ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-52-Ո-179
2023թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերության «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի Գրասենյակը» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի Գրասենյակը, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի Գրասենյակը» բառերով,
i
2. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «և վարչական պալատների Գրասենյակ» բառերը փոխարինել «պալատի Գրասենյակ» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» պարբերությամբ.
«դ.1. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի Գրասենյակ.»,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 29
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 մայիսի 2023 թվական: