Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ

հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|Հան- |Հանքային        |Փոր-  |Հանքամարմինների հետախուզահատումների միջև   |

|քա-  |մարմինների      |վածքի |հեռավորությունները փորվածքներով (մ)` ըստ   |

|վայրի|բնութագիրը      |տեսակը|պաշարների կարգերի                          |

|բար- |                |      |___________________________________________|

|դու- |                |      |    A    |    B    |   C1  |       C2      |

|թյան |                |      |_________|_________|_______|_______________|

|խում-|                |      |ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ|ըստ|ըստ    |ըստ    |

|բը   |                |      |տա- |անկ-|տա- |անկ-|տա-|անկ|տարած- |անկման |

|     |                |      |րած-|ման |րած-|ման |րած|ման|ման    |       |

|     |                |      |ման |    |ման |    |ման|   |       |       |

|_____|________________|______|____|____|____|____|___|___|_______|_______|

|  1  |       2        |   3  | 4  |  5 |  6 |  7 | 8 | 9 |   10  |   11  |

|_____|________________|______|____|____|____|____|___|___|_______|_______|

|1-ին |Հաստատուն       |հորատ-|  75|  75| 150| 150|300|300|500-600|500-600|

|     |հզորությամբ և   |անցքեր|    |    |    |    |   |   |       |       |

|     |պղնձի համեմատա- |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |բար հավասարաչափ |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ` |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |պարզ ձևի  խոշոր |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շերտաձև         |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքակուտակներ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |և  սալաձև       |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքային        |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |մարմիններ       |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |________________|      |____|____|____|____|___|___|_______|_______|

|     |Պղնձի համեմատա- |      |  75|  75| 100| 100|100|150|    200|    300|

|     |բար հավասարաչափ |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |պարզ ձևի  խոշոր |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շտոկվերկներ     |      |    |    |    |    |   |   |       |       |

|_____|________________|______|____|____|____|____|___|___|_______|_______|

|2-րդ |Անհամասեռ       |հորատ-|   -|   -|  50|  75|100|150|    150|    300|

|     |կառուցվածքով,   |անցքեր|    |    |    |    |   |   |       |       |

|     |ոչ հաստատուն    |լեռ-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |հզորությամբ կամ |նային |    |    |    |    |   |   |       |       |

|     |պղնձի ան-       |փոր-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |հավասարաչափ     |վածք- |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |ներ   |    |    |    |    |   |   |       |       |

|     |խոշոր և  միջին  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շերտաձև  ու     |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |ոսպնյակաձև      |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքակուտակներ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |և  երակաձև      |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքային        |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |մարմիններ       |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |________________|______|____|____|____|____|___|___|_______|_______|

|     |Անհամասեռ       |հորատ-|   -|   -|  50| 100|100|200|    200|    400|

|     |կառուցվածքով,   |անցքեր|    |    |    |    |   |   |       |       |

|     |պղնձի ան-       |լեռ-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |հավասարաչափ     |նային |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |փոր-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |բարդ ձևի  խոշոր |վածք- |    |    |    |    |   |   |       |       |

|     |և  միջին չափերի |ներ   |    |    |    |    |   |   |       |       |

|     |շտոկվերկներ և   |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շտոկաձև         |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքային        |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |մարմիններ       |      |    |    |    |    |   |   |       |       |

|_____|________________|______|____|____|____|____|___|___|_______|_______|

|3-րդ |Փոփոխական       |հորատ-|   -|   -|   -|   -| 50|50-|    100|    150|

|     |հզորությամբ,    |անցքեր|    |    |    |    |   |75 |       |       |

|     |պղնձի           |լեռ-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |անհավասարաչափ   |նային |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |փոր-  |    |    |    |    |   |   |       |       |

|     |միջին և  ոչ մեծ |վածք- |    |    |    |    |   |   |       |       |

|     |չափերի          |ներ   |    |    |    |    |   |   |       |       |

|     |ոսպնյակաձև,     |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շերտաձև  և      |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |երակաձև         |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքակուտակներ, |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |պղնձի խիստ      |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |անհավասարաչափ   |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |ոչ մեծ, շատ բարդ|      |    |    |    |    |   |   |       |       |

|     |կառուցվածքով    |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |սյունաձև,       |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |շտոկաձև         |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքային        |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |մարմիններ, բարդ |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |ճյուղավորված    |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |ոսպնյակակերպ    |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |մետասոմատիկ     |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքակուտակներ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |և  պղնձի խիստ   |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |անհավասարաչափ   |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |բաշխվածությամբ  |      |    |    |    |    |   |   |       |       |

|     |հանքերակներ     |      |    |    |    |    |   |   |       |       |

._________________________________________________________________________.

 

33. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն: Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով: Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից.

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ.

բ. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ.

գ. 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ. 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ.

2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող հանքային մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող մասի որակը: Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում. եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքաքարի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը:

3) Մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում պաշարների հաշվարկման միջարկումների (ինտերպոլյացիա) մեթոդների (երկրավիճակագրական, հակադարձ հեռավորությունների մեթոդ և այլն) կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար բավարար հետախուզական հատումների խտությունը:

4) Ընդհատուն հանքայնացմամբ (շտոկվերկային) հանքավայրերում, որոնց պաշարների գնահատումն իրականացվում է առանց կոնկրետ հանքամարմինների եզրագծման` հանքաբերության գործակցի կիրառմամբ, ընդհանրացված սահմաններում, կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի բնորոշ ձևերի և չափերի որոշման հիման վրա պետք է գնահատվի դրանց ընտրովի (անջատ) արդյունահանման հնարավորությունը և նպատակահարմարությունը:

5) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, երկրաչափացման և հետախուզման ցանցի խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված տեխնիկական միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանության սահմանման, նմուշարկման արդյունքների, հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով:

Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և մշակման արդյունքները:

34. Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

35. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման:

36. Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովեն սպասվող արդյունքների առավել հավաստիություն: Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը` ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

37. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) մեծ հզորությամբ հանքային մարմինները բացելու և հատելու համար նախատեսվող լեռնային փորվածքները (օրտեր, քվերշլագներ) պետք է կողմնորոշել հանքայնացման առավելագույն փոփոխականությանն ուղղահայաց ուղղությամբ: Փոքր հզորությամբ հանքային մարմինները հետամտելու համար նախատեսվող և հանքամարմինների հզորությունն ամբողջությամբ ընդգրկող փորվածքները (շտրեկներ, վերընթացներ) պետք է ուղղորդել դրանց տարածման ուղղությամբ, իսկ հորատանցքերը պետք է հատեն հանքային մարմինները ոչ պակաս քան 30 o անկյան տակ,

2) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

3) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները` կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Ըստ որում, չնշմարվող երկրաբանական սահմաններով հանքամարմինների համար` բոլոր հետախուզական հատումներում, իսկ հստակ երկրաբանական սահմաններով հանքային մարմինների համար` փորվածքների նոսրացված ցանցով: Հետախուզաառուներում, հետախուզահորերում, խրամներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

4) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին` սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, իսկ հորատանցքերում` նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին: Հորատահանուկի ընտրողական մաշելիության առկայության դեպքում նմուշարկվում է ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրատված արգասիքները (ապարախյուս, փոշի և այլն): Վերջիններից կազմվում է ինքնուրույն նմուշ` հորատահանուկի նմուշի նույն միջակայքից, որոնք մշակվում և ենթարկվում են անալիզների առանձին-առանձին:

5) Հանքամարմինն ամբողջ հզորությամբ հատող լեռնային փորվածքներում, այդ թվում նաև վերընթացներում, նմուշները վերցվում են փորվածքի երկու պատերից, իսկ հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներում` հանքախորշից: Հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներից վերցված նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 2-4 մետրը (նմուշարկման ռացիոնալ միջակայքը պետք է հաստատվի փորձարարական տվյալներով): Հորիզոնական լեռնային փորվածքներում, հանքամարմինների զառիթափ տեղադրման դեպքում, նմուշները տեղակայվում են հաստատուն` նախօրոք որոշված բարձրության վրա: Նմուշների ընդունված պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական աշխատանքներով:

6) Հանքամարմինների ամբողջ հզորությունը չհատող շտրեկների և վերընթացների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկման ժամանակ չպետք է օգտագործվեն, հակառակ դեպքում պաշարների հաշվարկում դրանց օգտագործելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի:

7) Հանքայնացման անհամաչափության (հանքաքարերի հատվածային ցայտունության) ուսումնասիրության նպատակով երկրաֆիզիկական նմուշարկման միջակայքերի երկարությունը չպետք է գերազանցի 1 մետրը, մեծ հզորությունների և համաչափ հանքայնացման դեպքում` 2 մետրը: Հանքակտորներում հանքաքարերի հատվածային ցայտունության ուսումնասիրման համար միջուկային երկրաֆիզիկական նմուշարկման արդյունքները պետք է միջարկվեն տարանջատ` 5-10 սանտիմետր միջակայքերով:

38. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և հանքաքարի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել` տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին` ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի +-10-20%` նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը):

1) Հորատահանուկային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է ստուգել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով, իսկ ակոսային նմուշարկման ճշտությունը` նույն հատույթով կցորդված ակոսային նմուշների վերցմամբ:

2) Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը` շարքային և ստոգողական չափումների միևնույն պայմաններում: Կարոտաժի տվյալները պետք է հավաստվեն հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային հորատանցքերից վերցված հորատահանուկի նմուշարկման արդյունքներով:

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է վերանմուշարկել հանքային միջակայքը (կամ իրականացնել կրկնակի կարոտաժ):

4) Նմուշարկման արդյունքները զգալի աղավաղող, ընտրողական մաշելիության առկայության դեպքում դրա արժանահավատությունը հորատանցքերում հաստատվում է ուղեկցող լեռնային փորվածքների նմուշարկմամբ:

5) Նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է առավել բնութագրական եղանակով, պղնձի հանքավայրերում, որպես կանոն, համախառն կամ քերծման եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է նաև օգտագործել տեխնոլոգիական նմուշների, բնամասերում ապարների խտությունը որոշելու նպատակով վերցված համախառն նմուշների տվյալները և հանքամարմինների առանձին տեղամասերի շահագործման ժամանակ ստացված արդյունքները:

6) Նմուշարկման ընդունված եղանակի արժանահավատությունը, շահագործվող հանքավայրերում, հաստատվում է հանքավայրի միևնույն հորիզոնների, բլոկների կամ տեղամասերի սահմաններում` լեռնային փորվածքներից և հորատանցքերից ստացված տվյալների տարբերակված (առանձին) համադրմամբ:

7) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

39. Նմուշների մշակումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով կամ համադրելի ընդունված հանքավայրի օրինակով: Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի` «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով:

40. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ամբողջությամբ, հիմնական, ուղեկից բաղադրիչների առկայության ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար բաղադրիչների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, հարգային, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական և այլ անալիզների մեթոդներով:

1) Բոլոր շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում է պղնձի, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների (ցինկ, կապար, մոլիբդեն, նիկել, կոբալտ և այլն) պարունակությունները, որոնք հաշվի են առնվում հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու ժամանակ: Մյուս օգտակար բաղադրիչների (ոսկի, արծաթ, ծծումբ, սելեն, թելուր, ինդիում, ծարիր և այլն) և վնասակար խառնուրդների (ֆոսֆոր, մկնդեղ և այլն) պարունակությունները որոշվում են խմբային նմուշներում:

2) Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը` ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

3) Առաջնային հանքաքարի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

41. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել` գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական և ուղեկից բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

42. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով` վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից:

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Ստանդառտնիե Օբռազցի Սօստավա - ՍՕՍ, այսուհետ` ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել` այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

43. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն ըստ պղնձի պարունակությունների: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

44. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)` անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը` ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված` Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների` ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:

 

Աղյուսակ 5

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի

հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

._______________________________________________________________________.

|Բաղադրիչ-  |Պարունակու-|Թույլատրելի|Բաղադրիչ-  |Պարունակու-|Թույլատրելի|

|ները       |թյունների  |հարաբերական|ները       |թյունների  |հարաբերական|

|           |դասերը, %  |միջին քառա-|           |դասերը, %  |միջին քառա-|

|           |(Au, Ag,   |կուսային   |           |(Au, Ag,   |կուսային   |

|           |TI, Ga, Se,|սխալանքը, %|           |TI, Ga, Se,|սխալանքը, %|

|           |Te, գ/տ)   |           |           |Te, գ/տ)   |           |

|___________|___________|___________|___________|___________|___________|

|   1       |    2      |     3     |     4     |     5     |     6     |

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Cu         |    >5     |     2,5   |     Sb    |    2-5    |    5,5    |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |   3-5     |     4,5   |           |0,5-2,0    |    12     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |   1-3     |     5,5   |           |0,1-0,5    |    10     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,5-1,0    |     8,5   |           |<0,1       |=""    30="">

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Zn         |0,2-0,5    |     13    |     Re    |>40        |    18     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |    >5     |    2,5    |           |20-40      |    19     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |5-10       |    3,5    |           |10-20      |    22     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |2-5        |     6     |           |5-10       |    24     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,2-0,5    |    13     |           |1-5        |    26     |

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Pb         |0,5-2      |    11     |     As    |>2         |   2,5     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |2-5        |     6     |           |0,5-2,0    |     5     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |1-2        |    8,5    |           |0,05-0,5   |    13     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,5-1      |    11     |           |0,01-0,05  |    25     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,2-0,5    |    13     |           |<0,01      |=""    30="">

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Mo         |0,1-0,2    |    13     |TI, Ga     |>50        |    18     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,05-0,1   |    18     |           |10-50      |    24     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,02-0,05  |    23     |           |<10        |=""    30="">

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Co         |0,5-1,0    |     3     |    In     |50-100     |    25     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,1-0,5    |     5     |           |20-50      |    28     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,05-0,1   |     8     |           |5-20       |    30     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,01-0,05  |    20     |           |1-5        |    30     |

|___________|___________|___________|___________|___________|___________|

|S          |>40        |   1,0     |    Se     |100-500    |    15     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |30-40      |   1,2     |           |50-100     |    20     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |20-30      |   1,5     |           |20-50      |    25     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |10-20      |   2,0     |           |5-20       |    30     |

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Au         |4-16       |   18      |   Te      |1-5        |    30     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |1-4        |   30      |           |100-500    |    17     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,5-1,0    |   25      |           |50-100     |    22     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |<0,5       |=""   30=""      |=""           |20-50=""      |=""    25="">

|___________|___________|___________|___________|___________|___________|

|Ag         |100-300    |   7       |           |5-20       |    30     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |30-100     |   12      |           |1-5        |    30     |

|           |___________|___________|___________|___________|___________|

|           |10-30      |   15      |P2O5       |>0,3       |   8,5     |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |1-10       |   22      |           |0,1-0,3    |   11      |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,5-1,0    |   25      |           |0,05-0,1   |   15      |

|___________|___________|___________|           |___________|___________|

|Cd         |>0,1       |   11      |           |0,01-0,05  |   25      |

|           |___________|___________|           |___________|___________|

|           |0,02-0,01  |   22      |           |0,001-0,01 |   30      |

|           |___________|___________|___________________________________|

|           |<0,02      |=""   30=""      |="">

|___________|___________|___________|                                   |

|Bi         |0,2-0,6    |   11      |                                   |

|           |___________|___________|                                   |

|           |0,05-0,2   |   15      |                                   |

|           |___________|___________|                                   |

|           |0,02-0,05  |   20      |                                   |

|           |___________|___________|                                   |

|           |0,005-0,02 |   30      |                                   |

._______________________________________________________________________.

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 5-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

(44-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

45. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում` արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ` պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը: Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է:

46. Պղնձի հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ` հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով.

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)` ըստ կազմության համանման հանքավայրի պղնձի հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Պղնձի նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում պղնձի պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրի պղնձի հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում պղնձի պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից` կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում` շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

(46-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

47. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

48. Հանքաքարերի բնական տարատեսակների և արդյունաբերական տիպերի միներալային կազմը, դրանց մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաբանական (հանքաբանական), ապարագրական (պետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ անալիզներով: Ըստ որում, առանձին միներալների նկարագրության հետ միասին, տրվում է նաև դրանց տարածվածության քանակական գնահատականը:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի պղինձ պարունակող միներալներին, դրանց քանակի որոշմանը, միմյանց և ուրիշ միներալների հետ դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրմանը (սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները), դրանց չափերը և բաշխումն ըստ խոշորության դասերի:

2) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի հիմնական և ուղեկից բաղադրիչների ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

49. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

 

5. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Պղնձի հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տարբեր տեսակների հարստացումը իրականացվում է տարբեր եղանակներով` մեխանիկական, հիդրո և պիրոմետալուրգիական, ինչպես նաև համակցված: Մեխանիկական հարստացման հիմնական եղանակը ֆլոտացիան է, քանի որ պղնձի սուլֆիդային հիմնական միներալները` խալկոպիրիտը, բորնիտը և խալկոզինը, ունեն լավ ֆլոտացիոն հատկություններ: Պղնձի օքսիդացած միներալների ֆլոտացվելիությունը ուժեղացնելու համար կատարում են նախնական սուլֆիդացում: Հանքաքարերի նյութական կազմից կախված օգտագործվում են տարբեր սխեմաներ. հիմնական ֆլոտացիա և մի քանի վերամաքրում ներառող պարզ սխեմաներից, մինչև առանձին արդյունաբերական արտադրանքների ցիկլերով, բարդ բազմաստիճան սխեմաներ, ինչպես նաև ավազների և ապարախյուսերի առանձին ֆլոտացմամբ և «մաքրող-վերամաքրող» («cleaner-scavenger») սխեմաները:

1) պղնձի հանքավայրերի հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիան կախված է դրանց միներալային կազմից, մակատեսքից և ներկառուցվածքից, հատիկների խոշորությունից, միներալների սերտաճման աստիճանից, պարունակող սուլֆիդների, կարբոնատների, սիլիկատների, պղնձի օքսիդների և այլ միներալների քանակությունից: Հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիայի ընտրության համար զգալի նշանակություն նաև ունեն դրանց ֆիզիկական հատկությունները: Նշված հանգամանքներով պայմանավորած առանձնացվում են հանքաքարի մեծ թվով տիպեր, որոնց համար պահանջվում է վերամշակման տարբեր տեխնոլոգիական սխեմաներ.

ա. Սուլֆիդային պղնձի բոլոր հանքաքարերը հիմնականում հարստացվում են ֆլոտացման եղանակներով.

բ. Պղինձ-պորֆիրային հանքաքարերից պղինձը և մոլիբդենը կորզվում են հավաքական (կոլեկտիվ) խտանյութ, որի նատրիումի սուլֆիդով շոգեհարմամբ և վերամաքրմամբ ստացվում է պղնձի կոնդիցիոն խտանյութ և մոլիբդենային արգասիք.

գ. Պղինձ-ավազաքարային հանքավայրերի խալոկպիրիտ-բորնիտ-խալկոզինային և երակային հանքավայրերի քվարց-խալկոպիրիտային հանքաքարերից պղինձ պարունակող միներալները լավ կորզվում են ուղղակի ֆլոտացմամբ. որպես հավաքորդ (կոլեկտոր) կիրառվում են տարբեր քսանտոգենատներ, դիթիոֆոսֆատներ և դրանց համադրություններ, որպես փրփրիչ` տերպինիոլը, Տ-80-ը, ՊՕԲՍ (պրոպիլենի օքսիբ բութիլային սպիրտ), որպես կարգավորող ռեագենտներ` կիրը, ցիանիդը, նատրիումի սուլֆիդը, հեղուկ ապակի և այլն, սակայն հանքավայրում կապար և ցինկ պարունակող համալիր հանքաքարերի առկայության դեպքում կիրառվում են ավելի բարդ` ընտրողական և հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներ.

դ. Պղինձ-հրաքարային հոծ հանքաքարերը սովորաբար վերամշակվում են ընտրողական ֆլոտացման եղանակով` պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութերի ստացմամբ. գործընթացի սկզբում ֆլոտացվում են պղնձի սուլֆիդները` սֆալերիտի և պիրիտի ճնշմամբ, որից հետո պղնձի ֆլոտացիայի պոչերից պղնձարջասպով սֆալերիտի ակտիվացմամբ ֆլոտացվում է ցինկը, իսկ ցինկի ֆլոտացիայի պոչերը` հանքաքարերում դատարկ ապարի 15%-ից ոչ ավելի պարունակության դեպքում, հանդիսանում են պիրիտի պատրաստի խտանյութ:

ե. Պղինձ-ցինկային և բազմամետաղային հրաքարային հանքաքարերը գլխավորապես վերամշակվում են հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներով` հավաքական խտանյութերի ստացման և դրանց հետագա ընտրողական ֆլոտացման միջոցով, որը իրականացվում է ցիանիդային կամ առանց ցիանիդային եղանակի: Ցիանիդային տարանջատումը կատարվում է ցինկարջասպի հետ ցիանիդի խառնուրդի օգտագործմամբ:

զ. Խալկոպիրիտ-մագնետիտային (սկառնային) և բորնիտ-պիրրոտին-մագնետիտային (վանադիում-երկաթ-պղնձային) հանքաքարերը վերամշակվում են համակցված սխեմաներով` ներառելով պղնձի միներալների ֆլոտացում և մագնետիտի մագնիսական անջատում:

է. Օքսիդացած և խառը հանքաքարերը, սուլֆիդայինների հետ համեմատ, հարստացվում են զգալիորեն վատ, հատկապես, պղինձ պարունակող սիլիկատային կազմի հանքաքարերը: Այս տեսակի հանքաքարերի վերամշակումը կատարվում է ֆլոտացման, համակցված և հիդրոմետալուրգիական եղանակներով: Ֆլոտացիան կատարվում է օքսիդացած միներալների նատրիումի սուլֆիդով կամ հիդրոսուլֆիդով նախապես սուլֆիդացումից հետո: Համակցված եղանակներից լայն տարածում է ստացել Մոստովիչի եղանակը, որը ներառում է ծծմբական թթվով օքսիդացած պղնձի տարրալուծում, մետաղական երկաթով լուծված պղնձի նստեցում (ցեմենտացում) և ցեմենտացված պղնձի ֆլոտացում:

ը. Սիլիկատային միներալներ պարունակող, օքսիդացած նրբացրված (դիսպերս) խիստ երկաթացված հանքաքարերը համարվում են ակոտրում, որոնք հարստացվում են համակցված կամ հիդրոմետալուրգիական եղանակով:

թ. Աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից կամ հարստապոչերից պղնձի կորզման համար լայն կիրառվում է կույտային և ստորգետնյա տարրալվացումը, ինչպես նաև խառնումով (խառնահարմարանքով) գուռային (չանային) լուծումը կամ լուծակորզումը: Կույտային տարրալվացման հիմնական լուծիչները երկաթի օքսիդի սուլֆատներն են, որոնք ստանում են օքսիդացած պիրիտի կույտի ջրով ողողման արդյունքում: Ողողումը իրականացվում է ջրով և հաջորդող` պղինձը ցեմենտացնող երկաթի ջարդոնի լուծույթով:

ժ. Սուլֆիդային հանքաքարերի վերամշակման հիդրոմետալուրգիական գործընթացների առավել արտադրականացման (ինտենսիվացման) համար կարող են օգտագործվել սուլֆիդների տարրալվացումը արագացնող` օքսիդացնող միկրոօրգանիզմներ:

ժա. Սուլֆիդային պղինձ-նիկելային հանքաքարերը վերամշակվում են տարբեր եղանակներով` կախված դրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների քանակից, միմյանց նկատմամբ հարաբերակցությունից և այլն. հարուստ հանքաքարերը հիմնականում ենթարկվում են անմիջական հալման, իսկ աղքատները` նաև նախնական հարստացման:

ժբ. Պղնձի խտանյութերը վերամշակվում են պիրոմետալուրգիական եղանակով. սկզբում սև պղնձի, այնուհետև էլեկտրոլիտային զտմամբ (ռաֆինացմամբ)` բարձր մաքրության պղնձի ստացմամբ:

51. Հարստացման ժամանակ արժեքավոր ուղեկից բաղադրիչները կորզվում են պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութեր, որոնցից դրանք կարող են ստացվել հաջորդող մետալուրգիական վերամշակման արդյունքում:

1) Ոսկի և արծաթ. ֆլոտացման ժամանակ պղնձի խտանյութ կորզումը կազմում է 60-65%: Մնացած մասը հիմնականում կապված է պիրիտի հետ: Պիրիտի առանձին խտանյութ ստանալու դեպքում, պղնձի ընդհանուր կորզումը բարձրացնելու նպատակով, կիրառվում է պիրիտի խտանյութի թրծման թերայրուկների ցիանավորում:

2) Կադմիում. 80-85%-ով կորզվում է ցինկի և մասամբ կապարի խտանյութ, իսկ մետալուրգիական զտման ժամանակ` էլեկտրոլիտային սարքավորումներում պղինձ-կադմիումային նստվածքներ:

3) Ինդիում, գալիում, թալիում. առաջին երկու էլեմենտները կադմիումին համանման կորզվում է ցինկի խտանյութ, իսկ թալիումը` պղնձի և պիրիտի խտանյութեր: Բոլորը կորզվում են այն նույն նստվածքներից, որոնցից կորզվում է կադմիումը:

4) Կոբալտ. կորզվում է նիկելային խտանյութերի էլեկտրոլիզի ժամանակ, ինչպես նաև պիրիտային թերայրուկներից:

5) Նիկել և պլատին. հարստացման գործընթացում պլատինային խմբի մետաղները կենտրոնացվում են նիկելի խտանյութում և մետալուրգիական զտման ժամանակ անցնում են նիկելի մեջ, իսկ դրանից` էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ժամանակ` անոդային ապարախյուս (շլամ):

6) Ցինկ. պղնձի խտանյութերի մետալուրգիական զտման ժամանակ սուբլիմացվում է (առանց հեղուկանալու գոլորշացում) օքսիդի տեսքով և հեռացող գազերից նստեցվում է էլեկտրաֆիլտրերի վրա:

7) Ծծումբ. հրաքարային հանքաքարերի պիրոմետալուգիական վերամշակման բոլոր տեսակների դեպքում կորզվում է ծծմաբային գազի տեսքով, որին հաջորդում է ծծմբական թթվի արտադրությունը:

8) Երկաթ. հոծ հրաքարային հանքաքարերում դրա պարունակությունը կազմում է 30-40%: Մետալուրգիական զտման ժամանակ պղնձի և ցինկի խտանյութ անցած երկաթի մի մասը կորսվում է ապարախյուսի հետ: Պիրիտի խտանյութում ներառվող երկաթի մի մասը ծծմբական թթվի արտադրության համար խտանյութի թրծման ժամանակ մնում է թերայրուկների տեսքով, որոնք եռակալումից հետո կարող են կիրառվել որպես սովորական երկաթի հանքաքարեր:

9) Սելեն. կորզվում է մետալուրգիական վառարանների փոշուց և էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ապարախյուսից (շլամից):

(51-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

52. Պղնձի, ցինկի և ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կանոնակարգվում է մատակարարի և վերամշակող մետալուրգիական ու քիմիական գործարանների միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գործող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջներին:

1) Նախկինում (ԽՍՀՄ տարիներին) խտանյութերի որակը սահմանվում էր ԳՈՍՏ-երով և ՕՍՏ-երով, որոնք բերվում են ստորև:

 

Աղյուսակ 6

 

Պղնձի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-31-81 ՕՍՏ-ի)

 

.____________________________________________________________________.

|Խտանյութի|Պարունակությունը, %    |Խտանյութի |Պարունակությունը, %    |

|մակնիշը  |_______________________|մակնիշը   |_______________________|

|         |Պղինձ (ոչ|Խառնուկները  |          |Պղինձ (ոչ|Խառնուկները  |

|         |պակաս)   |(ոչ ավելի)   |          |պակաս)   |(ոչ ավելի)   |

|         |         |_____________|          |         |_____________|

|         |         |Ցինկ  | Կապար|          |         |Ցինկ  | Կապար|

|_________|_________|______|______|__________|_________|______|______|

|ԿՄ-0     |   40    |  2   |  2,5 |ԿՄ-5      |   20    |  10  |   8  |

|_________|_________|______|______|__________|_________|______|______|

|ԿՄ-1     |   35    |  2   |  3   |ԿՄ-6      |   18    |  11  |   9  |

|_________|_________|______|______|__________|_________|______|______|

|ԿՄ-2     |   30    |  3   |  4,5 |ԿՄ-7      |   15    |  11  |   9  |

|_________|_________|______|______|__________|_________|______|______|

|ԿՄ-3     |   25    |  5   |  5   |ՊՊՄ       |   12    |  11  |   9  |

|_________|_________|______|______|__________|_________|______|______|

|ԿՄ-4     |   23    |  9   |  7   |  -       |   -     |   -  |   -  |

.____________________________________________________________________.

 

ա. ԿՄ-0 մակնիշի խտանյութերում, որին սահմանված կարգով շնորհված էր Որակի պետական նշան (ՈՊՆ), պղնձի պարունակությունը պետք է լիներ 40.5%-ից պակաս, մոլիբդենի պարունակությունը պղնձի խտանյութերի բոլոր մակնիշներում և արդյունաբերական արտադրանքում չպետք է գերազանցեր 0.12%-ը, խոնավությունը սահմանվում էր կողմերի համաձայնությամբ, կողմնակի նյութերի (ապարների, հանքաքարերի, փայտի, բետոնի, մետաղի և այլ նյութերի կտորներ) ներառուկները չէր թույլատրվում, ոսկու և արծաթի պարունակությունները չէին նորմավորվում:

 

Աղյուսակ 7

 

Ցինկի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-77-74 ՕՍՏ-ի, ցինկի

խտանյութերը թողարկվում էին 7 մակնիշներով, որոնցից 4-ը`)

 

._____________________________________________________________________.

|Խտանյութի|       Բաղադրիչների մասնաբաժինը, %                         |

|մակնիշը  |___________________________________________________________|

|         |Ցինկ (ոչ |Ինդիում        |   Խառնուկները (ոչ ավելի)        |

|         |պակաս), %|(ոչ պակաս)     |_________________________________|

|         |         |               |Երկաթի |Սիլիկա-|Պղնձի  |Մկնդեղի  |

|         |         |               |       |հողի   |       |         |

|         |_________|_______________|_______|_______|_______|_________|

|         |ՈՊՆ |    |ՈՊՆ|չի նորմա-  |ՈՊՆ|   |ՈՊՆ|   |ՈՊՆ|   |ՈՊՆ |    |

|         |    |    |   |վորվում    |   |   |   |   |   |   |    |    |

|_________|____|____|___|___________|___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-0     |60  |59  | - |չի նորմա   |3,8|4,0|1,8|2,0|0,8|0,9|0,05|0,05|

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-1     |58  |56  | - |           |4,5|5,0|2  |2  |1,0|1,0|0,05|0,05|

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-2     |55  |53  | - |           |6  |7  |2, |5 3|1,2|1,5|0,1 |0,1 |

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-3     |51  |50  | - |           |8  |9  |3,5|4  |1,8|2,0|0,2 |0,3 |

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-4     |-   |45  | - |           |-  |12 |-  |5  |-  |3,0|-   |0,5 |

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-5     |-   |40  | - |           |-  |13 |-  |6  |-  |3,0|-   |0,5 |

|_________|____|____|___|           |___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑ-6     |-   |40  | - |           |-  |16 |-  |10 |-  |4,0|-   |0,6 |

|_________|____|____|___|___________|___|___|___|___|___|___|____|____|

|ԿՑԻ      |-   |40  | - |   0,04    |-  |18 |-  |6  |-  |3,5|-   |0,5 |

._____________________________________________________________________.

 

բ. Ցինկի խտանյութերի բոլոր մակնիշներում սպառողների պահանջներից ելնելով որոշվում էր ֆտորի մասնաբաժինը: Ֆտորի 0.02%-ից ոչ ավելի պարունակությամբ խտանյութերը մատակարարվում էին կողմերի համաձայնությամբ:

 

(52-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման