Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵ ...

 

24.12.2022 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «13-րդ և 14.4-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14.4-րդ և 16.1-ին» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասը «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 16.1-ին հոդվածը`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար` հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար` երկու տոկոսի չափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 12
Երևան
ՀՕ-422-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 դեկտեմբերի 2022 թվական:

 


 

 

pin
ՀՀ 16.11.2022
N ՀՕ-422-Ն օրենք