Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2015 թվականի N 4063-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և 3-րդ մասին համապատասխան`

1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Տնօրենի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

Տնօրենի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:»:

i

2) Որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետում «3» թիվը փոխարինել «5» թվով:

i

3) Որոշման N 2 հավելվածի 78-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել նոր աշխատանքային պայմանագիր` լուծելով նախկինում կնքված աշխատանքային պայմանագիրը:»:

i

4) Որոշման N 3 հավելվածի 4.1 կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«իբ) ատեստավորման արդյունքները.

իգ) ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
09.12.2015
N 4063-Ն
Որոշում