01.02.2027 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «դրական տարբերություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նշված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժինները:
Սույն բաժնի կիրառության իմաստով` տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող` Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը.»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) «Պետական տուրքի մասին» օրենքի 20.6-րդ հոդվածի համաձայն` բանկի կողմից վճարվող պետական տուրքի գծով ծախսերը:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 125-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «1.1-ին,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:».
3) 4-րդ մասում`
ա. 2-րդ կետը «3.1-ին» բառերից հետո լրացնել «, 3.2-րդ» բառերով,
բ. 3.1-ին կետը «տոկոս» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.2-րդ կետով սահմանված դեպքի» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2) բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով` 15 տոկոս.»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Սույն հոդվածի կիրառության իմաստով`» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով`» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույքաչափը:»:
i
Հոդված 6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:»:
i
Հոդված 7. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին» բառերով:
i
Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը «Շահաբաժինների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1 Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:
Սույն բաժնի կիրառության իմաստով` տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող` Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:»:
i
Հոդված 9. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկի կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտների,» բառերով:
i
Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:».
2) 6-րդ և 7-րդ մասերի «3-րդ և 3.1-ին» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-ին և 8-րդ» բառերով:
i
Հոդված 11. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «5-րդ կամ 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 7-րդ կամ 8-րդ» բառերով:
i
Հոդված 12. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:»:
i
Հոդված 13. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «9-րդ կամ 11-րդ» բառերը փոխարինել «9-րդ, 11-րդ կամ 12-րդ» բառերով:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:
4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-385-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2026 թվական: