040.1019.240704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«24» հուլիսի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 հուլիսի 2004 թվականի N 1019-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ծրագրի 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
.______________________________________________________________________.
|99. «Հղիության   |«Մարդու           |ՀՀ առողջա-    |2004 թ.   |ՀՀ     |
|արհեստական       |վերարտադրողական   |պահության     |հուլիսի   |պետական|
|ընդհատման կարգը  |առողջության և     |նախարարություն|2-րդ      |բյուջե |
|և  պայմանները    |վերարտադրողական   |              |տասնօրյակ |       |
|հաստատելու մասին»|իրավունքների      |              |          |       |
|ՀՀ կառավարության |մասին» ՀՀ օրենքի  |              |          |       |
|որոշման նախագիծը |10-րդ հոդվածի     |              |          |       |
|ՀՀ կառավարություն|կատարման          |              |          |       |
|ներկայացնելը     |ապահովում, այդ    |              |          |       |
|                 |ոլորտում բժշկական |              |          |       |
|                 |գործելակերպի      |              |          |       |
|                 |կանոնակարգում, մոր|              |          |       |
|                 |և  մանկան         |              |          |       |
|                 |առողջության       |              |          |       |
|                 |պահպանում         |              |          |       |
.______________________________________________________________________.»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ