040.2228.291205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«29» դեկտեմբերի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն
 
 i 
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
(նախաբանը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 15-ի
N 2228-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
 i 
1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
ա) ֆաքսիմիլային սարքավորումներ 8443 32 300 0
 
բ) 10 կգ ոչ ավել զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ
մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների
    մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և  դիսփլեյը      8471 30 000
 
գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են
    համակարգի տեսքով                                       8471 49 000
 
դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային
    կապի համար                                             8517 11 000
 
ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար
       կապի ցանցերի համար                                  8517 300 0,
                                                           8517 400 0
 
    զ) այլ հեռախոսային սարքավորումներ                      8517 18 000
 
    է) բազային կայաններ                                    8517 61 000
 
ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման,
վերափոխման և հաղորդման կամ վերականգնման մեքենաներ,
այդ թվում` մարշրուտիզատորներ և կոմուտացման
    սարքավորումներ                                         8517 62 000
 
թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
ժ) (ժ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև հաղորդող
սարքավորումներ, որոնք իրենց կազմում ընդգրկում են
    ընդունիչ սարքավորումներ                                8525 50 000,
                                                           8525 60 000
 
    ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում                    8526 92 000
 
ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ
    սարքավորումներ                                         8527 12 100,
                                                           8527 12 900,
                                                           8527 99 900:
(1-ին կետը փոփ. 24.05.07 թիվ 736-Ն, 20.07.2023 թիվ 1200-Ն որոշումներ)
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա`
ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,
բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար,
գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի,
դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:
 i 
4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկայահանմանը, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(4-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 i 
5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(5-րդ կետը փոփ. 06.04.06 թիվ 498-Ն, 19.10.06 թիվ 1456-Ն, 24.05.07 թիվ 736-Ն, 20.07.2023 թիվ 1200-Ն որոշումներ)
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
 i 
6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ.
բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում, որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ և այլն).
գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը.
դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի,
ե) փոխկապակցման հետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են.
1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,
2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև.
զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի.
է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ.
ը) վնասակար խանգարում` խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը կամ էապես վատթարացնում է որակը, դժվարացնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է` համաձայն հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգի:
(6-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
III. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 i 
(վերնագիրը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
 i 
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր գնահատման:
(7-րդ կետը փոփ. 24.05.07 թիվ 736-Ն որոշում)
 i 
8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:
(8-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
 i 
10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն`
ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը` ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված` «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը` ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված` «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին:
(10-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 i 
11. Վնասակար խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին:
(11-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ:
13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:
 i 
14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
(14-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները.
բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերվող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռնելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:
 
V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
 
 i 
16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
(16-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը.
բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը.
գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը.
դ) արտադրական ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը.
ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում).
զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
 
i 
VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
 i 
17.1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:
(17.1-ին կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 i 
18. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար`
1) արտադրողը կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1, Ը, Զ ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը չի օգտագործում երկիր-տիեզերք կապի ապահովման նպատակով հատկացված սպեկտրը կամ ռադիո սարքավորման ընդունիչ մասերը.
i 
2) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 և (կամ) Ը 1, Զ 1 ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.
3) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը չի կիրառել սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ը 1 ընթացակարգը` այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.
4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և փոխադրական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է մակնշել համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(18-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 i 
19. Ը 1 ընթացակարգի կիրառման դեպքում` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է`
1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան.
2) համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ, եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները` թանկարժեք, ապա համապատասխանության գնահատման նշանակված մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ գնահատման համար կատարվող փորձարկումները համատեղելու մասին:
(19-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:
 i 
21. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:
Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:
(21-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
22. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:
(22-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
23. Համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) Ը, Ը 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.
3) Զ, Զ 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում 36 ամիս:
(23-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 i 
24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:
(24-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 20.07.2023 թիվ 1200-Ն որոշումներ)
25. Համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(25-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(26-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
 i 
28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով սահմանված կարգով:
(28-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
 i 
IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
._________________________________________________________________________.
|Ստանդարտի նշագիրը|Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների |
|                 |անվանումը                                              |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 5238        |Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող        |
|                 |վտանգավոր լարումներից և  հոսանքներից պաշտպանության     |
|                 |սխեմաներ. Տեխնիկական պահանջներ                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 6343        |Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7152        |Միկրոֆոններ և  պատիճավար հեռախոսներ ընդհանուր          |
|                 |օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր    |
|                 |տեխնիկական պայմաններ                                   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7153        |Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ.           |
|                 |Ընդհանուր տեխնիկական պայմաններ                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 7845        |Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր.     |
|                 |Չափման մեթոդներ                                        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11216       |Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ   |
|                 |ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ,     |
|                 |չափման և  փորձարկման մեթոդներ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11515       |Ձայնային հեռարձակման ուղիներ և  կապուղիներ. Որակի      |
|                 |հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ                   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12252       |Անկյունային մոդուլացմամբ ցամաքային շարժական կապի       |
|                 |ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական  |
|                 |պահանջներ և  չափման մեթոդներ                           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 14663       |Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ                      |
|                 |հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար.    |
|                 |պարամետրեր, տեխնիկական պահանջներ և  չափման մեթոդներ    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 16019       |Ապարատուրա ցամաքային շարժական ռադիոկապի.               |
|                 |Մեխանիկական և  կլիմայական գործոնների ազդեցության       |
|                 |նկատմամբ կայունության պահանջներ և  փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 18471       |Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու      |
|                 |օղակներ և  չափման ազդանշաններ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 19463       |Ռադիոռելեային և  արբանյակային համակարգերի միջոցով      |
|                 |պատկերի հաղորդման մայրուղային կապուղիներ. Հիմնական     |
|                 |պարամետրեր և  չափման մեթոդներ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 19654       |Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման     |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 20532       |I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական|
|                 |պարամետրեր, տեխնիկական պահանջներ և  չափման մեթոդներ    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 20855       |Տոնային հաճախության համակցվող և  ոչ համակցվող          |
|                 |կապուղիներում տվյալների փոխանցման սարքավորումների      |
|                 |ազդանշանների փոխակերպիչ սարք. Տիպեր և  հիմնական        |
|                 |պարամետրեր                                             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 21655       |Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային      |
|                 |առաջնային ցանցի ուղիներ և  կապուղիներ. Էլեկտրական      |
|                 |պարամետրեր և  չափման մեթոդներ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22505       |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ   |
|                 |ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և  այլ|
|                 |կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Փորձարկման |
|                 |նորմեր և  մեթոդներ                                     |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22579       |Միաշերտ մոդուլացմամբ ցամաքային շարժական ծառայության    |
|                 |ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական  |
|                 |պահանջներ և  չափման մեթոդներ                           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22670       |Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և             |
|                 |սահմանումներ                                           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 22937       |Տվյալների փոխանցման և  հեռագրային կապի համակարգերի     |
|                 |երկբևեռային  տեղական շղթաներ. Տիպեր և  հիմնական        |
|                 |պարամետրեր                                             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 23675       |Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ.  |
|                 |Էլեկտրական պարամետրեր                                  |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 25007       |Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում          |
|                 |կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման         |
|                 |համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական         |
|                 |պարամետրեր                                             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26315       |Կապուղիների հաճախականային բաժանումով հաղորդման         |
|                 |համակարգերի խմբային և  գծային ուղիների սարքավորումներ. |
|                 |Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր.  |
|                 |Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական           |
|                 |մակարդակներ և  փոխադարձ միացման կետերում մուտքային և   |
|                 |ելքային դիմադրություններ                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26557       |Կապուղիներում ընդունվող տվյալների հաղորդման            |
|                 |ազդանշաններ.                                           |
|                 |Էներգետիկական պարամետրեր                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26797       |Հաղորդալարային կապի սարքավորումների և  սպասարկող       |
|                 |անձնակազմի պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի    |
|                 |ազդեցությունից. Չափման մեթոդներ                        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 26886       |Փոխանցման թվային կապուղիների և  կապի միասնական         |
|                 |ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային       |
|                 |ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր                |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27049       |Հաղորդալարային կապի սարքավորումների և  սպասարկող       |
|                 |անձնակազմի պաշտպանություն մթնոլորտային պարպումներից    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27232       |Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական|
|                 |գծերի հետ. Հիմնական պարամետրեր                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27908       |Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի  |
|                 |փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. |
|                 |Անվանացուցակ և  հիմնական պարամետրեր                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28263       |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.    |
|                 |ԻԳՊ1, ԻԳՊ2, ԻԳՊ3, ԻԳՊ4, ԻԳՊ5. Տեխնիկական պայմաններ     |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28264       |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.    |
|                 |ՖՍ1, ՖՍ2, ՖՍ3. Տեխնիկական պայմաններ                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28265       |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.    |
|                 |ՄԿ1, ՄԿ2, ՄԿ3. Տեխնիկական պայմաններ                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28266       |Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.    |
|                 |ՄՊՍ, ՊՆՍ, ՈՒՊՏ, ՍՊ. Տեխնիկական պայմաններ               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28384       |Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ         |
|                 |տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների          |
|                 |պարամետրեր                                             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28439       |Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման       |
|                 |համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր           |
|                 |տեխնիկական պահանջներ                                   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28449       |Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ     |
|                 |հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ            |
|                 |փոխգործակցության ընդհանուր պահանջներ.                  |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28749       |2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման           |
|                 |հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով             |
|                 |միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար      |
|                 |ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և       |
|                 |հիմնական պարամետրեր                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 28871       |Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային     |
|                 |ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման   |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.4   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Կայունություն նանովայրկյանային      |
|                 |իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և        |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ      |
|                 |կայունություն. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30805.22    |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների         |
|                 |սարքավորանք. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր |
|                 |և  չափման մեթոդներ                                     |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 29280       |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|_________________|էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության|
|ԻԷԿ 1000-4092    |նկատմամբ. Ընդհանուր դրույթներ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30318       |Տեխնիկական միջոցների համատեղելիություն                 |
|                 |էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների         |
|                 |ռադիոհաճախությունների շերտի լայնության արտաշերտային    |
|                 |ճառագայթման նկատմամբ. Չափումների և  վերահսկման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30805.14.1  |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր  |
|                 |և  անալոգային սարքավորումներ. Արդյունաբերական          |
|                 |ռադիոխանգարումներ. Նորմեր և  չափման մեթոդներ           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30338       |Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական          |
|                 |համատեղելիություն. Բոլոր կարգերի և  նշանակումների      |
|                 |ժողովրդատնտեսական կիրառման ռադիոհաղորդիչ               |
|                 |սարքավորումներ. Հաճախականության թույլատրելի շեղումներին|
|                 |ներկայացվող պահանջներ. Չափման և  վերահսկման մեթոդներ   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30429       |Տեխնիկական միջոցների համատեղելիություն                 |
|                 |էլեկտրամագնիսական. Քաղաքացիական նշանակման ռադիոընդունիչ|
|                 |սարքավորումների հետ համատեղ տեղակայված սարքավորումներից|
|                 |և  սարքերից ստացվող արդյունաբերական ռադիոխանգարումներ. |
|                 |Նորմեր և  փորձարկման մեթոդներ                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30379       |Պաշտպանիչ, հրդեհային և  հրդեհապաշտպանիչ ազդանշանների   |
|                 |տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Խանգարակայունության և               |
|                 |էլեկտրամագնիսական էմիսիայի պահանջներ, նորմեր և         |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50628     |Տեխնիկական միջոցների համատեղելիություն                 |
|                 |էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական   |
|                 |մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական            |
|                 |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման        |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50736     |Ալեհավաքա-ֆիդերային սարքեր ցամաքային շարժական ռադիոկապի|
|                 |համակարգերի. Տիպերը, հիմնական պարամետրերը, տեխնիկական  |
|                 |պահանջները և  չափման մեթոդները                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50739     |Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության          |
|                 |պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական |
|                 |պահանջներ                                              |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50799     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների      |
|                 |կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ     |
|                 |պարպման իմպուլսային խանգարումների և  լարման դինամիկ    |
|                 |փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման     |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50829     |Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի կիրառմամբ    |
|                 |ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և  դրանց բաղկացուցիչ    |
|                 |մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և          |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50839     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և  հաշվողական       |
|                 |տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական   |
|                 |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման        |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50842     |Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների          |
|                 |էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր                |
|                 |ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի                   |
|                 |ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և  |
|                 |վերահսկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50867     |Անտենաներ ռադիոռելեային կապի գծերի. Դասակարգում և      |
|                 |ընդհանուր տեխնիկական պահանջներ                         |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50890     |Հաղորդիչներ հեռուստատեսային փոքր հզորության. Հիմնական  |
|                 |պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ      |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50932     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի    |
|                 |կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների         |
|                 |նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50933     |Ներգոտիային ռադիոռելեային գծերի ուղիներ և  տրակտներ.   |
|                 |Հիմնական պարամետրեր և  փորձարկման մեթոդներ             |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51138     |ԳԲՀ և  ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող       |
|                 |ստացիոնար հաղորդող կայանների անտենաներ. Դասակարգում,   |
|                 |տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ                  |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51241     |Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և  համակարգեր.    |
|                 |Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման|
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 32068       |Հեռախոսային տեխնիկա բաժանորդային. Անվտանգության        |
|                 |պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.3.2   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում)|
|                 |օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի         |
|                 |ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և  փորձարկման    |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.3.3   |Էլեկտրաէներգիա. Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների |
|                 |համատեղելիություն. Ընդհանուր նշանակության ցածր լարման  |
|                 |էլեկտրամատակարարման համակարգերում լարման փոփոխման,     |
|                 |լարման տատանումների և  սահմանափակում.                  |
|                 |Տեխնիկական միջոցներ 16 Ա-ից ոչ ավելի (մեկ ֆազում)      |
|                 |անվանական հոսանքով, որոնք միանում են էլեկտրական ցանցին |
|                 |միացման որոշակի պայմանները չպահպանելու դեպքում. Նորմեր |
|                 |և  փորձարկման մեթոդներ                                 |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51317.3.8 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն                 |
|(ԻԷԿ 61000-3-8)  |էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում ցածրավոլտ    |
|                 |էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ,         |
|                 |հաճախությունների շերտեր և  էլեկտրամագնիսական           |
|                 |խանգարումների նորմեր                                   |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ      |
|                 |կայունություն. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.3   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Կայունություն ռադիոհաճախականային    |
|                 |էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և          |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-5.          |
|5                |Փորձարկման և  չափման մեթոդներ. Մեծ էներգիայի           |
|                 |միկրովայրկյանային իմպուլսների կայունության             |
|                 |փորձարկումներ                                          |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51317.4.6 |Տեխնիկական միջոցների համատեղելիություն                 |
|(ԻԷԿ 61000-4-6)  |էլեկտրամագնիսական. Ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական|
|                 |դաշտերից ուղղորդված կոնդուկտիվ խանգարումների նկատմամբ  |
|                 |կայունություն. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.4.2   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ      |
|                 |կայունություն. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ        |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-12. Չափման  |
|12               |և  փորձարկման մեթոդներ. Կայունության փորձարկում        |
|                 |ձայնային ալիքի նկատմամբ                                |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.1   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Բնակելի, կոմերցիոն գոտիներում և     |
|                 |արտադրական գոտիներում օգտագործվող փոքր էներգասպառմամբ  |
|                 |տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների   |
|                 |նկատմամբ կայունություն.                                |
|                 |Պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.2   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Կայունությունը արդյունաբերական      |
|                 |գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների            |
|                 |էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և  |
|                 |փորձարկման մեթոդներ                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 30804.6.3   |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Բնակելի, արտադրական և  առևտրային    |
|                 |գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ. Տեխնիկական    |
|                 |միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և  փորձարկման|
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 61000-6-|Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ԷՄՍ). Մաս 6-4.    |
|4                |Ընդհանուր ստանդարտներ. Էլեկտրամագնիսական էմիսիայի      |
|                 |ստանդարտ արդյունաբերական միջավայրի համար               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ՍԻՍՊՌ 24    |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների         |
|                 |սարքավորանքներ. Կայունություն էլեկտրամագնիսական        |
|                 |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման        |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51320     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական.  |
|                 |Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ          |
|                 |հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51513     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ   |
|                 |համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք.                |
|                 |Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր,                |
|                 |խանգարումակայունության պահանջներ և  փորձարկման մեթոդներ|
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51515     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Խանգարակայունություն ռադիոհաղորդման |
|                 |ընդունիչների հեռուստացույցների և  այլ կենցաղային       |
|                 |ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և  փորձարկման|
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԵՆ 55103-1  |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսա-, |
|                 |տեսա-, լսադիտողական ապարատներից և  հանդիսադիր          |
|                 |միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից.|
|                 |Նորմեր և  չափման մեթոդներ                              |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 32132.3     |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական                 |
|                 |համատեղելիություն. Հաստատուն հոսանքի ցածրավոլտ սնման   |
|                 |աղբյուրներ. Պահանջներ և  փորձարկման մեթոդներ           |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51558     |Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր        |
|                 |տեխնիկական պահանջներ և  փորձարկման մեթոդներ            |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51662     |Հաղորդիչ անտենաների կոմուտատորներ. Հիմնական            |
|                 |պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափումների |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51663     |Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և  միջին            |
|                 |հաճախությունների հաղորդիչների ընդհանուր անտենայով      |
|                 |(ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր      |
|                 |տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ                  |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51699     |Համատեղելիություն տեխնիկական միջոցների                 |
|                 |էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական    |
|                 |միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական             |
|                 |խանգարումների նկատմամբ. Պահանջներ և  փորձարկման        |
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51741     |ՇԲՀ տիրույթի ռադիոհեռարձակման ստացիոնար հաղորդակներ.   |
|                 |Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և  չափումների|
|                 |մեթոդներ                                               |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51742     |Ամպլիտուդային մոդուլացմամբ ցածր, միջին և  բարձր        |
|                 |հաճախականային տիրույթներում ստացիոնար հեռարձակման      |
|                 |հաղորդակներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ |
|                 |և  չափումների մեթոդներ                                 |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51820     |Սարքեր ազդանշանների կերպարափոխման տոնային հաճախության  |
|                 |ռադիոկապուղիների համար. Տիպեր տեխնիկական բնութագրեր և  |
|                 |կցորդման պարամետրեր                                    |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ ԻԷԿ 60065   |Լսա-, տեսա- և  համանման էլեկտրոնային ապարատուրա.       |
|                 |Անվտանգության պահանջներ                                |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60950 |Անվտանգություն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի|
._________________________________________________________________________.
 
(IX բաժինը փոփ. 20.07.2023 թիվ 1200-Ն որոշում)
 
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)