010.0131.241115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-ին հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը.
2) 15-րդ մասի «բ» կետի «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «բարմեն», «մատուցող» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24 նոյեմբերի 2015 թվականի
ՀՕ-131-Ն