041.0164.300497
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 ապրիլի 1997 թ. թիվ 164
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
 
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:
/1-ին կետն ուժը կորցրել է 20.11.97 թիվ 542 որոշում/
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատողների թվաքանակը` 10 միավոր, և այն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում:
/2-րդ կետի 1-ին պարբերությունն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 և 1996 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 650 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 700 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «275» թիվը փոխարինել «285» թվով:
(2-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատել 8 միավորով:
(3-րդ կետն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի սպասարկումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:
/4-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
5. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
/5-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
6. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 38000 դրամ:
/6-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնների համար սահմանված դրույքաչափերով:
/7-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի մասին» թիվ 118 և 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 245 որոշումների 1-ին կետերը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի
ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ
 
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
i
/ ուժը կորցրել է 20.11.97 թիվ 542 որոշում/
 
        Հ. Հակոբյան            -  ՀՀ կառավարության մարդասիրական օգնության 
                                  կենտրոնական հանձնաժողովի նախագահ
                          ՀՀ սոցիալական ապահովության նախարար
 
        Ա. Դարբինյան           -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
                                  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 
        Ֆ. Բադեյան             -  ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
                                  կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային
                                  խմբի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
 
        Ա. Խուդավերդյան        -  ՀՀ կառավարության տարածքային կառավարման
                                  վարչության պետ
 
        Ա. Շահնազարյան         -  ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
 
        Ա. Գալստյան            -  ՀՀ առևտրի,  սպասարկումների և
                                  զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
 
        Կ. Գալստյան            -  ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
 
        Ա. Կարապետյան          -  ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
                                  տեղակալ
 
        Ի. Մարտիրոսյան         -  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 
        Ա. Ալավերդյան          -  ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
 
        Գ. Մելքումյան          -  ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
 
        Ս. Տեր-Գրիգորյան       -  ՀՀ առողջապահության նախարարության
                                  վարչության պետ
 
        Ն. Հակոբյան            -  կանանց հանրապետական խորհրդի նախագահ
 
        Ա. Պետրոսյան           -  «Հայ օգնության միություն» Հայաստանի
                                  շրջանային վարչության ատենապետուհի
 
        Գ. Բոշյան              -  Հայաստանի Կարմիր խաչի ընկերության
                                  գլխավոր քարտուղար
 
        Ի. Ծատուրյան           -  «Կանանց համահայկական միություն»
                                  կոորդինացիոն խորհրդի անդամ
 
        Է. Խաչատրյան           -  «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի
                                  գրասենյակի տնօրեն
 
        Գ. Թաթուլյան           -  Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան
                                  թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի
                                  գրասենյակի սննդի ծրագրերի տնօրեն
 
        Ա. Ղազարյան            -  Հայ բարեգործական ընդհանուր միության
                                  Երևանի գրասենյակի տնօրեն
 
        Մ. Տերտերյան           -  «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության
                                  Երևանի գրասենյակի տնօրեն
 
        Վ. Բարսեղյան           -  Հայաստանի ուսանողական հանրապետական
                                  խորհրդի անդամ
 
/կազմը փոփ. 27.10.97 թիվ 501 որոշում/