040.0351.120403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2003 թվականի N 351-Ա
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2003 թվականի օգոստոսի 16-24-ը Երևանում Համահայկական երրորդ խաղերի անցկացման և կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Համահայկական երրորդ խաղերի անցկացման կազմկոմիտե հետևյալ կազմով`
Ի. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի պետական կոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի
նախագահ (կազմկոմիտեի նախագահ)
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
(կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի
տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Գ. Միրզոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Մելիք-Շահնազարյան - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի
փոխնախագահ, Կուբայի Հանրապետությունում և
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության հրատարակչական գործի
գործակալության պետ
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության ֆիզկուլտուրային և սպորտային
քաղաքականության վարչության պետ, Համահայկական
խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար
Վ. Առաքելյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտի ռեկտոր
Գ. Գևորգյան - Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի
տնօրեն
Հ. Աշուղյան - բեմադրող
(կազմը փոփ. 26.06.03 թիվ 769-Ա որոշում)
2. Համահայկական երրորդ խաղերի կազմկոմիտեին` 2-ամսյա ժամկետում մշակել խաղերի անցկացման ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ