040.0290.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«12» ապրիլի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 ապրիլի 2001 թվականի N 290
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
._________________________________________________________________________.
|«16.|Էնդոկրին հիվանդություններ|       ՀՀ մարզերը          |  «Արմենիա»   |
|    |                         |Երևանի  Կենտրոն, Նոր Նորք, |հանրապետական  |
|    |                         |Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, |բժշկական      |
|    |                         |Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, |կենտրոն       |
|    |                         |Նուբարաշեն թաղային         |              |
|    |                         |համայնքները                |              |
|    |                         |___________________________|______________|
|    |                         |Երևանի  Էրեբունի, Մալաթիա- | «Էրեբունի»   |
|    |                         |Սեբաստիա, Աջափնյակ,        |բժշկական      |
|    |                         |Շենգավիթ թաղային           |կենտրոն»:     |
|    |                         |համայնքները                |              |
._________________________________________________________________________.
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: