Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՐԱԿՇԻՆ» ՊՁ-Ի, «ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԻՐԵՐԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻՐԱԿՇԻՆ» ՊՁ-Ի, «ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ- ...

 

 

040.0145.050398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1998 թ. թիվ 145

 

«ՇԻՐԱԿՇԻՆ» ՊՁ-Ի, «ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի, «ԳՅՈՒՄՐԻԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊՁ-Ի ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Շիրակշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մարզահամալիրը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը մարզական կենտրոնին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Ախուրյանի գյուղշինտրեստի «Երկաթբետոնե իրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել վարչական մասնաշենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրելու համար:

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Լենինական» հյուրանոցը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը քաղաքային և սոցիալական ապահովության ծառայություններին տրամադրելու համար:

(3-րդ կետը փոփ. 11.11.98 թիվ 698 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 261 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (Գարեգին Նժդեհի 12 ա) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը Գյումրիի թիվ 2 դպրոցին տրամադրելու համար»:

Այդ կապակցությամբ որոշման 3-15-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-16-րդ կետեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1998
N 145
Որոշում