Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՐՏԱՀԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ...

 

 

040.0349.120403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2003 թվականի N 349-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թվականների ձմռան երկարատև ցրտահարությունների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված ծանր իրավիճակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թվականների ցրտահարությունների հետևանքների հաղթահարման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թվականների ցրտահարությունների հետևանքների մեղմացման ու պատճառված վնասների վերացման միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                        գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Դ. Լոքյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի

                        նախագահի տեղակալ)

    Վ. Այվազյան       - ՀՀ բնապահպանության նախարար

    Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

    Վ. Մովսիսյան      - ՀՀ վարչապետի խորհրդական

    Գ. Մարտիրոսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահ

    Ս. Ավետիսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Գ. Անանյան        - ՀՀ վիճակագրության պետական  խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

    Ա. Ալավերդյան     - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական

                        ծառայության պետի տեղակալ

    Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Հարոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետ

    Խ. Վարդանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

                        և տեղական ինքնակառավարման վարչության պետ

    Գ. Պետրոսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության

                        պետ

(կազմը փոփ. 10.07.03 թիվ 848-Ա որոշում)

 

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` տասնօրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնել իրենց մարզերում ցրտահարությունների հետևանքով առավել տուժած համայնքների` այգետարածքներում ցրտահարությունների հետևանքների վերացմանն ուղղվող ներքին ռեզերվների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ վարել բանակցություններ և մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձևերը և չափերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ 2002-2003 թվականների ցրտահարությունների հետևանքների մեղմացման միջոցառումների իրականացման հնարավոր ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` քննության առնել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի հաշվին` բնական աղետների հետևանքով տուժած գյուղատնտեսական արտադրողներին աջակցելու և 2002-2003 թվականների ցրտահարությունների հետևանքների մեղմացման ու պատճառված վնասների վերացման միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` աջակցել միջգերատեսչական հանձնաժողովին միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների կառավարություններին Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թվականների ցրտահարությունների հետևանքների ու պատճառված վնասների մասին տեղեկացնելու, ինչպես նաև նրանց` սույն որոշումն ու միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը տրամադրելու գործում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 349-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՁՄԵՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՑՐՏԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՑՐՏԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում, պայմանավորված ընթացիկ ձմռան աննախադեպ ցածր ջերմաստիճաններով, ստեղծվել է արտակարգ ծանր վիճակ: 2002-2003 թթ. ձմռան տևական ցրտերը հանգեցրել են խաղողի վազերի, պտղատու որոշ տեսակների ցրտահարման, վնասվել են նաև պտղատու տեսակների տնկիները, պահեստավորված բուսաբուծական մթերքների և կարտոֆիլի տնկանյութի զգալի մասը:

Ներկա դրությամբ ցրտահարությունների պատճառած վնասների հետևանքով սպասվող բերքի և այլ կորուստները գնահատվել են շուրջ 14901 մլն դրամ: Եթե հաշվի առնվի նաև հետագա տարիներին բազմամյա տնկարկների բերքատվության հնարավոր կորուստները, ապա ցրտահարությունների պատճառած իրական վնասներն առավել մեծ կլինեն:

Ստեղծված իրավիճակը պահանջում է անհետաձգելի միջոցառումների իրականացում, որոնք նպատակաուղղված կլինեն ցրտահարությունների հետևանքների մեղմացմանը: Վերջինիս իրականացմանն էլ ուղղվում է սույն ծրագիրը:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՁՄԵՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքում 2002 թ. դեկտեմբերի երկրորդ կեսն աչքի է ընկել աննախադեպ խիստ սառնամանիքներով:

Հյուսիս-արևմուտքից (Սկանդինավիայից և Ռուսաստանի եվրոպական մասից) երկու անգամ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով օդի ամսական միջին ջերմաստիճանը լեռնային շրջաններում նորմայից ցածր է եղել 2-4օ C-ով, մնացած տարածաշրջաններում` 5-7օ C-ով (Արարատում` 8օ, Աշոցքում` 10 աստիճան):

Հարավից ներխուժած հոսանքների հետևանքով հանրապետության ամբողջ տարածքում դիտվեցին առատ տեղումներ: Ձյան ծածկոցի բարձրությունը ցածրադիր գոտիներում կազմել է 10-15, նախալեռնային գոտիներում` 20-35, իսկ լեռնային գոտիներում` 45-50 սմ:

Ցուրտ օդի առաջին ներթափանցման (դեկտեմբերի 14) հետևանքով Արարատյան դաշտում 2-3 օրվա ընթացքում նվազագույն ջերմաստիճաններն օդում հասան -16-18օC երկրորդի դեպքում (դեկտեմբերի 28-29)` մինչև -27-32օ C, իսկ ձյան մակերևույթին մինչև -35օ C:

Արարատյան դաշտում դաժան սառնամանիքները պայմանավորված էին նաև շրջադասության (ինվերսիայի) հզոր շերտով, որն այդ շրջանում ձևավորվել էր դեկտեմբերի 22-23-ին և օրեցօր առավել հզորանում էր: Արարատյան դաշտում խաղողի և պտղատու տեսակների համար օդում վտանգավոր ցրտեր նկատվել են 7 օր տևողությամբ (դեկտեմբերի 23, 24, 26, 27, 28, 29 և 30-ին), իսկ ձյան մակերևույթին` 9 օր (դեկտեմբերի 22-30-ը): Նշված ժամանակաշրջանում -16օC ցածր ցրտերի տևողությունը Արարատյան դաշտում կազմել է 56-122 ժամ:

Ջերմաստիճանների նման ուժեղ անկումը (13-22օ C) չափազանց վտանգավոր է բազմամյա տնկարկների և վատ թփակալված աշնանացանների համար:

Վերջին 10-12 տարվա ընթացքում ձմռանը հանրապետության այգեգործական տարածաշրջաններում տևական և սաստիկ սառնամանիքներ չեն եղել: Վերջինս և խաղողի հումքի իրացման որոշ դժվարությունները, վերամշակողների կողմից մթերման ցածր գները, հանգեցրել են այգեգործների շահագրգռվածության ժամանակավոր թուլացման, որի պատճառով էլ կրճատվել են այգեթաղի տարածքները: Արդյունքում 2002 թ. աշնանը ցրտահարության վտանգ ներկայացնող տարածքներում այգեթաղ է կատարվել 20-30 տոկոսի սահմաններում:

2002 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին հանրապետության տարածքում ձևավորված սաստիկ և տևական սառնամանիքն զգալի վնասներ է պատճառել ոչ միայն խաղողի չթաղված այգիներին, այլ նաև դեղձենու, ծիրանենու, կեռասենու, ընկուզենու, նշենու, թզենու, նռնենու և մասամբ տանձենու, խնձորենու, սալորենու տնկարկներին: Ցրտահարությունների ազդեցությունը բազմամյա տնկարկների տարածքների զգալի մասում մեծ է եղել նաև մշակութային և բույսերի պաշտպանության միջոցառումների կիրառման ցածր մակարդակի պատճառով:

Ցածր ջերմաստիճանների հետևանքով վնասվել են նաև պտղատու տեսակների տնկանյութը, պահպանության դրված բուսաբուծական մթերքների ու կարտոֆիլի տնկանյութի զգալի մասը:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՑՐՏԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

 

Հանրապետության մարզերում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ 2002-2003 թթ. ձմռան սառնամանիքների պատճառած վնասները մեծ են և բնութագրվում են հետևյալ տվյալներով:

Հանրապետության 12.4 հազար հեկտար խաղողի բերքատու այգիներից շուրջ 11.0 հազար հեկտարը (Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում) սառնամանիքների պատճառով ուժեղ վնասվել են, որը կազմում է 70-75 տոկոս: Առավել վնասվել են սեղանի և տեխնիկական սովորական սորտերի (Մսխալի, Մասիս, Շահումյանի, Դեղին Երևանի, Վարդագույն Երևանի, Թայիֆի Վարդագույն, Սև Քիշմիշ, Փարվանա, Ռքածիթելի, Սապերավի, Տիգրանի և այլն) կենտրոնական և փոխարինող բողբոջները, միամյա մատերի հյուսվածքները: Ցրտադիմացկուն սորտերի (Բուրմունք, Ներկառատ, Չարենցի, Մեղրաբույր, Արտագերս) կենտրոնական բողբոջների վնասվածությունը մեծ է (60-90 տոկոս), փոխարինող բողբոջները` համեմատաբար քիչ (40-70 տոկոս): Այս սորտերն աչքի են ընկնում փոխարինող բողբոջներից և բճաշվերից բերքի վերականգնման բարձր ունակությամբ:

Համեմատաբար քիչ են տուժել բարձրադիր, թեք հարավային դիրքադրությամբ տեղամասերում տեղաբաշխված այգիների (40-50 տոկոս):

Ըստ գնահատականների` խաղողի բերքի 2003 թ. հնարավոր կորուստը հասնում է շուրջ 73.0 հազար տոննայի, որն արժեքային արտահայտությամբ կկազմի 9168.9 մլն դրամ (աղյուսակ N 1):

Մինչև այժմ կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պտղատեսակներից սառնամանիքներից առավել վնասվել են դեղձենին, ծիրանենին, կեռասենին, ընկուզենին, նռնենին, թզենին, արևելյան խուրման, համեմատաբար քիչ` տանձենին, խնձորենին և սալորենին:

Ցրտահարությունների չափն ու նյութը, կախված տեղի բնակլիմայական պայմաններից, պտղատու տեսակների, սորտերի և դրանց մշակութային առանձնահատկություններից, տարբեր է: Վնասվել են բողբոջները, նույնիսկ միամյա և երկամյա ճյուղերի կեղևը: Այսպես, դեղձենու, ծիրանենու և կեռասենու բերքի կորուստը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի ցածրադիր հողակտորներում կազմում է 70-90 տոկոս, այն համեմատաբար պակաս է բարձրադիր, պաշտպանված հողակտորներում (աղյուսակներ NN 2-ա, 2-բ, 2-գ):

Նախնական գնահատականներով 2003 թ. համար պտղի բերքի կորուստը հաշվարկվել է 41.9 հազար տոննա կամ արժեքային արտահայտությամբ` 5732.2 մլն դրամ (աղյուսակ N 2):

Ցրտերից վնասվել են նաև պտղատու տեսակների տնկանյութը, բնակչության մոտ պահպանության դրված բուսաբուծական մթերքներն ու կարտոֆիլի տնկանյութի մի մասը:

Այսպիսով 2002 թ. դեկտեմբերյան սառնամանիքների հետևանքով լուրջ կորուստներ կկրեն հանրապետության գյուղատնտեսության բնագավառն ու վերամշակող ընկերությունները: Կտրուկ կկրճատվեն խաղողի ու պտղի արտադրության ծավալները: Ստեղծված իրավիճակում անհետաձգելի լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում կծառանան տնտեսական ու սոցիալական լուրջ հիմնախնդիրներ, որոնք հղի են անցանկալի հետևանքներով: ՈՒղղակի կորուստները միայն 2003 թ. կտրվածքով կկազմեն շուրջ 14,9 մլրդ դրամ:

Հանրապետության այգեգործությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները, զրկված լինելով շրջանառու միջոցների համալրման հնարավորությունից, ի վիճակի չեն լինի լուծելու արտակարգ իրավիճակի հետ կապված լրացուցիչ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման և արտադրական գործընթացների կազմակերպման խնդիրները:

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹԹ. ՁՄՌԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՑՐՏԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում առաջացած բարդ իրավիճակում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ առաջնահերթ միջոցառումները`

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ-ի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի, գիտական կենտրոնների և մարզերի փորձառու մասնագետների միջոցով, ելնելով ցրտահարությունների բնույթից և տարածաշրջանների առանձնահատկություններից, կազմակերպել մարզային գիտաարտադրական սեմինարներ, ինչպես նաև ցրտահարված տնկարկների արագ վերականգնման և առաջիկա տարիների հավանական կորուստների հնարավոր կրճատման վերաբերյալ գործնական ուղեցույցների ու ցուցումների տպագրումն ու տարածումը:

2. Ցրտահարված այգիների արագ վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներն են` այգիների պարարտացումը, լրացուցիչ ոռոգումների կազմակերպումը, ագրոտեխնիկայով պահանջվող մշակության աշխատանքների անվերապահ կատարումը:

Այդ միջոցառումներն իրականացնելու համար վնասված այգիների սեփականատերերին, պահանջվող նյութատեխնիկական միջոցներ (պարարտանյութեր, սերմացուներ, թունանյութեր, վառելիք և քսանյութեր) ձեռք բերելու համար, անհրաժեշտ է միջնաժամկետ վարկավորում:

3. Ցրտահարությունների հետևանքով ամբողջապես վնասված և վերականգնման ոչ ենթակա պտղի և խաղողի այգիներում տնկումներ իրականացնելու և նոսրությունը վերացնելու նպատակով գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ է 350 հազար հատ պտղի տնկիներ և 3.0 մլն հատ խաղողի արմատակալներ:

4. Ցրտահարության պատճառած վնասները մասամբ փոխհատուցելու և աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների հետագա կենսագործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ցրտահարված այգիների միջշարքային տարածություններում ցանքի իրականացում, որի համար կպահանջվի 2000 տոննա «Բ» դասի կարտոֆիլի տնկանյութ և 1500 կգ բանջարաբոստանային մշակաբույսերի (լոլիկ, վարունգ, կաղամբ, պղպեղ, ծաղկակաղամբ) սերմացուներ:

5. Վաղ գարնանը և ամբողջ վեգետացիայի ընթացքում ցրտահարված այգիներն արագ վերականգնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ինչպես ագրոտեխնիկայով պահանջվող, այնպես էլ լրացուցիչ քանակությամբ ոռոգման ջրով:

6. Առաջարկել ՀՀ կառավարությանը, հնարավորության դեպքում, պահուստային ֆոնդից միջոցներ տրամադրել ցրտահարությունների հետևանքների մեղմացմանն ուղղված ռեսուրսներ ձեռք բերելու և վնասված տնտեսություններին տրամադրելու համար:

7. Անհետաձգելի միջոցառումների իրականացման համար պահանջվող ռեսուրսներ ձևավորելու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան երկրներին` համապատասխան աջակցություն ստանալու ակնկալիքով:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

Անհետաձգելի միջոցառումների իրականացման համար առաջնահերթ պահանջվող լրացուցիչ ռեսուրսները 2003 թ. համար հաշվարկվել է 4774.0 մլն դրամ, որը հիմնականում նպատակաուղղվելու է պարարտանյութերի, թունանյութերի, ոռոգման ջրի լրացուցիչ քանակների ապահովմանն ու կազմակերպական միջոցառումներին: Հաշվարկների արդյունքները ներկայացված են NN 3 և 4 աղյուսակներում:

Ցրտահարության հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու, ներքին և արտաքին աջակցությամբ տրամադրված ռեսուրսները նպատակային օգտագործելու և աշխատանքների թափանցիկությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ սոցիալական ապահովության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալի, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետարանների, դոնոր երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը և համակարգվածությունն ապահովելու համար տարածաշրջանային և համայնքային կտրվածքով կձևավորվեն հանձնախմբեր:

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Խաղողի   |2003թ.      |Բերքի   |2003թ.   |Բերքի   |Վնասը |

|               |այգիների |սպասվող     |կորուստը|սպասվող  |կորուստը|(մլն  |

|               |բերքատու |բերքը մինչև |(տոկոս) |բերքը    |(տոկոս) |դրամ) |

|               |տարածու- |ցրտահարու-  |        |ցրտահարու|        |      |

|               |թյունը առ|թյունը      |        |թյունից  |        |      |

|               |01.01.   |(վերջին 5   |        |հետո     |        |      |

|               |2003թ.   |տարվա միջին |        |(տոննա)  |        |      |

|               |(հա)     |բերքատվու-  |        |         |        |      |

|               |         |թյան ցուցա- |        |         |        |      |

|               |         |նիշներով)   |        |         |        |      |

|               |         |(տոննա)     |        |         |        |      |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արագածոտն      |1336     |3000        |70*     |900      |2100*   |262,5 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արարատ         |3291     |39000       |80      |7800     |31200   |3900,0|

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արմավիր        |4818     |45500       |75      |11500    |34000   |4250,0|

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Գեղարքունիք    |   -     |    -       |  -     |   -     |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Լոռի           |68       |200         |  -     |200      |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Կոտայք         |533      |700         |70      |210      |490     |61,3  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Շիրակ          |   -     |    -       |  -     |   -     |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Սյունիք        |117      |600         |25      |450      |150     |18,8  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Վայոց ձոր      |582      |3000        |60      |1200     |1800    |270,0 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Տավուշ         |1183     |6000        |25      |4500     |1500    |187,5 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Երևան          |506      |2500        |70      |750      |1750    |218,8 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Ընդամենը ՀՀ-ում|12434    |100500      |72.6    |27510    |72990   |9168,9|

._________________________________________________________________________.

* Վնասի չափի տոկոսները միջինացված են:

** Կորուստներն արտահայտող թվերն ամբողջացվել են:

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Պտղատու  |2003թ.      |Բերքի   |2003թ.   |Բերքի   |Վնասը |

|               |այգիների |սպասվող     |կորուստը|սպասվող  |կորուստը|(մլն  |

|               |բերքատու |բերքը մինչև |(տոկոս) |բերքը    |(տոկոս) |դրամ) |

|               |տարածու- |ցրտահարու-  |        |ցրտահարու|        |      |

|               |թյունը առ|թյունը      |        |թյունից  |        |      |

|               |01.01.   |(վերջին 5   |        |հետո     |        |      |

|               |2003թ.   |տարվա միջին |        |(տոննա)  |        |      |

|               |(հա)     |բերքատվու-  |        |         |        |      |

|               |         |թյան ցուցա- |        |         |        |      |

|               |         |նիշներով)   |        |         |        |      |

|               |         |(տոննա)     |        |         |        |      |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արագածոտն      |3013     |17000       |19.6    |13660    |3340    |459,2 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արարատ         |3094     |22000       |62.7    |8200     |13800   |1691,1|

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արմավիր        |3352     |25400       |60.9    |9930     |15470   |1892,8|

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Գեղարքունիք    |1210     |4000        |  -     |4000     |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Լոռի           |1484     |4220        |6.0     |3965     |255     |30,6  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Կոտայք         |2952     |10000       |27.6    |7240     |2760    |369,9 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Շիրակ          |272      |1350        |  -     |1350     |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Սյունիք        |2576     |8100        |30.8    |5605     |2495    |780,7 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Վայոց ձոր      |1109     |4080        |60.8    |1630     |2450    |319,5 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Տավուշ         |883      |2050        |16.5    |1711     |339     |65,1  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Երևան          |766      |1950        |50.8    |960      |990     |123,3 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Ընդամենը ՀՀ-ում|20711    |100150      |41.8    |58251    |41899   |5732,2|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2-ա

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԻՐԱՆԵՆՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Ծիրանենու|2003թ.      |Բերքի   |2003թ.   |Բերքի   |Վնասը |

|               |բերքատու |սպասվող     |կորուստը|սպասվող  |կորուստը|(մլն  |

|               |տարածու- |բերքը մինչև |(տոկոս) |բերքը    |(տոկոս) |դրամ) |

|               |թյունը առ|ցրտահարու-  |        |ցրտահարու|        |      |

|               |01.01.   |թյունը      |        |թյունից  |        |      |

|               |2003թ.   |(վերջին 5   |        |հետո     |        |      |

|               |(օպերա-  |տարվա միջին |        |(տոննա)  |        |      |

|               |տիվ) (հա)|բերքատվու-  |        |         |        |      |

|               |         |թյան ցուցա- |        |         |        |      |

|               |         |նիշներով)   |        |         |        |      |

|               |         |(տոննա)     |        |         |        |      |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արագածոտն      |370      |2220        |15      |1885     |335     |40,2  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արարատ         |1200     |8280        |80      |1655     |6625    |795,0 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արմավիր        |1100     |7700        |70      |2310     |5390    |646,8 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Գեղարքունիք    |   -     |     -      |  -     |    -    |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Լոռի           |20       |55          |10      |50       |5       |0,6   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Կոտայք         |260      |835         |60      |335      |500     |60,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Շիրակ          |    -    |     -      |   -    |   -     |  -     |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Սյունիք        |20       |60          |10      |54       |6       |0,7   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Վայոց ձոր      |232      |500         |80      |100      |400     |48,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Տավուշ         |5        |12          |   -    |12       |   -    |   -  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Երևան          |295      |750         |70      |225      |525     |63,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Ընդամենը ՀՀ-ում|3502     |20412       |67.5    |6626     |13786   |1654,3|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2-բ

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԵՂՁԵՆՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Դեղձենու |2003թ.      |Բերքի   |2003թ.   |Բերքի   |Վնասը |

|               |բերքատու |սպասվող     |կորուստը|սպասվող  |կորուստը|(մլն  |

|               |տարածու- |բերքը մինչև |(տոկոս) |բերքը    |(տոկոս) |դրամ) |

|               |թյունը առ|ցրտահարու-  |        |ցրտահարու|        |      |

|               |01.01.   |թյունը      |        |թյունից  |        |      |

|               |2003թ.   |(վերջին 5   |        |հետո     |        |      |

|               |(օպերա-  |տարվա միջին |        |(տոննա)  |        |      |

|               |տիվ) (հա)|բերքատվու-  |        |         |        |      |

|               |         |թյան ցուցա- |        |         |        |      |

|               |         |նիշներով)   |        |         |        |      |

|               |         |(տոննա)     |        |         |        |      |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արագածոտն      |321      |1926        |20      |1541     |385     |46,2  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արարատ         |918      |6897        |90      |690      |6207    |744,8 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արմավիր        |950      |7600        |80      |1520     |6080    |729,6 |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Գեղարքունիք    |   -     |     -      |  -     |    -    |  -     |0     |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Լոռի           |122      |490         |10      |440      |50      |6,0   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Կոտայք         |60       |240         |60      |96       |144     |17,3  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Շիրակ          |    -    |     -      |   -    |   -     |  -     |0     |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Սյունիք        |205      |895         |10      |805      |90      |10,8  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Վայոց ձոր      |60       |40          |80      |8        |32      |3,8   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Տավուշ         |205      |615         |10      |555      |60      |7,2   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Երևան          |142      |397         |80      |80       |317     |38,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Ընդամենը ՀՀ-ում|2983     |19100       |70      |5735     |13365   |1603,7|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2-գ

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՌԱՍԵՆՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Մարզի անվանումը|Կեռասենու|2003թ.      |Բերքի   |2003թ.   |Բերքի   |Վնասը |

|               |բերքատու |սպասվող     |կորուստը|սպասվող  |կորուստը|(մլն  |

|               |տարածու- |բերքը մինչև |(տոկոս) |բերքը    |(տոկոս) |դրամ) |

|               |թյունը առ|ցրտահարու-  |        |ցրտահարու|        |      |

|               |01.01.   |թյունը      |        |թյունից  |        |      |

|               |2003թ.   |(վերջին 5   |        |հետո     |        |      |

|               |(օպերա-  |տարվա միջին |        |(տոննա)  |        |      |

|               |տիվ) (հա)|բերքատվու-  |        |         |        |      |

|               |         |թյան ցուցա- |        |         |        |      |

|               |         |նիշներով)   |        |         |        |      |

|               |         |(տոննա)     |        |         |        |      |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արագածոտն      |45       |200         |20      |160      |40      |10,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արարատ         |75       |300         |90      |30       |270     |67,5  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Արմավիր        |85       |350         |80      |70       |280     |70,0  |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Գեղարքունիք    |   -     |     -      |  -     |    -    |  -     |  -   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Լոռի           |3        |10          |  -     |10       |  -     |  -   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Կոտայք         |14       |50          |60      |20       |30      |7,5   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Շիրակ          |    -    |     -      |   -    |   -     |  -     | -    |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Սյունիք        |12       |50          |10      |45       |5       |1,3   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Վայոց ձոր      |8        |40          |80      |8        |32      |8,0   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Տավուշ         |10       |35          |   -    |35       |   -    |  -   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Երևան          |12       |45          |80      |10       |35      |8,7   |

|_______________|_________|____________|________|_________|________|______|

|Ընդամենը ՀՀ-ում|264      |1080        |64      |388      |692     |173,0 |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|                     |Չափի     |    Խաղող    |   Պտուղ     |  Ընդամենը   |

|                     |միավորը  |_____________|_____________|_____________|

|                     |         |քանակը|արժեքը|քանակը|արժեքը|քանակը|արժեքը|

|                     |         |      |(մլն. |      |(մլն. |      |(մլն. |

|                     |         |      | դր)  |      | դր)  |      |դր)   |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Պարարտանյութեր այդ   |տոննա    |8100  |433,0 |8200  |441   |16300 |874.0 |

|թվում`               |         |      |      |      |      |      |      |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|ամոնիումային սելիտրա |տոննա    |2600  |208,0 |2700  |216   |5300  |424.0 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Կրկնակի սուպերֆոսֆատ |տոննա    |3000  |150,0 |3000  |150   |6000  |300.0 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Կալիումական աղ       |տոննա    |2500  |75,0  |2500  |75    |5000  |150.0 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Թունանյութեր         |տոննա    |26.0  |167.8 |20.0  |2134.8|46    |2302.6|

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Վառելիք և  քսանյութեր|հազար լ  |623   |99.7  |495   |79.2  |1118  |178,9 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Ոռոգման ջուր         |հազար մ3 |16020 |112.1 |16200 |113,4 |32220 |225.5 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Տնկանյութ            |մլն. հատ |3.0   |600.0 |0.35  |122.5 |3.35  |722.5 |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Ցրտահարված այգիների  |         |      |      |      |      |      |30.0  |

|արագ վերականգնման    |         |      |      |      |      |      |      |

|համար մասնագիտական   |         |      |      |      |      |      |      |

|խորհրդատվության      |         |      |      |      |      |      |      |

|կազմակերպում,        |         |      |      |      |      |      |      |

|մեծաքանակ            |         |      |      |      |      |      |      |

|բուկլետների,         |         |      |      |      |      |      |      |

|տեղեկատվական         |         |      |      |      |      |      |      |

|թերթիկների,          |         |      |      |      |      |      |      |

|պլակատների           |         |      |      |      |      |      |      |

|հրատարակում:         |         |      |      |      |      |      |      |

|Հեռուստահաղորդումների|         |      |      |      |      |      |      |

|կազմակերպում         |         |      |      |      |      |      |      |

|_____________________|_________|______|______|______|______|______|______|

|Ընդամենը             |         |      |      |      |      |      |4333.5|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ M 4

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

.______________________________________________________________________.

|         Անվանումը           |Չափի   |Միավորի|Պահանջվող    |Արժեքը    |

|                             |միավորը|արժեքը |քանակությունը|(մլն դրամ)|

|                             |       |(դրամ) |             |          |

|_____________________________|_______|_______|_____________|__________|

|Կարտոֆիլի տնկանյութ` «Բ» դասի|տոննա  |200000 |2000         |400.0     |

|_____________________________|_______|_______|_____________|__________|

|Բանջարաբոստանային            |կգ     |27000  |1500         |40.5      |

|մշակաբույսերի սերմացու       |       |       |             |          |

|_____________________________|_______|_______|_____________|__________|

|Ընդամենը                     |       |       |             |440.5     |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2003
N 349-Ա
Որոշում