Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

22.02.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

8. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Ստորերկրյա ջրերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2

 

Ստորերկրյա ջրերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

 

._________________________________________________________________________.

|Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և  տեխնիկական պայմանները          |

|                      սահմանող փաստաթղթի                                 |

|_________________________________________________________________________|

|Համարը              |                Անվանումը                           |

|_________________________________________________________________________|

|                       1. Ոլորտային ստանդարտներ                          |

|_________________________________________________________________________|

|ՀՍՏ 191-2019        |Բնական հանքային խմելու ջրեր փաթեթավորված.           |

|                    |Տեխնիկական պայմաններ                                |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 32220-2013     |Շշալցված խմելու ջուր. Ընդհանուր տեխնիկական          |

|                    |պայմաններ                                           |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 2874-82        |Խմելու ջուր. Հիգիենիկ պահանջներ և  որակի            |

|                    |վերահսկողություն                                    |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 13273-88       |Հանքային խմելու, բուժիչ և  բուժիչ-սեղանի ջրեր:      |

|                    |Տեխնիկական պայմաններ                                |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 13273-73*      |Հանքային խմելու, բուժիչ և  բուժիչ-սեղանի ջրեր:      |

|                    |Տեխնիկական պայմաններ                                |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 17.1.1.02-77   |Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ջրային         |

|                    |օբյեկտների դասակարգում                              |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 17.1.1.03-86   |Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ջրօգտագործման  |

|                    |դասակարգում                                         |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 17.1.1.04-80   |Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա. Ստորերկրյա     |

|                    |ջրերի դասակարգումն ըստ ջրօգտագործման նպատակների     |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 17.1.3.03-77   |Բնության պաշտպանություն. Հիդրոսֆերա.                |

|                    |Տնտեսական-խմելու կենտրոնական ջրամատակարարման        |

|                    |աղբյուրների ընտրության և  որակի գնահատման կանոններ  |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 4979-49        |Տնտեսական-խմելու և  արդյունաբերական ջրամատակարարման |

|                    |ջուր: Քիմիական անալիզի մեթոդներ:                    |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 18963-73       |Խմելու ջուր: Սանիտարամանրէաբանական անալիզների       |

|                    |մեթոդներ                                            |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 24481-80       |Խմելու ջուր: Անալիզների մեթոդներ                    |

|____________________|____________________________________________________|

|ԳՕՍՏ 18-107-73*     |Հանքային ջուր բնական սեղանի                         |

|_________________________________________________________________________|

|                       2. Ոլորտային ստանդարտներ                          |

|_________________________________________________________________________|

|ՍանՊիՆ 2.1.4.1110-02|Ջրամատակարարման աղբյուրների ու տնտեսական-խմելու     |

|                    |ջրերի ջրամատակարարման խողովակաշարերի սանիտարական    |

|                    |պաշտպանության գոտիներ: Սանիտարական պաշտպանության    |

|                    |նորմաներ և  կանոններ                                |

|____________________|____________________________________________________|

|ՍանՊիՆ 2.1.4.1175-02|Ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրի որակի հիգիենիկ  |

|                    |պահանջներ: Աղբյուրների սանիտարական պաշտպանություն:  |

|                    |Սանիտարահամաճարակային նորմաներ և  կանոններ          |

|____________________|____________________________________________________|

|ՍանՊիՆ 2.1.4.1074-01|Խմելու ջուր: Կենտրոնացված ջրամատակարարման           |

|                    |համակարգերի ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Որակի     |

|                    |հսկողություն: Սանիտարահամաճարակային նորմաներ և      |

|                    |կանոններ                                            |

|____________________|____________________________________________________|

|ՊՆ 2.1.5.1315-03    |Տնտեսական-խմելու, կուլտուր-կենցաղային ջրօգտագործման |

|                    |ջրային օբյեկտներում քիմիական նյութերի սահմանային    |

|                    |թույլատրելի կոնցենտրացիաները: Հիգիենիկ նորմաներ     |

|____________________|____________________________________________________|

|ՍնիՊ 2.04.02-84     |Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և  կառուցվածքներ    |

|____________________|____________________________________________________|

|ՍՊ 4416-87          |Խմելու հանքային ջրերի մշակում և  շշալցում           |

|                    |իրականացնող կազմակերպությունների սանիտարական նորմեր |

|_________________________________________________________________________|

|                       3. Ենթաօրենսդրական ակտեր                          |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի           |Ջրամաքրման և  ջրապատրաստման համար օգտագործվող       |

|Հանրապետության      |նյութերին, ռեագենտներին, սարքավորումներին           |

|կառավարության 2019  |ներկայացվող պահանջներ                               |

|թվականի օգոստոսի 1-ի|                                                    |

|թիվ 1009-Ն որոշման  |                                                    |

|Հավելված N 10       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման  |

|Հանրապետության      |ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային   |

|կառավարության 2012  |ռեսուրսների սպառումից և  աղտոտումից պահպանելու      |

|թվականի նոյեմբերի   |միջոցառումների կարգը                                |

|22-ի թիվ 1484-Ն     |                                                    |

|որոշում             |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և          |

|Հանրապետության      |ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման   |

|առողջապահության     |գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական նորմերը և         |

|նախարարի 2002       |կանոնները հաստատելու մասին                          |

|թվականի նոյեմբերի   |                                                    |

|29-ի թիվ 803 հրաման |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված           |

|Հանրապետության      |համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ         |

|առողջապահության     |պահանջներ: Որակի հսկողություն                       |

|նախարարի 2002       |                                                    |

|թվականի դեկտեմբերի  |                                                    |

|25-ի թիվ 876 հրաման |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |«Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում        |

|Հանրապետության      |մակերևութային  ջրային ռեսուրսների ջրի որակին        |

|առողջապահության     |ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.5.001-18      |

|նախարարի 2018       |սանիտարական կանոնները և  նորմերը հաստատելու մասին   |

|թվականի ապրիլի 5-ի  |                                                    |

|թիվ 09-Ն հրաման     |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |Մարդու սպառման համար նախատեսված ջրի որակին          |

|Հանրապետության      |ներկայացվող պահանջներ» 2.1.4.001-23 սանիտարական     |

|առողջապահության     |կանոնները և  նորմերը հաստատելու և  Հայաստանի        |

|նախարարի 2023       |Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի|

|թվականի նոյեմբերի   |դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանն ուժը կորցրած        |

|16-ի թիվ 53-Ն հրաման|ճանաչելու մասին                                     |

|____________________|____________________________________________________|

|Հայաստանի           |Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների            |

|Հանրապետության      |պահպանության պահանջները սահմանելու մասին            |

|շրջակա միջավայրի    |                                                    |

|նախարարի 2020       |                                                    |

|թվականի սեպտեմբերի  |                                                    |

|9-ի N 335-Ն հրաման  |                                                    |

|_________________________________________________________________________|

|                    4. Այլ նորմատիվային փաստաթղթեր                       |

|_________________________________________________________________________|

|Եվրասիական տնտեսական|«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային|

|խորհրդի 2018 թվականի|ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական       |

|փետրվարի 16-ի թիվ 3 |միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 044/2017   |

|որոշում (ք. Մոսկվա) |(https://eec.eaeunion.org/comission/department/     |

|                    |deptexreg/tr/tr_EAEU_044-2017.php)                  |

._________________________________________________________________________.

 

1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական:

2) Ռուսաստանի Դաշնությունում միջպետական (ԳՕՍՏ) ստորև նշված ստանդարտների փոխարեն գործում են ՌԴ-ի (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները.

ա. ԳՕՍՏ 2874-82-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 51232-98 ստանդարտը.

բ. ԳՕՍՏ 13273-88-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 54316-2020 ստանդարտը.

գ. ԳՕՍՏ 17.1.1.02-77-ի փոխարեն ԳՕՍՏ Ռ 59054-2020 ստանդարտը:

 

Հավելված N 9

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են գիպսով և անհիդրիդով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են գիպսի և անհիդրիդի հանքավայրերի (կամ առանձնացված տեղամասերի) (այսուհետ` հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացում, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված, Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման (այսուհետ` Դասակարգում) պահանջներին համապատասխան:

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ` Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ` ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ` ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումները (այսուհետ` ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են ինչպես «բուն» գիպսի և անհիդրիդի, այնպես էլ այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) վրա, որոնք բացի գիպսից և անհիդրիդից ներկայացված են նաև այլ տեսակի օգտակար հանածոներով (օրինակ բազալտ, կրաքարեր և այլն), ինչպես նաև այն հանքավայրերի (այդ թվում նաև մետաղական) վրա, որոնցում բացի հիմնական օգտակար հանածոն կամ բաղադրիչը բացահայտվել են նաև արդյունաբերական նշանակությամբ գիպսի և անհիդրիդի կուտակներ: Այս դեպքում դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ գիպսի և անհիդրիդի ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածին, իսկ այլ տեսակի օգտակար հանածոյի ուսումնասիրվածությունը` տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին:

9. Գիպսերի և անհիդրիդների այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (գիպսը կամ անհիդրիդը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի ոլորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ օգտակար հանածոյի որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ: Ընդ որում անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ որոշումը կայացնել այնպես, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը:

10. Շինարարության մեջ և շինությունների երեսապատման համար օգտագործվող գիպսի և անհիդրիդի հանքավայրերի ուսումնասիրվածությանը ներկայացվող պահանջները կանոնակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ 06-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման հրահանգով:

 

2. ԳԻՊՍԻ ՈՒ ԱՆՀԻԴՐԻԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Արդյունաբերությունում օգտագործվում են ինչպես գիպսերը, այնպես էլ անհիդրիդները, սակայն ներկայումս հիմնականում կիրառվում է գիպսը, իսկ անհիդրիդը, ոչ մեծ խորություններում ցուցաբերած քիմիական անկայունության հետևանքով, առայժմ արդյունահանվում է սահմանափակ քանակությամբ, թեև վերջին տարիներին նկատվում է նաև դրա օգտագործման աճ` հատկապես ցեմենտի արտադրությունում:

12. Գիպսի և անհիդրիդի ընդհանուր բնութագրերը բերվում են ստորև.

1) Գիպսը միներալ է, որը իրենից ներկայացնում է կալցիումի ջրային սուլֆատ` CaSO4*2H2O (CaO` 32.5%, SO3` 46.6%, H2O` 20.9%): Բնության մեջ հանդիպում է հաստ սալաձև, պրիզմաձև ու սյունաձև բյուրեղների տեսքով, «ծիծեռնակի պոչ» տեսակի կրկնաբյուրեղներով և ագրեգատներով (զանգվածներով): Վերջինների մեջ առանձնացնում են մի քանի տարատեսակներ. խոշորաբյուրեղային, թերթանման, թելային և շաքարանման: Գիպսի ամրությունը 1.5-2.0 է, խտությունը` 2.3 գ/սմ3, գույնը` սպիտակ, մոխրագույն, հազվադեպ դեղին և վարդագույն, թերթականությունը (հերձականությունը) խիստ կատարյալ է: Գիպսը ջրում ունի նկատելի լուծելիություն, որը մեծանում է ջերմաստիճանի մինչև 41 oC բարձրացման հետ, որից հետո կտրուկ նվազում է: Տաքացնելիս գիպսը կորցնում է ջուրը, սկզբում անցնելով կիսահիդրատի` CaSO4*1/2H2O, այնուհետև անջուր սուլֆատի` CaSO4: Ջրազրկված գիպսը ջրի հետ շփվելով վերածվում է մածուցիկ նյութի, որն արագ վերածվում է խիտ պինդ զանգվածի: Այս հատկության (կպչողություն) վրա է հիմնված որպես կապակցանյութ գիպսի արդյունաբերական օգտագործումը:

2) Անհիդրիդը միներալ է, որն իրենից ներկայացնում է կալցիումի անջուր սուլֆատ` CaSO4 (CaO` 41.2%, SO3` 58.8%): Սովորաբար հանդիպում է համատարած մանրահատիկ մարմարանման զանգվածների տեսքով, հազվադեպ աղյուսաձև և պրիզմաձև բյուրեղների տեսքով: Գույնը սպիտակ է, մոխրավուն, հազվադեպ` երկնագույն, վարդագույն կամ մուգ մոխրագույն (խառնուրդների հաշվին): Անհիդրիդի ամրությունը 3.0-3.5 է, խտությունը` 2.8-3.0 գ/սմ3, թերթականությունը (հերձականությունը)` կատարյալ, ջրում լուծվում է գիպսից վատ: Անհիդրիդն օժտված է կապակցող հատկություններով:

3) Գիպսը և անհիդրիդը, որպես կանոն, հանդիպում են համատեղ` նստվածքային կուտակումներում, առաջացնելով գործնականում մենամիներալային (մոնոմիներալային) ապարների կուտակներ, որոնք, ինչպես և այդ միներալները, անվանվում են` գիպս և անհիդրիդ: Դրանց սովորական խառնուրդներն են կավային նյութը, քվարցը, կարբոնատները, հալիտը, բիտումային նյութը և այլն: Հայտնի են նաև գիպսային առաջացումներ, կազմված գիպսի մանրագույն բյուրեղների և ավազակավային և (կամ) կրաքարակավային նյութի խառնուրդով (գաջ, գանչ և այլն):

4) Գիպսատար հաստվածքները սովորաբար ներկայացված են գիպսի (անհիդրիդի) կուտակների, կրաքարերի, դոլոմիտների, մերգելների և կավերի շերտերի հերթափոխմամբ, որոնք նույնպես կարող են ունենալ արդյունաբերական նշանակություն և արդյունահանվել գիպսի (անհիդրիդի) հետ միաժամանակ: Երբեմն հանդիպում են գիպսի (անհիդրիդի) հզոր միատարր կուտակներ, որոնց կտրվածքում գրեթե բացակայում են այլ ապարների ենթաշերտերն ու ոսպնյակները:

5) Գիպսի բարձր լուծելիությամբ պայմանավորված գիպսատար հաստվածքներում հաճախ զարգանում է կարստը` մակերևութային ձագարների և ներքին մեծ ձգվածության ուղիների (առուների) ձևով:

13. Գիպսի այս կամ այն ոլորտում օգտագործումը կանխորոշող հիմնական հատկություններն են հանդիսանում ոչ մեծ խտությունը, ցածր ջերմահաղորդականությունը, ճերմակության աստիճանը, ոչ մեծ ամրությունը, հրակայունությունը, ջերմակայունությունը, ջրում լուծելիությունը և այլն (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Գիպսի ֆիզիկական, քիմիական և տեխնոլոգիական հատկությունները

 

._____________________________________________________________________.

|Գիպսի հատկությունները                                 |Ցուցանիշները  |

|______________________________________________________|______________|

|Ճերմակության աստիճանը, %                              |մինչև  99-100 |

|______________________________________________________|______________|

|Ջերմակայունությունը, կկալ/մ*ժ*oC                      |մինչև  0.259  |

|______________________________________________________|______________|

|Տեսակարար ծավալային էլեկտրական դիմադրություն, Օհմ*մ   |մինչև  104    |

|______________________________________________________|______________|

|Առաձգական ալիքների տարածման արագությունը, մ/վ         |4             |

|______________________________________________________|______________|

|Տեսակարար մագնիսական ընկալունակություն                |(0-5)*10-5    |

|______________________________________________________|______________|

|pH                                                    |6.5-7         |

|______________________________________________________|______________|

|Ջրում լուծելիությունը                                 |Լուծվում է    |

|                                                      |մասնակի       |

|______________________________________________________|______________|

|Ջրում լուծելիությունը CaSO4-ի վերահաշվարկված          |2.05          |

|(գ/լ 20 oC-ի դեպքում)                                 |              |

|______________________________________________________|______________|

|Ջրում առավելագույն լուծելիությունը 32-41 oC           |2.7           |

|միջակայքում, գ/լ                                      |              |

|______________________________________________________|______________|

|HCl-ում և  HNO3-ում լուծելիությունը                   |Լուծվում է    |

|                                                      |դժվարությամբ  |

|______________________________________________________|______________|

|Թրծած գիպսի խտությունը (շինարարական, կաղապարման,      |2.6-3.0       |

|ծեփման), տ/մ3                                         |              |

|______________________________________________________|______________|

|Լիրքային զանգվածը (շինարարական, կաղապարման, ծեփման),  |      -       |

|կգ/մ3                                                 |              |

|______________________________________________________|______________|

|Փխրեցված վիճակում                                     |650-860       |

|______________________________________________________|______________|

|Խտացված վիճակում                                      |1250-1400     |

|______________________________________________________|______________|

|Ծակոտկենությունը (շինարարական, կաղապարման, ծեփման     |55-60         |

|(սվաղման)), %                                         |              |

._____________________________________________________________________.

 

1) Գիպսի և անհիդրիդի ճնշող մեծամասնությունը օգտագործվում է գիպսային կապակցանյութերի (շինարարական գիպս) և տարբեր տեսակի ցեմենտների հավելանյութերի արտադրության համար: Քիչ քանակությամբ օգտագործվում են բարձրաթուրծ, բարձր ամրությամբ, կաղապարման և բժշկական գիպսերի, ծծմբային թթվի, ամոնիումի սուլֆատի, թղթի արտադրության և բնահողերի գիպսավորման համար: Բացի այդ ոչ մեծ քանակությամբ գիպսը և անհիդրիդը օգտագործվում են որպես գեղազարդաարհեստագործական նյութ:

2) Ըստ գիպսի պարունակության` գիպսային քարերը և ըստ գիպսի վերահաշվարկված գիպսի ու անհիդրիդի գումարային պարունակության` գիպսաանհիդրիդային քարերը, ստորաբաժանվում են մակնիշների (աղյուսակ 2): Գիպսային քարերում գիպսի պարունակությունը որոշվում է ըստ բյուրեղացված ջրի, իսկ գիպսաանհիդրիդային քարում` ըստ ծծմբային անհիդրիդի:

 

Աղյուսակ 2

 

Գիպսային հումքի մակնիշների բնութագիրը

 

._____________________________________________________________________.

|Մակնիշը|Գիպսային քարում               |Գիպսաանհիդրիդային քարերում    |

|       |պարունակությունը, %, ոչ պակաս |պարունակությունը, %, ոչ պակաս |

|       |______________________________|______________________________|

|       |Գիպսի     |Բյուրեղացված ջրի   |Գիպսը             |Ծծմբային   |

|       |          |                   |վերահաշվարկված    |անհիդրիդի  |

|       |          |                   |գիպսի և  անհիդրիդի|(SO3)      |

|_______|__________|___________________|__________________|___________|

|  1    |   95     |        19.88      |       95         |    44.18  |

|  2    |   90     |        18.83      |       90         |    41.85  |

|  3    |   80     |        16.74      |       80         |    37.20  |

|  4    |   70     |        14.67      |       -          |    -      |

._____________________________________________________________________.

 

3) Բոլոր գիպսակապակցող նյութերից առավելագույն կիրառությունը ունի շինարարական գիպսը, որը ստանում են գիպսային քարի թրծման միջոցով: Այն կիրառվում է ծեփման և հարդարման (երեսամշակման) աշխատանքներում, միջնորմային պանելների, սալիկների և գիպսային երեսապատման թիթեղների (չոր գիպսային ծեփում), ձայնակլանիչ սալիկների պատրաստման համար: Շինարարական գիպսը պետք է բավարարի սահմանված պահանջներին, որոնք սահմանավորում են կապակցման ժամկետները, աղացվածքի աստիճանը և սեղմման ժամանակ ամրության սահմանը:

4) Կաղապարման գիպսը նույնպես ստանում են այնպես, ինչպես շինարարական գիպսը, բայց ավելի մաքուր, ընտիր գիպսային քարից (1-ին մակնիշի` ըստ ԳՕՍՏ 4013-2019-ի): Այն օգտագործվում է կերամիկական, ավիացիոն (օդագնացական), ավտոմոբիլային արդյունաբերության և ճշգրիտ մեքենաշինության մեջ` մոդելների և կաղապարների պատրաստման ժամանակ, ինչպես նաև տարբեր տեսակի արհեստագործական և քանդակագործական աշխատանքներում:

5) Բարձր ամրությամբ գիպսը օգտագործվում է գիպսաբետոնի, շինարարական դետալների, ինչպես նաև այլ արտադրատեսակների ստացման համար, երբ պահանջվում է արագ կապակցմամբ, պնդացմամբ և պնդացումից հետո բարձրացված մեխանիկական ամրությամբ կապակցանյութ: Բարձր ամրությամբ գիպսը ստացվում է 1-ին մակնիշի (ըստ ԳՕՍՏ 4013-2019-ի) գիպսային քարի ավտոկլավային մշակման եղանակով:

6) Բժշկական գիպսը կիրառվում է վիրաբուժության և ատամնաբուժության մեջ` ժամանակավոր պրոթեզների, կաղապարվածքային (մուլյաժային) ծեփապատճեների և անշարժացնող ժապավենների ստացման համար: Հումքի (1-ին և 2-րդ մակնիշի գիպսային քարի) պիտանելիության գնահատականը բժշկական գիպսի ստացման համար իրականացվում է ըստ պատրաստի արտադրանքի, որի որակը պետք է բավարարի համապատասխան ստանդարտներին:

7) Բարձր թրծված գիպսը (էստրիխգիպս, հիդրավլիկական (հեղուկաբաշխական) գիպսը) իրենից ներկայացնում է գիպսի կամ անհիդրիդի շուրջ 900 oC ջերմաստիճանում թրծման արգասիք` թրծված նյութի հաջորդող աղացմամբ: Էստրիխգիպսը կիրառվում է սալիկային և անկարան (լցովի) հատակների, շարման և ծեփման լուծույթների, վերերկրյա շինությունների համար բետոնների, լուսամուտագոգի տախտակների, աստիճանների, արհեստական մարմարի և այլ արտադրատեսակների ստացման համար:

8) Տարբեր տեսակի ցեմենտների արտադրության մեջ գիպսը և անհիդրիդը օգտագործվում են որպես կապակցման ժամկետները կարգավորող հավելում:

9) Թղթի արտադրությունում ամոնիումի սուլֆատի ստացման և հողերի գիպսավորման համար կիրառվող գիպսային քարին ներկայացվող պահանջները, պետական ստանդարտներով չեն կանոնակարգվում:

10) Թղթի արտադրությունում գիպսը կիրառվում է որպես լցանյութ` գերազանցապես բարձր մակնիշի գրելու թղթի արտադրությունում: Գիպսի սպիտակունության ցուցանիշը չպետք է փոքր լինի 98%-ից և չպետք է պարունակի ավազ:

11) Գյուղատնտեսության մեջ մի շարք ազոտական պարարտանյութերի հետ մեկտեղ կիրառվում է նաև ամոնիումի սուլֆատը: Այն ստանում են ամիակի և ածխաթթու գազի կամ նվազագույն քանակությամբ կավային խառնուրդներ պարունակող` անհիդրիդի փոխազդեցության արդյունքում:

12) Գիպսը մեծ քանակներով օգտագործվում է նաև որպես պարարտանյութ աղակալված հողերի գիպսավորման ժամանակ:

13) Որպես երեսապատման նյութ օգտագործվում են գիպսի խիտ տարատեսակները: Ջրում լուծելիությամբ և ցածր ամրությամբ պայմանավորված գիպսը օգտագործվում է միայն շինությունների ներքին երեսարկման (հարդարման) համար:

14) Գիպսի մաքուր, ձյունաճերմակ և գեղեցիկ գունավորված տարատեսակները (հատկապես սելենիտը) կիրառվում են արհեստագործության մեջ` ձեռագործ իրերի ստացման համար:

14. Ըստ ծագման գիպսի և անհիդրիդի հանքավայրերը լինում են նստվածքային, մնացորդային և ներթափանցման (ինֆիլտրացման):

1) Նստվածքային ծագման գիպսի և անհիդրիդի հանքավայրերը շատ երկրներում ունեն ամենամեծ արդյունաբերական նշանակությունը: Ըստ առաջացման պայմանների, դրանցում տարրանջատվում են համածին (սինգենետիկ) և մակածին (էպիգենետիկ) հանքավայրեր:

ա. Գիպսի և անհիդրիդի համածին (սինգենետիկ) հանքավայրերը առաջացել են պարփակող ապարների հետ միաժամանակ` լուծույթներից քիմիական նստեցման արդյունքում: Այս տիպի հանքավայրերում գիպսի և անհիդրիդի կուտակները ներկայացված են ոսպնյակաձև և մինչև 20 մ ու ավելի հզորության շերտերով: Գիպսի և անհիդրիդի շերտերը հաճախ միախառնվում են այլ ապարների հետ և ձևավորում են մի քանի հարյուր մետր հզորությամբ շերտախմբեր:

բ. Գիպսի մակածին (էպիգենետիկ) հանքավայրերը առաջացել են մոտ 100-150 մ խորություններում, արտաքին ցածր ճնշման պայմաններում, վարընթաց ջրերի ազդեցությամբ, ավելի վաղ գոյացած անհիդրիդի հիդրատացման արդյունքում: Այս գործընթացը ուղեկցվում է ապարի ծավալի մեծացմամբ (30% և ավելի), որը գիպսատար հաստվածքների տեղադրման տարրերի տեղական խախտումների պատճառ է հանդիսանում: Մեծ խորությունների վրա, վերը տեղադրված ապարների բարձր ճնշման պայմաններում տեղի է ունենում հակադարձ գործընթաց` գիպսի անցում անհիդրիդի: Գիպսի այս տիպի հանքավայրերի կուտակները ներկայացված են շերտերով և ոսպնյակներով` բարդեցված փքվածքներով, սեղմվածքներով, ինչպես նաև ներքին տեկտոնիկայի (ներշերտային ծալքավորություն, հոսքային կառուցվածքներ և այլն), մերձհպակային գոտիների ջարդոտվածության ու փշրվածության զարգացմամբ:

գ. Նստվածքային տիպին են պատկանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի գիպսի հանքավայրերը, ինչպես նաև Հայաստանի մերձերևանյան գիպսի և գիպսատար ապարների հանքավայրերը:

2) Մնացորդային, «գիպսային գլխարկներ» տիպի հանքավայրերը առաջանում են որպես մնացորդային նյութ հանդիսացող գիպսի և անհիդրիդի կուտակման արդյունքում` աղային կուտակներում հեշտ լուծվող միներալների լուծազատման ժամանակ: Այս հանքավայրերի դերը տնտեսության մեջ ընդհանուր առմամբ մեծ չէ, սակայն հայտնի են այս տիպի խոշոր արդյունաբերական նշանակությամբ հանքավայրեր, օրինակ, Շեդոկի հանքավայրը (Կրասնոդարի շրջան, Ռուսաստան):

3) Ներթափանցման տիպի հանքավայրերը ստորաբաժանվում են երկու ենթատիպի` հողմահարման և կերպափոխային (մետասոմատիկ) հանքավայրեր:

ա. Հողմահարման հանքավայրերը առաջանում են նստվածքային ապարներում ցրված գիպսի լուծման, գրունտային ջրերով տեղափոխման և ավազային, կավային և կրաքարային մասնիկների խառնուրդում` գաջի, գիպսակավի, գանչի տեսքով, հետագա նստեցման արդյունքում: Դրանք ունեն տեղադրման տարբեր ձևեր` շերտեր, երակներ, ոսպնյակներ, բներ և առանձին ներփակումներ: Այս ենթատիպի հանքավայրերը բազմաթիվ են Հյուսիսային Կովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում: Դրանք փոքր են ըստ չափերի և շահագործվում են գիպսի պաշարներով աղքատ շրջաններում:

բ. Կերպափոխային (մետասոմատիկ) հանքավայրերը առաջանում են կարբոնատային ապարների գիպսով տեղակալման արդյունքում` դրանց վրա ծծմբային ջրերի ազդեցության ժամանակ: Այս ենթատիպի հանքավայրերը ունեն սահմանափակ տարածում, հայտնի են Հայաստանում, Վրաստանում, Միջին Ասիայում (Ղազախստան, Թուրքմենստան` օրինակ Կրասնովոդսկի և Բորջոկլինսկու հանքավայրերը1) և այլուր: Այս հանքավայրերն ըստ չափերի փոքր են, շահագործվում են աննշան քանակությամբ, տեղական պահանջների համար: Արտասահմանում գիպսի արդյունահանումը ներթափանցման տիպի հանքավայրերից կազմում է արդյունահանման ընդհանուր ծավալի զգալի մասը: Ներթափանցման (ինֆիլտրացման) տիպի խոշոր հանքավայրեր հայտնի են Իրանում, Իտալիայում, Կանադայում և այլ երկրներում:

15. Ըստ չափերի գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ստորաբաժանվում են. խոշոր` հանքավայրի 50 մլն տոննա և ավելի պաշարներ ունենալու դեպքում, միջին` հանքավայրի 5-ից 50 մլն տոննա պաշարներ ունենալու դեպքում և մանր` հանքավայրի 5 մլն տոննայից պակաս պաշար ունենալու դեպքում:

1) ՀՀ-ում խոշոր հանքավայրեր առկա չեն, առկա են միջին չափի երկու հանքավայր` Փարաքարի գիպսատար ապարների (մոտ 32 մլն տ) և Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրերը (մոտ 12 մլն տ), մյուսները փոքր չափերի են:

16. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերը շահագործվում են գերազանցապես բաց եղանակով: Շահագործման ստորգետնյա կամ համակցված եղանակը կիրառվում է խորքային տեղադրում կամ կտրուկ անկում ունեցող կուտակներում: Կախված գիպսատար հաստվածքի կառուցվածքից ու հզորությունից և տարբեր մակնիշների հումքի տեղաբաշխվածությունից` կիրառվում է համախառն կամ անջատ հանույթ նախատեսող մշակման համակարգեր:

17. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ գիպսի և անհիդրիդի հանքավայրերը թվով 16-ն են.

1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով գիպսի և անհիդրիդի

հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի

վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

._____________________________________________________________________.

|Հումքի կիրառման ոլորտը          |        Հանքավայրի տեսակը, հատ      |

|________________________________|____________________________________|

|Արդյունաբերության|Արտադրատեսակը,|Գիպսա-|Գիպսա- |Գիպս|Գիպսա- |Ընդամենը|

|ճյուղը           |նպատակը       |քար   |տար կավ|    |տար    |        |

|                 |              |      |       |    |ապարներ|        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Շինարարական      |ծեփագործության|  -   |   2   |  - |   -   |   2    |

|կերամիկայի       |համար         |      |       |    |       |        |

|արտադրություն    |              |      |       |    |       |        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Շինարարական      |շինարարական   |  1   |   -   |  - |   -   |   1    |

|նյութերի և       |գիպսի և       |      |       |    |       |        |

|ցեմենտի          |ցեմենտի հումք |      |       |    |       |        |

|արտադրություն    |              |      |       |    |       |        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Ցեմենտի          |ցեմենտի       |  -   |   2   |  1 |   -   |    3   |

|արտադրություն    |հավելախառնուրդ|      |       |    |       |        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Գաջի             |գաջի          |  -   |   6*  |  - |   -   |    6   |

|արտադրություն    |արտադրության  |      |       |    |       |        |

|                 |հումք         |      |       |    |       |        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Գաջի և  ցեմենտի  |գաջի և        |  -   |   -   |  - |   4** |    4   |

|արտադրություն    |ցեմենտի       |      |       |    |       |        |

|                 |արտադրության  |      |       |    |       |        |

|                 |հումք         |      |       |    |       |        |

|_________________|______________|______|_______|____|_______|________|

|Ընդամենը         |              |   1  |  10   |  1 |   4   |   16   |

._____________________________________________________________________.

 

2) (*)-ով գիպսատար կավերի հանքավայրերից 3-ը հանդիսանում են գիպսատար կավերի և բազալտների հանքավայրեր:

3) (**) գիպսատար ապարների հանքավայրերից 3-ը հանդիսանում են գիպսատար ապարների և բազալտների հանքավայրեր:

 

3. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

18. Հետախուզման գործընթացում գիպսի և անհիդրիդի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:

19. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության գիպսի և անհիդրիդի հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երեք ենթախմբերին (1ա, 1բ, 1գ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի խոշոր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ-ում առկա չեն, ՌԴ` Նովոմոսկվայի, Պավլովսկու, Սկուրատովի, Լազինսկու):

բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի միջին չափերի հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ-ում առկա չեն, ՌԴ` Սլյուդնայա Գոռա, Բելյաևսկու):

գ. 1գ ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով, օգտակար հանածոյի խոշոր (ՀՀ` Գավառի գիպսաքարի հանքավայրի 1-ին և 2-րդ հանքամարմիններ, ՌԴ` Զալարինսկու, Գորազուբովսկու) հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը:

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործակիցը չի գերազանցում 40%-ը:

2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 2ա ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով, օգտակար հանածոյի միջին և փոքր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ` Այրումի Գիպսատար կավեր, ՌԴ` Իզբորսկու, Կարինսկու, Սկուրատովի, Զվոզկիի):

բ. 2բ ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի միջին և փոքր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ` Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտների, Փարաքարի գիպսատար ապարի, Աստղիկի գիպսատար ապարների, ՌԴ` Օխլեբինսկու, Տիխոօզերսկու, Պեռեդովսկու):

գ. 2բ ենթախմբին են վերագրվում նաև բոլոր տիպերի, ուժեղ կարստավորված (կուտակի ծավալի ավելի քան 10%) հանքավայրերը (Սոկոլինո-Սարկաևսկու և այլն):

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործակիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում:

3) 3-րդ խմբին համապատասխանող գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ներկայումս ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն և փոքր մասշտաբներով (ծավալներով) կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) տվյալ հումքով աղքատ շրջաններում` տեղական պահանջների բավարարման համար:

4) 4-րդ խմբին համապատասխանող գիպսի և անհիդրիդի հանքավայրերը գործնական նշանակություն չունեն:

20. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):

1) Խոշոր հանքավայրերում` առանձնացված տեղամասերի երկրաբանական կառուցվածքի բարդության խումբը կարող է որոշվել տարբերակված` ըստ առանձին տեղամասերի:

 

4. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ այնպես, որ հանքավայրի ուսումնասիրության աստիճանը ապահովի դրա համալիր գնահատման ամբողջականությունը, համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ, իսկ հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին:

1) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրման ծրագրով սահմանված քանակներով, սակայն դրանք բավարար չեն հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ` հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին` ժամանակավոր կոնդիցիաների մշակմամբ և գիպսի ու անհիդրիդի ու արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից օգտակար հանածոների պաշարների C1 և C2 կարգերով հաշվարկմամբ, որոշելով նաև հանքավայրի մանրազնին հետախուզման ենթակա մասի մակերեսի սահմանները, ինչպես նաև առաջնային յուրացման ենթակա տեղամասերը և հորիզոնները: Ընդ որում, մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կարող է տրամադրվել միայն այն հանքավայրերում, որոնց նախնական հետախուզման արդյունքներով կամ շուկայական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված հիմնավորվել է մանրազնին հետախուզման իրականացման նպատակահարմարությունը:

2) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականացնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը:

3) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ, սակայն այն չի շահագործվել, ապա նախքան այն շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում:

22. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որոնք սովորաբար կազմվում են 1:1000-ից 5000, հազվադեպ` հանքավայրի բավական մեծ չափերի և մեղմ ռելիեֆի դեպքում` տեղագրական (տոպոգրաֆիական) հիմքի մասշտաբը կարող է փոքրացվել մինչև 1:10000:

1) Տեղագրական հիմքի (քարտեզներ և հատակագծեր) վրա գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները և այլն), երկրաբանական մանրազնին դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն):

2) Լեռնային փորվածքները (ստորգետնյա, մակերևութային), ինչպես նաև հանքավայրի տարածքում գործող բացահանքերը` առկայության դեպքում, տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:1000 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում` ոչ փոքր քան 1:1000 մասշտաբով:

3) Հորատանցքերի առանցքով կառուցված կտրվածքներում պետք է արտացոլվեն դրանցով օգտակար հանածոյի հանքամարմինների հատման հատվածները կամ հաշվարկված լինեն դրանցով հատված օգտակար հանածոյի մարմնի առաստաղի և հատակի կետերի կոորդինատները:

23. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզ (օգտակար հանածոների հանքավայրերի տեղադրմամբ)` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի քարաբանաապարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները, հնարավորության դեպքում նաև նոր հանքավայրերի հայտնաբերման հեռանկարային տարածքները:

2) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) հատակագծերում:

24. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և մոդելների վրա:

1) Հանքավայրի վերաբերյալ երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան արգասավոր (արդյունավետ) հանքակուտակների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, սեպացման, կարստավորվածության, ճեղքավորվածության, խոշորադատարկամիջության, տեկտոնական խախտվածության բնույթի, պարփակող ապարների քարաբանաապարագիտական համալիրների, ծալքավոր կառուցվածքների հետ դրանց փոխհարաբերության վերաբերյալ: Այդ նյութերը պետք է արտացոլեն նաև արգասավոր հանքակուտակների առաստաղի ու հատակի ռելիեֆի առանձնահատկությունները, օգտակար հանածոյի հզորության ըստ տարածման և անկման, նյութական կազմի փոփոխականությունը: Դրանցում անհրաժեշտ է հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքերը կանխորոշող որոնողական չափորոշիչները:

2) Տեղադրման բարդ պայմանների դեպքում` նպատակահարմար է կազմել օգտակար հաստվածքի հատակի ու առաստաղի բարձրությունների իզոգծերի քարտեզ:

25. Հանքամարմինների ելքերը դեպի մակերևույթ և հանածոյի մարմինների մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով (հետախուզաառուներով, հետախուզահորերով, կողափորվածքներով) և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել ծածկող նստվածքների հզորությունը և կազմը, արմատական ապարների հիպսոմետրիան (բարձրաչափությունը), օգտակար հանածոյի հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, հաստվածքների քիմիական և ֆիզիկական հողմահարման զարգացման խորությունը և գոտիների կառուցվածքը, նյութական կազմի ու տեխնոլոգիական հատկությունների փոփոխման առանձնահատկությունները:

1) Մակերևութային կարստի զարգացման տեղամասերում անհրաժեշտ է ուսումնասիրել դրա մակերեսային զարգացման աստիճանը:

2) Հանքավայրի մակերևույթի բարդ ռելիեֆի և օգտակար հաստվածքի մակերևույթի ծածկված (թաղված) լինելու դեպքում գիպսի (անհիդրիդի) հողմահարման սահմանների, մակաբացման ապարների կազմի և հատկությունների որոշման, խոշոր կարստային դատարկությունների և լվացվածքների (ողողահարման) բացահայտման և եզրագծման համար անց են կացվում լրացուցիչ փորվածքներ` կրկնակի խիտ ցանցով, քան ապահովվել է հիմնական փորվածքներով:

26. Գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում սյունակային հորատման հորատանցքերով` երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրյա և հորատանցքերում) կիրառմամբ:

1) Հիմնական հետախուզական փորվածքները անց են կացվում օգտակար հաստվածքի ամբողջ հզորությամբ կամ մինչև մանրազնին հետախուզման տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերում ընդունված (հիմնավորված), հանքավայրի շահագործման ստորին հորիզոնը: Վերջին դեպքում պետք է հորատանցվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` այդ հորիզոնից ներքև գիպսի ու անհիդրիդի տարածումը, ամբողջ հզորությունը, ինչպես նաև ապագայում դրանց շահագործման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:

2) Լեռնահետախուզական փորվածքները (սովորաբար հետախուզահորերը) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության (ծավալային զանգվածի) որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար: Մակերևույթի բարենպաստ ռելիեֆի, գիպսային (անհիդրիդային) հաստվածքների տեղադրման ոչ մեծ խորությունների դեպքում երբեմն նպատակահարմար է հանքուղիների (շտոլնյաների) անցումը: Լեռնային փորվածքների անցման անհրաժեշտությունը, դրանց տեսակը, ծավալները, նշանակությունը և հորատանցքերի նկատմամբ հարաբերակցությունը, սահմանվում են յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունից և տեղանքի ռելիեֆից:

3) Հետախուզման մեթոդաբանությունը` լեռնային աշխատանքների ծավալների և հորատման հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը: Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով` հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ:

4) Հետախուզման օպտիմալ տարբերակի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտակար հանածոյի ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների և որակի տարածական փոփոխականության աստիճանը, ինչպես նաև չխախտված հորատահանուկի ելքը` հորատման ժամանակ: Ըստ հետախուզման եղանակների անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեխնիկատնտեսական համեմատական ցուցանիշները և աշխատանքների կատարման ժամկետները:

5) Տեղանքի և օգտակար հաստվածքի մակերևույթների բարդ ռելիեֆի դեպքում անց են կացվում լրացուցիչ փորվածքներ` ծածկող ապարների բաշխվածության բնույթի սահմանման, ինչպես նաև խոշոր կարստային առաջացումների, լվացվածքների բացահայտման և եզրագծման, տեկտոնական խախտումների ուսումնասիրման և այլ նպատակներով:

6) Կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) մասնատման, գիպսի (անհիդրիդի) տարածման մակերեսի եզրագծման, ծածկող ապարների կառուցվածքի և հզորության սահմանման, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային առաջացումների, ինչպես նաև ապարների ճեղքավորվածության աստիճանի ուսումնասիրման համար նպատակահարմար է կիրառել հետախուզման վերերկրյա երկրաֆիզիկական մեթոդներ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից:

7) Հորատման տեղեկատվականության և արժանահավատության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում պետք է իրականացվի կարոտաժի ռացիոնալ համալիր, որը անհրաժեշտ է կտրվածքի լիթոլոգիական մասնատումը, մակաբացման ապարների հզորության և կառուցվածքի սահմանումը, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրումը, տեկտոնական խախտումների և կարստային առաջացումների բացահայտումը, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության աստիճանի ուսումնասիրությունը արդյունավետ իրականացնելու համար:

8) Երկրաֆիզիկական մեթոդների համապատասխան ցուցումներով նախատեսված պահանջների պահպանմամբ իրականացված կարոտաժի տվյալները` դրանց հավաստիությունը հաստատող նյութերի առկայության դեպքում, կարող են ուղղակիորեն օգտագործվել հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ: Կարոտաժի տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի դրանց և հանքավայրի օգտակար հանածոյի հիմնական տիպերը բնութագրող, հորատահանուկի բարձր ելքով միջակայքերի տվյալների համադրմամբ: Երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների զգալի անհամապատասխանության պատճառները պետք է պարզված և շարադրված լինեն պաշարների հաշվարկման հաշվետվությունում:

27. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել օգտակար հանածոյի հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, ներքին կառուցվածքը, գիպսի և անհիդրիդի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովի նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հորատման կիրառվող տեխնոլոգիան հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) համար պետք է ապահովի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք` հիմնականում կազմելով 90 և ավելի տոկոս (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)` բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի: Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն): Անհրաժեշտ է ուսումնասիրել հորատահանուկի ելքի վրա կարստային առաջացումների ազդեցությունը:

2) Հորատահանուկի ելքի որոշման արժանահավատությունը անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել:

3) 100 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ ստորգետնյա հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ ավելի, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով: Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 300-ից: Զառիթափ անկմամբ մարմինների հետախուզման ժամանակ հորատանցքերով դրանց մեծ անկյան տակ հատումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել թեք հորատում և հորատանցքերի առանցքի արհեստական թեքում:

4) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հզորության դեպքում հորատանցքերի խորությունները, թեքման անկյունները և դրանց միջև հեռավորությունները պետք է ապահովեն, ըստ հետախուզագծերի, հորատանցքերով համատարած ծածկված կտրվածքների ստացումը: Եթե օգտակար հաստվածքը մակերևույթում բացվում է հետախուզաառուներով, իսկ խորքում հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, ապա անհրաժեշտ է կատարել այդ փորվածքներով բացված շերտերի ու շերտախմբերի կապակցում:

28. Մակերևութային և ստորգետնյա լեռնային փորվածքները (դրանց անցման անհրաժեշտության դեպքում) օգտագործվում են օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, նյութական կազմի մանրազնին ուսումնասիրման, ինչպես նաև հորատման տվյալների, երկրաֆիզիկական հետազոտությունների վերահսկման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար:

1) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցնել մանրամասն ուսումնասիրման ենթակա տեղամասերում, ինչպես նաև հանքավայրի առաջնահերթ մշակման համար նախատեսված հորիզոններում:

29. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով` հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, ձևաբանությունը, չափերը ու տեղաբաշխման բնույթը, հիմնական հաշվարկային պարամետրերի որոշված կամ ենթադրվող փոփոխականության աստիճանը, ինչպես նաև մշակման ենթադրվող եղանակը:

1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գիպսի և անհիդրիդի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետությունում գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի

հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների (հետախուզաառուներ,

հորատանցքեր) խտությանը ներկայացվող պահանջներ

 

._________________________________________________________________________.

|Հանքավայրերի|   Հանքային մարմինների      |Հեռավորությունը փորվածքների    |

|բարդության  |   բնութագիրը               |միջև  (մ), ըստ պաշարների       |

|            |                            |կարգերի                        |

|____________|                            |_______________________________|

|Խըմ- |Ենթա- |                            |   A   |   B   |  C1   |   C2  |

|բերը |խմբերը|                            |       |       |       |       |

|_____|______|____________________________|_______|_______|_______|_______|

|1-ին |1ա    |Կայուն հզորությամբ և  որակով|300-400|400-500|500-600|   -   |

|     |      |խոշոր հանքակուտակներ        |       |       |       |       |

|     |______|____________________________|_______|_______|_______|_______|

|     |1բ    |Կայուն հզորությամբ և  որակով|200-300|300-400|400-500|   -   |

|     |      |միջին չափերի հանքակուտակներ |       |       |       |       |

|     |______|____________________________|_______|_______|_______|_______|

|     |1գ    |Անկայուն հզորությամբ, սակայն|100-200|200-300|300-400|   -   |

|     |      |հարաբերականորեն կայուն      |       |       |       |       |

|     |      |որակով խոշոր հանքակուտակներ |       |       |       |       |

|_____|______|____________________________|_______|_______|_______|_______|

|2-րդ |2ա    |Անկայուն հզորությամբ, սակայն|50-100 |100-200|200-300|300-600|

|     |      |հարաբերականորեն կայուն      |       |       |       |       |

|     |      |որակով միջին և              |       |       |       |       |

|     |      |փոքր չափերի հանքակուտակներ  |       |       |       |       |

|     |______|____________________________|_______|_______|_______|_______|

|     |2բ    |Անկայուն հզորությամբ ու     |    -  |50-100 |100-200|200-400|

|     |      |որակով միջին և  փոքր չափերի |       |       |       |       |

|     |      |հանքակուտակներ              |       |       |       |       |

._________________________________________________________________________|

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման