Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 սեպտեմբերի 2024 թվականի N 73-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի.

i

1) նախաբանում ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի» բառերը և թվերը փոխարինել »»Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերի» բառերով և թվերով,

2) հավելված 1-ի.

ա. 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«8.1 «Մանկավարժական աշխատողի ատեստավորման ուղղությունն ընտրվում է նախարարի հրամանով հաստատված ուղղությամբ առավել շատ դասավանդող մոդուլների քանակով:»:

i

բ. 12-րդ կետից հանել «Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:» բառերը:

3) հավելված 2-րդի.

ա. 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«7.1. Հաստատությունում դասավանդող այն մանկավարժական աշխատողը, ով ունի գիտական կոչում կամ հանդիսանում է գործատուների ներկայացուցիչ և իր ծանրաբեռնվածությունը չի գերազանցում կես դրույքը, կարող է վերապատրաստմանը և ատեստավորմանը մասնակցել իր ցանկությամբ:»:

i

բ. 18-րդ կետի 2-րդ ենթակետի «գործունեության փորձ» բառերից հետո լրացնել «կամ տվյալ ուղղության ոլորտում 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը:

գ. 19-րդ կետի 3-րդ ենթակետում «7» թիվը փոխարինել «և» տառով:

i

դ. 30-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր` հետևյալ խմբագրությամբ.

i

«3) արդյունքներն ատեստավորման հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն:»:

i

ե. 33-րդ կետից հետո լրացնել նոր 33.1 և 33.2 կետերը` հետևյալ բովանդակությամբ.

«33.1 Նախարարությունն ատեստավորման վերջնական արդյունքները 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հաստատում է նախարարի հրամանով ու հրապարակում:

33.2 Ատեստավորման վերջնական արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:»:

զ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ բաժինը:

i

է. 40-րդ կետի «արդյունքը» բառից առաջ լրացնել «համակցված» բառը:

i

ը. 42-րդ կետից հետո լրացնել նոր 42.1 կետը` հետևյալ բովանդակությամբ.

i

«42.1 Դրույքաչափը հաշվարկվում է նախարարի հրամանով հաստատված ուղղության ոլորտին առնչվող և մանկավարժական աշխատողի կողմից դասավանդվող մոդուլների ժամաքանակների հանրագումարի հաշվարկով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

9/20/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
20.09.2024
N 73-Ն
Հրաման