Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

18.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2024 թվականի N 887-Ա

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`

1. Հաստատել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2024 թ. հոկտեմբերի 2
Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի
N 887-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը Իրավական հիմքը
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդված
2. «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2025 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս
3. «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում 2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ 2026 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս
4. «Թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում 2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ 2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս
5. «Ճանապարհա-տրանսպորտային պատահարների տվյալների հավաքման, դրանց հետևանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման և վերլուծության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ 2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս
6. «Թունելների անվտանգության նվազագույն պահանջները սահմանելու, թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման, թունելների անվտանգության կանխարգելման և պաշտպանական միջոցառումներ սահմանելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ 2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս և 14-րդ հոդված
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Քաղաքաշինության կոմիտե «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 6-րդ հոդված
8. «Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ 2025 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 8-րդ հոդված
9. «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2025 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս
10. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2025 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Քաղաքաշինության կոմիտե «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մաս
11. «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2025 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքաշինության կոմիտե

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մաս
12. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչա- պետի աշխատակազմ 2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ 2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված
13. «Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2027 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված
14. «Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, վերապատրաստման իրականացման կարգը, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը և ժամկետներն ու լրացուցիչ աուդիտի նշանակման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2025 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ 2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված
15. «Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ 2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված
16. «Թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ 2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված այլ միջոցներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված

(1-ին հավելվածը փոփ. 17.09.25 թիվ 827-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Ա. Խաչատրյան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.10.2024
N 887-Ա
Որոշում