Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱ ...

 

16.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 120-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1859-Ա որոշումը:

(որոշումը փոփ. 16.01.2024 թիվ 31-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի հունվարի 27-ի

N 120-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)

 

@

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.01.2022
N 120-Ա
Որոշում