիլքլորիդից. Փափկացման ջերմաստիճանի որոշում` ըստ |
|                 |Վիկի                                                   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50962     |Ամանեղեն և  արտադրատեսակներ պլաստմասսայե տնտեսական     |
|(5-րդ բաժին)     |նշանակության. Ընդհանուր տեխնիկական պայմաններ           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51613     |Խողովակներ ճնշումային չպլաստիֆիկացված                  |
|(8-րդ բաժին)     |պոլիվինիլքլորիդից. Տեխնիկական պայմաններ                |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51760     |Տարա պոլիմերային սպառողական. Ընդհանուր տեխնիկական      |
|(8-րդ և  9-րդ    |պայմաններ                                              |
|բաժիններ)        |                                                       |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51827-2001|Տարա. Հերմետիկության և  հիդրավլիկ ճնշման               |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51864-2002|Տարա. Բռնակների միացման ամրության փորձարկումներ        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51958     |Միջոցներ խցանափակման պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական |
|(8-րդ և  9-րդ    |պայմաններ                                              |
|բաժիններ)        |                                                       |
._________________________________________________________________________.
 
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)