Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆ ...

16.01.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2011  -ից մինչեւ   16.01.2026  -ը:
 
i

(ուժը կորցրել է 30.12.2025 թիվ 4082-Ն և 10.12.2025 թիվ 1713-Ն համատեղ հրաման)

103.0298.090611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10311250

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

                                       ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    10 մայիսի 2011 թ. N 298-Ն          19 մայիսի 2011 թ. N 772-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 150-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2011 թվականի մայիսի 10-ի

N 298-Ն և

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2011 թվականի մայիսի 19-ի

N 772-Ն

համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

i

1. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր ավտոգազալիցքավորման ճնշակայան (այսուհետ` ԱԳԼՃԿ) պետք է ունենա կապարակնքման սխեմա` հաստատված Չափագիտության ազգային մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

2. ԱԳԼՃԿ-ն շահագործելիս անցկացվում է ստուգաչափում` օրենքով սահմանված կարգով:

3. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը իր հաշվառման վայրի Հարկային տեսչություն (այսուհետ` Հարկային տեսչություն) է ներկայացնում ավտոգազալիցքավորման աշտարակի տեսակի հաստատման սերտիֆիկատը և յուրաքանչյուր աշտարակի համար ստուգաչափման մասին առանձին վկայական:

4. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է Չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել ԱԳԼՃԿ-ի կապարակնքման սխեման, որը և հաստատվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:

5. Գազի հնարավոր լրացուցիչ արտահոսքը բացառելու համար ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանը, գազի հանգույցները և խողովակաշարերը պետք է կապարակնքված լինեն համատեղ Հարկային տեսչության և Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:

6. ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանի, գազի հանգույցների և խողովակաշարերի վրա տեղադրված կապարակնիքները վնասված կամ հանված լինելու դեպքում, Հարկային տեսչության և (կամ) Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կազմում են արձանագրություն` համաձայն Ձև 1-ի:

7. Արձանագրությունը ստորագրվում է Հարկային տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և ԱԳԼՃԿ-ի ներկայացուցչի կողմից, վերջինիս հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է հրաժարվողի անուն-ազգանունը և պաշտոնը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է Հարկային տեսչություն, մյուսը` Չափագիտության ազգային ինստիտուտ, երրորդ օրինակը մնում է ԱԳԼՃԿ-ում:

8. Մեխանիզմների նորոգման և այլ աշխատանքներ կատարելու համար, երբ անհրաժեշտ է հանել կապարակնիքը, ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը մինչ հայտ ներկայացնելը տվյալները գրանցում է համաձայն Ձև N 2-ի, որտեղ նշվում է գումարային հաշվիչի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքները:

9. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային ինստիտուտ և ստանում համապատասխան թույլտվություն կապարակնիքը հանելու համար:

10. Չափագիտության ազգային ինստիտուտը Հարկային տեսչությանը տեղեկացնում է ԱԳԼՃԿ-ի տնօրինության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ:

11. Եթե ԱԳԼՃԿ-ի աշխատակիցները հայտնաբերում են, որ կապարակնիքը վնասված կամ հանված է, ապա ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Հարկային տեսչությանը կամ Չափագիտության ազգային ինստիտուտին: Գումարային հաշվիչի ցուցմունքի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելով (համաձայն Ձև N 3-ի) և կասեցնելով տվյալ գազալիցքավորող աշտարակի հետագա շահագործումը:

12. Եթե Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից հայտնաբերվում են թերություններ, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Հարկային տեսչությանը, եթե Հարկային տեսչության կողմից հայտնաբերվում է մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև 5% և ավելի տարբերություն` տեղյակ է պահվում Չափագիտության ազգային ինստիտուտ` հետագա քայլեր ձեռնարկելու համար:

13. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունն է պատասխանատու ԱԳԼՃԿ-ի տեխնիկական շահագործման համար:

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՎՆԱՍՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

________________________________________________________________

Ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) անվանումը

 

Ես _____________________________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն

 

ԱԳԼՃԿ-ի կապարակնիքների զննման ժամանակ հայտնաբերել եմ, որ _________________________________________________________________

 

______________________________ կնիքը վնասված և (կամ) բացակայում է`

____________________________________________________________________

                             (նշել հատվածը)

 

Գումարային հաշվիչի ընդհանուր ցուցմունքը`

____________________________________________________________________

 

Արդյունաբերական հաշվիչի ցուցմունքը

____________________________________________________________________

 

____________________________________________________________________

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____________________________________________________________________

Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի ներկայացուցիչ

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____________________________________________________________________

ԱԳԼՃԿ-ի ներկայացուցիչ`

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

(Կազմված է երեք օրինակից)

 

«______»____________20 թ.

 

Ձև N 2

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

.___________________________________________________________________.

|Հ/հ|Սարքա-|Սարքա- |Սարքա- |Գումարային|Արդյունա-|Աշխատանքի |Այլ     |

|   |վորման|վորման |վորման |հաշվիչի   |բերական  |դադարեցման|նշումներ|

|   |անվա- |գործա- |աշխա-  |ցուցմունք |հաշվիչի  |պատճառ    |        |

|   |նում  |րանային|տանքի  |          |ցուցմունք|          |        |

|   |      |կամ    |դադա-  |          |         |          |        |

|   |      |գույքա-|րեցման |          |         |          |        |

|   |      |գրման  |ամսաթիվ|          |         |          |        |

|   |      |համար  |       |          |         |          |        |

|___|______|_______|_______|__________|_________|__________|________|

|___|______|_______|_______|__________|_________|__________|________|

|___|______|_______|_______|__________|_________|__________|________|

|___|______|_______|_______|__________|_________|__________|________|

|___|______|_______|_______|__________|_________|__________|________|

.___________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)

.__________________________________________________________________

|Ստուգաչափողի կանչ |Սարքավորման ներդրումը   |Նորոգման |Գումարային|

|                  |շահագործման մեջ         |աշխա-    |հաշվիչի   |

|__________________|________________________|տանքներ  |ցուցմունքը|

|Ամսաթիվ,|Հայտն    |Ներդրման|Գումա- |Արդյու-|կատարողի |Նորոգման  |

|ժամ     |ընդունողի|ամսաթիվ,|րային  |նաբե-  |(անուն,  |աշխա-     |

|        |անուն,   |ժամ     |հաշվիչի|րական  |ազգանուն)|տանքներ   |

|        |ազգանուն |        |ցուց-  |հաշվիչի|         |կատարողի  |

|        |         |        |մունքը |ցուց-  |         |անուն,    |

|        |         |        |       |մունքը |         |ազգանուն  |

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

|________|_________|________|_______|_______|_________|__________|_

.__________________________________________________________________

 

_____________________________________.

|Աշխատանքի            |Այլ նշումներ |

|ընդունում և          |             |

|հանձնում             |             |

|(ստորագրություն)     |             |

|_____________________|             |

|Ընդունում |Հանձնում  |             |

_|__________|__________|_____________|

_|__________|__________|_____________|

_|__________|__________|_____________|

_|__________|__________|_____________|

_|__________|__________|_____________|

_|__________|__________|_____________|

_____________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
10.05.2011
N 298-Ն
Հրաման