Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0273.151112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2012 թվականի թիվ 273-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 193-րդ, 194-րդ հոդվածները, 222-րդ հոդվածի 23-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 6-ի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ի (այսուհետ` Կանոնակարգ 33) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Այն պահառուն, որը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանդիսանում է նաև ներդրումային ֆոնդի պահառու, կարող է մատուցել տվյալ ներդրումային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) սեփականատերերի ռեեստրի վարման ծառայություններ տվյալ ներդրումային ֆոնդի (ֆոնդի կառավարչի) հետ կնքված պայմանագրին համապատասխան, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:»:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 33-ի 37-41-րդ կետերը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան և ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.10.2012
N 273-Ն
Որոշում