040.0464.180406
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2006 թվականի N 464-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 5 հավելվածում`
ա) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 4-րդ սյունակից հանել «ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ» բառերը,
բ) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 1-ին կետի «գ» ենթակետում «Ն. Գետաշեն - Վ. Գետաշեն - Մադինա ճանապարհի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և 22 կմ երկարությամբ ճանապարհի 1.5 կմ հատվածի նորոգում» բառերը փոխարինել «Վ. Գետաշենի ներհամայնքային նշանակության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` սույն որոշման հավելվածում ներկայացված միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 13-ի
N 464-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը |ՀՀ Գեղար-|ՀՀ Տավուշի|Ըստ բյուջետային |
|ը/կ| |քունիքի |մարզպետա- |ծախսերի |
| | |մարզպետա-|րան |տնտեսագիտական |
| | |րան | |դասակարգման |
| | | | |հոդվածների |
|___|______________________________|_________|__________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |I. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ |34300.0 |49000.0 | |
| |ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
|1. |Մարզի համայնքային (քաղաքային) |8000.0 |19000.0 |ՀՀ պետական |
| |ենթակայության ճանապարհների | | |բյուջեից |
| |վերականգնում, կանաչապատում և | | |համայնքների |
| |բարեկարգում | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |ա) ք. Իջևանի քաղաքային | |9500.0 | |
| |փողոցների բարեկարգում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |բ) գ. Կողբի համայնքային | |4000.0 | |
| |ճանապարհների բարեկարգում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |գ) ք. Բերդի քաղաքային | |5500.0 | |
| |փողոցների բարեկարգում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |դ) ք. Գավառի համայնքային |8000.0 | | |
| |ենթակայության ճանապարհների | | | |
| |նորոգում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
|2. |Մարզի սահմանամերձ համայնքների |17100.0 | |ՀՀ պետական |
| |ճանապարհների վերականգնում | | |բյուջեից |
| | | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |ա) Վահանի գյուղական համայնքի |5000.0 | | |
| |ճանապարհների նորոգում` 1,5 կմ | | | |
| |(Ճամբարակի տարածք) | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |բ) Կախակնի գյուղական համայնքի |4500.0 | | |
| |ճանապարհների նորոգում | | | |
| |(Վարդենիսի տարածք) | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |գ) Սոթքի գյուղական համայնքի |7600.0 | | |
| |ճանապարհների նորոգում | | | |
| |(Վարդենիսի տարածք) | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
|3. |Մարզում խմելու ջրի, |3000.0 |30000.0 | |
| |ջրմուղ-կոյուղու և արտաքին | | | |
| |ջրահեռացման (սելավատարների) | | | |
| |համակարգերի բարելավում | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |ա) ք. Իջևանի արտաքին | |12000.0 |ՀՀ պետական |
| |ջրահեռացման համակարգի | | |բյուջեից |
| |(սելավատարների) բարելավում | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |բ) ք. Նոյեմբերյանի խմելու ջրի | |6000.0 |ՀՀ պետական |
| |ներքին ցանցի բարելավում | | |բյուջեից |
| | | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |գ) գ. Դեղձավանի խմելու ջրի | |5000.0 |ՀՀ պետական |
| |մատակարարման համակարգի | | |բյուջեից |
| |վերանորոգում | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |դ) գ. Ենոքավանի արտաքին | |5000.0 |ՀՀ պետական |
| |ջրահեռացման համակարգի | | |բյուջեից |
| |կառուցում | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |ե) գ. Լուսաձորի արտաքին | |2000.0 |ՀՀ պետական |
| |ջրահեռացման համակարգի | | |բյուջեից |
| |կառուցում | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |զ) գ. Վարդաձորի խմելու ջրագծի |1500.0 | |ՀՀ պետական |
| |վերանորոգում (Մարտունու | | |բյուջեից |
| |տարածք) | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
| | | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |է) գ. Նորաբակի խմելու ջրագծի |1500.0 | |Կապիտալ |
| |վերանորոգում (Վարդենիսի | | |նորոգումների |
| |տարածք) | | |ծախսեր |
|___|______________________________|_________|__________|_________________|
|4. |Մարզի սահմանամերձ համայնքների |4000.0 | |Կապիտալ |
| |զարգացմանն ուղղված խմելու ջրի | | |նորոգումների |
| |մատակարարման և ջրահեռացման | | |ծախսեր |
| |համակարգերի բարելավում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |Թթուջրի գյուղական համայնքի |4000.0 | | |
| |խմելու ջրի մատակարարման | | | |
| |համակարգի վերանորոգում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
|5. |Համայնքների աշխատակազմերի |2200.0 | |ՀՀ պետական |
| |աշխատատեղերի վերազինում` | | |բյուջեից |
| |ժամանակակից տեխնիկայի և կապի | | |համայնքների |
| |միջոցներով, դրանցից օգտվելու | | |բյուջեներին տրվող|
| |կարողությունների բարձրացում | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |Համայնքների աշխատակազմերի |2200.0 | | |
| |աշխատատեղերի վերազինում` | | | |
| |ժամանակակից տեխնիկայի և կապի | | | |
| |միջոցներով, դրանցից օգտվելու | | | |
| |կարողությունների բարձրացում | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |II. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ|3000.0 | | |
| |ԲԱՐԵԼԱՎՈՒՄ | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |այդ թվում` | | | |
|___|______________________________|_________|__________|_________________|
|6. |Ծակքարի գյուղական համայնքի |3000.0 | |ՀՀ պետական |
| |1-ին թաղամասի գազամատակարարում| | |բյուջեից |
| | | | |համայնքների |
| | | | |բյուջեներին տրվող|
| | | | |նպատակային |
| | | | |հատկացումներ` |
| | | | |սուբվենցիաներ |
|___|______________________________|_________|__________|_________________|
| |Ընդամենը |37300.0 |49000.0 | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 24.08.06 թիվ 1269-Ն որոշում)