050.0043.240311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2011 թվականի թիվ 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը և 67-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 6-ի ««Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ը 24-րդ կետից հետո լրացնել 24.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«24.1. Եթե օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն պահառուն իրավունք չունի բացել անվանատիրոջ հաշիվ տվյալ երկրում գործող անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում կամ պահառուի մոտ, ապա պահառուն իրեն և իր հաճախորդներին պատկանող արժեթղթերի առանձնացված հաշվառման նպատակով անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում կամ օտարերկրյա պահառուի մոտ բացում է արժեթղթերի երկու հաշիվ` մեկը սեփական արժեթղթերի, մյուսը` հաճախորդների արժեթղթերի հաշվառման համար, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկ արժեթղթերի հաշիվ, որտեղ կարող են հաշվառվել սեփական և հաճախորդներին պատկանող արժեթղթերը: Սույն կետով սահմանված դեպքերում պահառուն պարտավոր է ապահովել իրեն և իր հաճախորդներին պատկանող արժեթղթերի առանձնացված հաշվառումը (փաստաթղթային արժեթղթերի դեպքում` նաև առանձնացված պահպանումը)` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ