Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-11-Ո-22

2024թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժբ» պարբերության «Արթիկի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Արթիկ, Բաղրամյան 40 հասցեն,» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժգ» պարբերության «Տաշիրի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Տաշիր, Ջահուկյան 19 հասցեն,» բառերը հանել,

3) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժե» պարբերության «Մարտունու նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Մարտունի, Շահումյան 9 հասցեն,» բառերը հանել,

4) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժզ» պարբերության «, Սիսիանի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի 6 հասցեն» բառերը հանել,

i

5) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «է» պարբերության «Մարտունու,» բառը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ը» պարբերության «Տաշիրի,» բառը հանել,

7) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «թ» պարբերության «, Սիսիանի» բառը հանել,

8) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ժ» պարբերության «, Արթիկի» բառը հանել,

i

9) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 21-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

10) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 26-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

11) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 31-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

12) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 35-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ ԲԴԽ-11-Ն-6 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. փետրվարի 12

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 12 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.02.2024
N ԲԴԽ-11-Ո-22
Որոշում