Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 556-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.

i

«25.1. Ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը:»,

i

բ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը «պայմանները» բառից հետո լրացնել «, իսկ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման համար` նաև վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու պահանջ» բառերով, իսկ «բաժնում» բառից հետո լրացնել «(ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման դեպքում` նշվում է ջրօգտագործման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և կից ներկայացվող վավեր ջրօգտագործման թույլտվության պատճենի էջերի քանակը)» բառերով.

i

2) որոշման N 5 հավելվածի N 1-2 ձևի 9.7-րդ կետը «պահանջներ» բառից հետո լրացնել «(ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման դեպքում` նշվում է ջրօգտագործման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և կից ներկայացվող վավեր ջրօգտագործման թույլտվության պատճենի էջերի քանակը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 556-Ն
Որոշում