Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ...

 

 

040.1159.150805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) 1-ին բաժնի`

1-ին կետում «Քաղաքացիական պաշտպանություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության» բառերով,

2-րդ կետում «Ռազմական կառավարում» բառերը փոխարինել «Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ» բառերով, «Ընդհանուր տակտիկական պատրաստականություն» բառերը` «Մարտավարություն» բառով, «Զորքերի պաշտպանությունը զանգվածային ոչնչացման միջոցներից» բառերը` «Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն» բառերով.

բ) 2-րդ բաժնի`

2-րդ կետում «Բնապահպանական և ագրարային իրավունք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական և հողային իրավունք» բառերով, իսկ «Միջազգային մասնավոր իրավունք» բառերը հանել,

3-րդ կետում «Ոստիկանության աշխատակիցների էթիկա» բառերը փոխարինել «Ոստիկանության ծառայողների էթիկա», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ և դատահաշվապահական փորձաքննություն» բառերը` «Դատական հաշվապահություն», իսկ «Հատուկ տեխնիկա» բառերը` «Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1159-Ն
Որոշում