040.1323.041103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1323-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1486-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի նախօրոք հայտնի գնորդ Վանուշ Թորոսյանը չի կնքել մասնավորեցման պայմանագիր և 2003 թվականի օգոստոսի 30-ին վախճանվել է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 434-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1486-Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության անունից պնդել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում վերաքննության կարգով քննվող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության` ընդդեմ «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության և Ամատոն կորպորացիայի փոխառության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքացիական գործով ներկայացված հայցը` ընկերության վրա անհիմն ձևակերպված 7,3 մլրդ դրամ փոխառության պարտքը վերացնելու նպատակով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ