040.0653.130607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2007 թվականի N 653-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 3 ավտոմեքենան` համաձայն հավելվածի:
i
2. Որպես նվիրատվություն ընդունած մեքենաներից 1997 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` V0201082, թափք` 0060158) նվիրել «Նաիրի» բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպությանը, 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056973, թափք` 1663246) նվիրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056963, թափք` 1663189) նվիրել «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությանը:
(2-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1311-Ա որոշում)
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կնքել սույն որոշումից բխող անհրաժեշտ պայմանագրերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 31-ի
N 653-Ա որոշման
ՑԱՆԿ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
._______________________________________________________.
|NN |Տրանսպորտային|Գրանցման |Թողարկման|Շարժիչը |Թափքը |
|ը/կ|միջոցի տեսակը|համարանիշը|տարեթիվը | | |
|___|_____________|__________|_________|________|_______|
|1. |Ավտոմեքենա |603 ՍԼ 62 |1997թ. |V0201082|0060158|
| |«ԳԱԶ-3102» | | | | |
|___|_____________|__________|_________|________|_______|
|2. |Ավտոմեքենա |284 ՍԼ 62 |2002թ. |7056973 |1663246|
| |«ՎԱԶ-21213» | | | | |
|___|_____________|__________|_________|________|_______|
|3. |Ավտոմեքենա |283 ՍԼ 62 |2002թ. |7056963 |1663189|
| |«ՎԱԶ-21213» | | | | |
._______________________________________________________.