010.0187.171108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «սույն օրենքի 14 հոդվածին համապատասխան» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով`
i
«ՀՈԴՎԱԾ 13.2. ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վարկային բյուրոյին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
17 նոյեմբերի 2008 թվականի
ՀՕ-187-Ն