Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-83-Ո-168

2024 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ո-163 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ո-163 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,

2) Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

i

«4. Սույն որոշման իմաստով ենթակա են ուսումնասիրության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վարչական դատարանի 2023 թվականի ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:»,

i

3) Որոշման 5-րդ կետում «համագործակցության վարույթ կիրառելու կարգով» բառերից հետո ավելացնել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` արագացված դատաքննություն կիրառելու կարգով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 3

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 3-ի

թիվ ԲԴԽ-83-Ո-168 որոշման

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՔՐԵԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ         |

|   |ԸՍՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ |   |                                    |

|___|________________________|___|____________________________________|

|1. |Քրեաիրավական            |1. |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 24 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քրեական գործերի    |

|   |                        |   |ուսումնասիրություն և  այդ գործերով  |

|   |                        |   |դատավարական ժամկետների պահպանման    |

|   |                        |   |պրակտիկա                            |

|   |                        |___|____________________________________|

|   |                        |2. |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 24 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քրեական գործերով   |

|   |                        |   |օրինական ուժ ստացած դատավճիռների    |

|   |                        |   |կատարման պրակտիկա                   |

|___|________________________|___|____________________________________|

|2. |Քաղաքացիաիրավական       |   |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 18 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քաղաքացիական       |

|   |                        |   |գործերի ուսումնասիրություն և  այդ   |

|   |                        |   |գործերով դատավարական ժամկետների     |

|   |                        |   |պահպանման պրակտիկա                  |

|___|________________________|___|____________________________________|

|3. |Վարչաիրավական           |   |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 18 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված վարչական գործերի   |

|   |                        |   |ուսումնասիրություն և  այդ գործերով  |

|   |                        |   |դատավարական ժամկետների պահպանման    |

|   |                        |   |պրակտիկա                            |

._____________________________________________________________________.

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 3 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.09.2024
N ԲԴԽ-83-Ո-168
Որոշում