ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1435-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման`
1) N 3 հավելվածի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`
i
«5) մուտքի և ելքի տեղամասերում լիազոր մարմնի հետ սույն կարգի համաձայն պայմանագիր կնքած հայտատուի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրի առկայության ստուգում` նախքան ձկնորսի լիճ մուտք գործելը:»,
բ. 7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«7.2. Հայտերի ընդունումից հետո լիազոր մարմինը ձկան և խեցգետնի օգտագործման առավելագույն չափաքանակը բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հայտերով ներկայացրած ձկնորսների ընդհանուր քանակի վրա: Չափաքանակի բաշխման հաշվարկի ժամանակ միևնույն ձկնորսի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում: Տարբեր հայտատուների կողմից ձկնորսների տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում:».
i
2) N 1 ձևը «Որսամիջոցները և դրանց նկարագիրը» բառերից հետո լրացնել «, ձկնորսների քանակը» բառերով.
i
3) ամբողջ տեքստում «ֆիզիկական անձի» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջով պայմանավորված, 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտ ներկայացրած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը վերանայում են իրենց հայտերով ներկայացված ձկնորսների վերաբերյալ տվյալները և վերանայված հայտերը 3-օրյա ժամկետում ներկայացնում են լիազոր մարմին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 16
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 սեպտեմբերի 2022 թվական: