040.0290.240797
«ՎԱՎԵՐՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 1997 թ. թիվ 290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» թիվ 124 որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ:
«Առողջապահության բնագավառում օգտագործվող կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) ցանկը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 24-ից: