Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈ ...

 

16.07.2026 -

 

040.1069.300915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

7. ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

66. Կազմակերպությունը վարում է իր ենթակայության կացարաններում բնակվող շահառուների հաշվառման տեղեկատվական շտեմարան: Շահառուի ցանկությամբ, հաշվառումը կարող է կատարվել անանուն: Այդ դեպքում դրվում է որևէ պայմանանշան, կամ նշվում են շահառուի անվան, ազգանվան առաջին տառերը:

67. Կազմակերպությունը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած պետական մարմին է ներկայացնում շահառուներին կացարանով ապահովելու մասին տեղեկություն:

 

Ձև N 1

 

______________________________ -ի

(կազմակերպության անվանումը)

 

ղեկավար պարոն/տիկին _______________________________ին

(անունը, ազգանունը)

 

Դիմում

 

Խնդրում եմ ապահովել կացարանով` ընդհանուր տիպի օթևանում, հատուկ (մասնագիտացված) օթևանում, ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում, ճգնաժամային կենտրոնում (անհրաժեշտն ընդգծել)

__________________________________________________________________ ին

(որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձի անունը, հայրանունը,

ազգանունը)

_____________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և

երբ է տրված (առկայության դեպքում)

_____________________________________________________________________

                      անձնագիր առկա չէ [] (ընդգծել)

_____________________________________________________________________

(հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

առկա չէ նշվածներից և ոչ մեկը [] (ընդգծել)

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____ _________ ______ թ.

սեռը` արական [], իգական [] (նշել)

քաղաքացիությունը ___________________________________________________

_____________________________________________________________________

Հաշվառման հասցեն ____________________________________________________

_____________________________________________________________________

հաշվառման մեջ չգտնվելու դեպքում` վերջին կամ նախկին հաշվառման հասցեն,

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածք ունենալու կամ չունենալու հանգամանքը, դրա առկայության դեպքում` հասցեն և այնտեղ չբնակվելու պատճառը,

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում),

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

Դիմող`

_____________________________________________________________________

(որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի

ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ________ 202 թ.

 

.____________________________________________________________________.

|Լրացվում է դիմումատուի կողմից դիմումն անձամբ (կամ ներկայացուցչի     |

|կողմից) չլրացվելու դեպքում Դիմումատուն                              |

|________________________________________ պատճառով (նշվում է պատճառը)|

|չի կարողացել դիմումը լրացնել անձամբ, ուստի, դիմումում պահանջվող     |

|տվյալները լրացվել են ___________________________________ կողմից,    |

|    (դիմումը լրացնող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)           |

|ինչի համար ստորագրում եմ ____________________: _____ ________ 202 թ.|

.____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

     ___ _______ 202 թ.                            ________________

 

(կնքման վայրը)

______________________________________________________________________

             (կացարանով ապահովող կազմակերպության անվանումը)

 

(այսուհետ` կազմակերպություն), ի դեմս _________________________________

______________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ով գործում է_____________________________________________________ հիման վրա, մի կողմից, և (կանոնադրության կամ լիազորագրի)

____________________________________________________________________ ը

(կացարանով ապահովված շահառուի անունը, հայրանունը, ազգանունը)

 

(այսուհետ` շահառու) _________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)

____________________________________________________________________ ը

հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

I. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կազմակերպությունը, օրենսդրությանը համապատասխան, շահառուին ապահովում է կացարանով և տրամադրում անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ, իսկ շահառուն պարտավորվում է ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանել կազմակերպության ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները, բարեխիղճ և պատշաճ կերպով իրականացնել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները:

2. Կազմակերպությունը պարտավորվում է շահառուին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 4-րդ հավելվածով սահմանված ծառայությունները:

3. Կազմակերպությունն իրավունք ունի`

1) շահառուից պահանջելու` կատարել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները.

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով շահառուին դուրս գրելու ժամանակավոր օթևանից (դադարեցնելու կացարանով ապահովումը), այդ թվում, եթե`

ա. լրացել է կացարանով ապահովելու` օրենսդրությամբ սահմանված ժամկետը,

բ. շահառուն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն,

գ. շահառուն տեղավորվել է «Զբաղվածության մասին» օրենքով սահմանված հարմար աշխատանքի (այսուհետ` հարմար աշխատանք) և ձեռք է բերել ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորություն,

դ. օգտագործել է ալկոհոլ կամ թմրամիջոցներ, կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, կամ կրկին խախտել է ժամանակավոր օթևանի այլ կանոնները,

ե. քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ,

զ. տեղավորվել է ստացիոնար բժշկական հաստատությունում,

է. մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության համաձայն` հիվանդացել է Կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3) իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

4. Շահառուն պարտավոր է`

1) պահպանել ժամանակավոր օթևանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները.

2) ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում չօգտագործել ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.

3) ծխել միայն դրա համար նախատեսված հատուկ վայրերում.

4) անցնել բժշկական համապատասխան ստուգում, բժշկական համապատասխան հաստատություններում, ըստ անհրաժեշտության, ենթարկվել կլինիկալաբորատոր հետազոտությունների.

5) ժամանակավոր օթևանում բնակվելու ամբողջ ժամանակահատվածում կատարել կազմակերպության աշխատակազմի հանձնարարականները` կապված իր անձնական խնդիրների լուծման, սոցիալականացման, փաստաթղթերը ձևակերպելու, ներկայացնելու, ձեռք բերելու, օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպման, հաշմանդամությամբ պայմանավորված այլ խնդիրների հետ.

6) հնարավորության դեպքում` ինքնուրույն կամ կազմակերպության աշխատակազմի աջակցությամբ տեղավորվել հարմար աշխատանքի.

7) աշխատանքի տեղավորվելուց հետո մեկամսյա ժամկետում ինքնուրույն կամ կազմակերպության աջակցությամբ, իր միջոցների հաշվին վարձակալել բնակելի տարածք.

8) իր մասին կազմակերպությանը տրամադրել հավաստի տեղեկություններ.

9) կազմակերպությանը տեղեկացնել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելու, դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենսդրությամբ սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալու մասին.

10) դուրս գրվել ժամանակավոր օթևանից, եթե լրացել է դրանում բնակվելու` օրենսդրությամբ սահմանված ժամկետը կամ, եթե կան շուրջօրյա խնամքի կենտրոն կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարան ընդունվելու համար բավարար հիմքեր:

5. Շահառուն իրավունք ունի`

1) ստանալու օրենսդրությամբ և սույն համաձայնագրով նախատեսված` ժամանակավոր օթևանում տրամադրվող սոցիալական ծառայությունները.

2) ստանալու տեղեկություն կազմակերպության կողմից իրականացվող` իր վերասոցիալականացմանն ուղղված գործողությունների մասին.

3) իր գրավոր դիմումի համաձայն դուրս գրվելու ժամանակավոր օթևանից.

4) իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___ ______ 202_ թ.:

7. Սույն համաձայնագիրը, մինչև դրա գործողության ժամկետը լրանալը, կարող է վաղաժամկետ լուծվել`

1) կազմակերպության և շահառուի համաձայնությամբ` ժամանակավոր օթևանից անձի դուրսգրման դեպքում.

2) կազմակերպության կողմից միակողմանի կերպով` սույն համաձայնագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով սահմանված դեպքերում:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    _____________________________     ____________________________

     (կազմակերպության անվանումը)      (շահառուի անունը, ազգանունը)

    _____________________________     _____________________

             (հասցեն)                   (ստորագրությունը)

_____________________________

պետական գրանցման համարը

_____________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________

(ստորագրությունը)

 

(4-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

(4-րդ հավելվածը խմբագրվել է 03.11.2022 թիվ 1699-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա / որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(5-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

(6-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1069-Ն
Որոշում