Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման`

1) N 1 հավելվածի 5.3-րդ, N 3 հավելվածի 5.2-րդ, N 5 հավելվածի 5.2-րդ, N 7 հավելվածի 5.2-րդ, N 11 հավելվածի 5.2-րդ, N 11.2 հավելվածի 6-րդ, N 13 հավելվածի 5.2-րդ, N 13.2 հավելվածի 6-րդ, N 17 հավելվածի 7-րդ, N 19 հավելվածի 7-րդ կետերում «լիցենզավորող մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով.

i

2) N 1 հավելվածի 10-րդ, N 3 հավելվածի 10-րդ, N 5 հավելվածի 10-րդ, N 7 հավելվածի 10-րդ, N 11 հավելվածի 10-րդ, N 11.2 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 10-րդ, N 13.2 հավելվածի 16-րդ, N 17 հավելվածի 12-րդ, N 19 հավելվածի 12-րդ կետերը «ներկայացնում է նախարարություն» բառերից հետո լրացնել «, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով` վերջինիս» բառերով.

3) N 1 հավելվածի 3-րդ, N 3 հավելվածի 3-րդ, N 5 հավելվածի 3-րդ, N 7 հավելվածի 3-րդ, N 11 հավելվածի 3-րդ, N 11.2 հավելվածի 3-րդ, N 13 հավելվածի 3-րդ, N 13.2 հավելվածի 3-րդ, N 17 հավելվածի 3-րդ, N 19 հավելվածի 3-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման 38-րդ կետի 17-րդ ենթակետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների 38-րդ կետի 17-րդ ենթակետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից` բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ, N 3 հավելվածի 10-րդ, N 5 հավելվածի 10-րդ, N 7 հավելվածի 10-րդ, N 11 հավելվածի 10-րդ, N 11.2 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 10-րդ, N 13.2 հավելվածի 16-րդ կետերում կատարվող լրացումների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2025
N 1602-Ն
Որոշում