Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 505-Ն ...

 

 

040.0212.150305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2005 թվականի N 212-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 505-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 505-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Լիազորված մարմնի ներկայացուցիչն իրավասու է ներկա գտնվելու ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողություններին: Մաքսատունը ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողությունների կատարման վայրի և նախատեսվող ժամանակի մասին նախօրոք տեղեկացնում է լիազորված մարմնին:

Ներմուծված ալմաստների մաքսային սահմանով բացթողումն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից հավաստագրի կտրոնի հեռացման և հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքը դրված լինելու դեպքում: Հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքի առկայությունը հավաստում է լիազոր մարմնի կողմից հավաստագրի կտրոնը հեռացված լինելու փաստը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2005
N 212-Ն
Որոշում