040.1269.150906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2006 թվականի N 1269-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ԵՎ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 464-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին ու «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 24 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 5 հավելվածում`
ա) «II. Փոքր և միջին ձեռնարկատիրություն» բաժնի 3-րդ կետը «մեկնարկում» բառից հետո լրացնել «ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով» բառերով.
բ) «VI. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, նույն կետի «ա» և «գ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ «բ» ենթակետի 3-րդ սյունակը` «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, 4-րդ կետի 3-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 3-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 3-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով, իսկ 5-րդ կետի 3-րդ սյունակում «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով.
գ) «VIII. Բնապահպանություն» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համալիր ձկնաբուծական գործարանի վերազինում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդնում` նախկին «Լիճք» ձկնաբուծական գործարանի հիման վրա (նախնական տնտեսական իրատեսության գնահատման հիման վրա)»:
i
3. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նույն որոշմամբ նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի «I. Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 3-րդ կետի 5-րդ սյունակից հանել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը, «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերի 5-րդ սյունակները լրացնել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերով, «է» ենթակետի 5-րդ սյունակը լրացնել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով և 4-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» բառերը փոխարինել «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի օգոստոսի 24-ի
N 1269-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խ |Ենթա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը |
|ու|խում|դասակարգման խմբերի և ենթախմբերի, |(նվազեցումները նշված են |
|մ |բը |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,|բացասական, իսկ |
|բ | |ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |ավելացումները` դրական |
|ը | |իրականացնող մարմինների անվանումները |նշանով) |
| | | |___________________________|
| | | | ինն ամիս | տարի |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |ՀՀ Տավուշի մարզ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |

|05| |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| |05 |Պոլիկլինիկաների, հեռավոր համայնքների | | |
| | |ամբուլատորիաների, բուժկետերի` առաջին | | |
| | |օգնության պարագաներով ապահովում, | | |
| | |նրանց շենքային պայմանների ապահովում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Դեղորայք և վիրակապային ծախսեր |-1200.0 |-2000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |1. Լուսահովտի բուժկետի հիմնանորոգում |600.0 |1000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Նախագծահետազոտական ծախսեր |100.0 |100.0 |

| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |500.0 |900.0 |

| | |2. Զորականի բուժկետի հիմնանորոգում |600.0 |1000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Նախագծահետազոտական ծախսեր |100.0 |100.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |500.0 |900.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
|08| |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| |04 |1. Մարզում խմելու ջրի, կոյուղու և | | |
| | |ջրահեռացման համակարգերի բարելավում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Դեբեդավանի ջրանցքի հիմնանորոգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-6000.0 |-10000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Ձեռնարկություններին և |6000.0 |10000.0 |
| | |կազմակերպություններին տրվող սուբսիդիա| | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Բագրատաշենի խմելու ջրի համակարգի | | |
| | |բարելավում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-4200.0 |-7000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |4200.0 |7000.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Սարիգյուղի ջրահեռացման համակարգի | | |
| | |բարելավում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-3600.0 |-6000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |3600.0 |6000.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
|10| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ | | |
| | |ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| |07 |Ոռոգման համակարգերի վերականգնում և | | |
| | |զարգացում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |1. Խաշթառակի ջրանցքի գլխամասային | | |
| | |կառույցի վերանորոգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-1500.0 |-2500.0 |

| | |Ձեռնարկություններին և |1500.0 | 2500.0 |
| | |կազմակերպություններին տրվող սուբսիդիա| | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |2. Այգեհովտի պոմպակայանին մոտեցնող | | |
| | |ջրանցքի վերանորոգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-8400.0 |-14000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Ձեռնարկություններին և |8400.0 |14000.0 |
| | |կազմակերպություններին տրվող սուբսիդիա| | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |3. Ակնաղբյուր-Լուսաձորին մոտեցնող | | |
| | |ջրանցքի վերանորոգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-4500.0 |-7500.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Ձեռնարկություններին և |4500.0 |7500.0 |
| | |կազմակերպություններին տրվող սուբսիդիա| | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
|12| |ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| |07 |Մարզի համայնքային (քաղաքային) | | |
| | |ենթակայության ճանապարհների | | |
| | |վերականգնում, կանաչապատում և | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |այդ թվում` | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Սևքարի համայնքային ճանապարհների | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-2400.0 |-4000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |2400.0 |4000.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Չինարի համայնքի ճանապարհների | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-1800.0 |-3000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |1800.0 |3000.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Հովքի համայնքի ճանապարհների | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-1500.0 |-2500.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |1500.0 |2500.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Լուսահովտի համայնքի ճանապարհների | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-900.0 |-1500.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |900.0 |1500.0 |
| | |բյուջեներին տրվող նպատակային | | |
| | |հատկացումներ` սուբվենցիաներ | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Աղավնավանքի համայնքի ճանապարհների | | |
| | |բարեկարգում | | |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Կապիտալ նորոգումների ծախսեր |-1200.0 |-2000.0 |
|__|____|_____________________________________|_____________|_____________|
| | |Պետական բյուջեից համայնքային |1200.0 |2000.0 |