02.10.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-76-Ո-185
2021 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և հաշվի առնելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների պաշտոնավարումը սկսելու անհետաձգելիությունը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «զ» պարբերության «Հերացու փողոց 26/31 հասցեն» բառերից հետո լրացնել «, Ստեփանավանի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդան փողոց 53 հասցեն, Վայքի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8 հասցեն» բառերը,
i
2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «է» պարբերության «Աջափնյակ նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեն» բառերը փոխարինել «Աջափնյակ-1 նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեն, Աջափնյակ-2 նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեն, Քանաքեռ նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեն» բառերով,
i
3) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետի «թ» պարբերության «Աջափնյակ բաժին» բառերը փոխարինել «Աջափնյակ-1 բաժին ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում ծառայություն իրականացնող» բառերով,
i
4) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետը «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» պարբերությամբ.
«թ1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 բաժին ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում ծառայություն իրականացնող.»,
i
5) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 12-րդ ենթակետում «Աջափնյակ բաժին» բառերը փոխարինել «Աջափնյակ-1 բաժին» բառերով,
i
6) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «12.1»-ին ենթակետով.
«12.1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 բաժին.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 27
ք. Երևան
Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am) 2021 թվականի հոկտեմբերի 1-ին :