Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-101-Ո-310

2023թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-101-Ն-39 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժզ» պարբերության «, Մեղրու նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Մեղրի, Զորավար Անդրանիկ 24/1 հասցեն» բառերը հանել,

i

2) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «թ» պարբերության «և Մեղրիի» բառերը հանել,

i

3) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 32-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-101-Ն-39 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2023թ. դեկտեմբերի 14

Երևան

 

Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am)` 14 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.12.2023
N ԲԴԽ-101-Ո-310
Որոշում