ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1450-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
    i 
1) որոշման նախաբանը և հավելվածի 1-ին կետը «5-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերով.
    i 
2) որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և հավելվածի 1-ին կետը «անվտանգության» բառից առաջ լրացնել «տեխնիկական» բառով.
3) որոշման հավելվածում`
    i 
ա. 22-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատանքի պետական տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով,
    i 
բ. 23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով,
գ. 180-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության» բառերով,
դ. 22-րդ կետի 4-րդ պարբերությունից, 23-րդ կետից, 36-րդ կետից, 248-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան
 
2022 թ. սեպտեմբերի 22
Երևան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2022 թվական: