ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
17 հունիսի 2024 թվականի N 735-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգը, վերադարձման կամ հաշվանցման դիմումի ձևը հաստատելու մասին» N 209-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 3-րդ կետից հանել «հարկերի,» բառը.
i
2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգի (այսուհետ` Կարգ) 13-րդ կետում «մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
3) Կարգի 14-րդ կետում «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գերավճարի գումարների վերադարձն իրականացվում է «ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT-TREASURY)» էլեկտրոնային համակարգի միջոցով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6/17/2024 Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունիսի 2024 թվական: